«Սա հենց դա է»
Ռիչարդ Ջ. Անդերսոն
Յուտա, ԱՄՆ
Ձմեռային մի օր ես շատ ուշ վերադարձա տուն, քանի որ որպես եպիսկոպոս, շատ հարցազրույցներ էի վարել: Ես հոգնած էի: Շաբաթներ շարունակ լարված աշխատել էի, և ընտանեկան ու Եկեղեցու պարտականությունները ստիպեցին ինձ զգալ, որ ուժասպառ եմ եղել:
Այդ երեկո ես պետք է վերանորոգեի մեքենաս, որպեսզի հաջորդ առավոտ կարողանայի աշխատանքի հասնել: Երբ հագա բանվորական արտահագուստը, դերս փոխվեց՝ եպիսկոպոսից դարձա մեխանիկ: Ես պառկեցի ավտոտնակի սառը հատակին, մեքենայի տակ և սկսեցի աշխատել: Ինչո՞ւ ես պետք է սառեի, ուժասպառ լինեի և ցավեցնեի իմ ձեռքերը, երբ այդ օրն արդեն այդքան քրտնաջան աշխատել էի: Ես կորցնում էի համբերությունս և սկսեցի նվնվալ, աղերսելով Երկնային Հորը:
«Եթե հնարավոր է, կարո՞ղ ես օգնել ինձ մի քիչ»,- ասացի ես: «Ես ջանք չեմ խնայում, որ լինեմ լավ հայր, ամուսին և եպիսկոպոս և ապրեմ ըստ պատվիրանների: Արդյոք ավելի լավ չէ՞ի ծառայի, եթե մի քիչ հանգստանայի: Խնդրում եմ, օգնիր ինձ սա կարգի գցեմ, որ կարողանամ գնալ քնելու»:
Հանկարծ երեք պարզ, հստակ բառեր համարձակորեն եկան իմ միտք. «Սա հենց դա է»:
«Ի՞նչ»,- արձագանքեցի ես:
Բառերը նորից եկան. «Սա հենց դա է»:
Հասկացողությունը սկսեց լցնել իմ միտքն ու սիրտը, երբ բառերը երրորդ անգամ եկան. «Սա հենց դա է»: Այս բառերը ուղերձ հղեցին իմ հոգուն: «Դա»-ն մահկանացու կյանքն էր, և ես զարգացման պահ էի ապրում, որը նպատակ ուներ օգնել ինձ՝ դառնալու այն, ինչ Երկնային Հայրն էր ակնկալում ինձանից: Կարծես Հոգին ասեր ինձ. «Դու ակնկալում էիր, որ այս երկրային ճամփորդությունը չպե՞տք է դժվարություններ ունենար»: Երբ վեր կացա այդ սառը բետոնե հատակից, ես նույնը չէի:
Կախված նրանից, թե ինչպես ենք արձագանքում դրանց, փորձությունները կարելի է դիտել որպես պարգևներ սիրող Երկնային Հոր կողմից: Նա մեզ հնարավորություն է տալիս բախվել փորձությունների, որպեսզի սովորենք մոտենալ Իրեն: Երբ այդպես ենք վարվում, մենք օրհնվում ենք գիտելիքով և հոգևոր աճով:
Այդ երեք բառերը, որ տրվեցին ինձ այդ ցուրտ գիշերով իմ ավտոտնակի բետոնե հատակին, օրհնեցին ինձ ավելի քան 35 տարի: Ես ուշադիր եմ, որ ոչ մի փորձություն բաց չթողնեմ: Ես դիտում եմ փորձությունները որպես սովորելու հնարավորություններ, որոնք այլ կերպ չէի սովորի: