Առաջին Նախագահությունից
Աստծո մեծ պարգևը
«Շնորհակալություն Աստծուն» ելույթից, Լիահոնա, մայիս 2012, 77–80:
«Վերջերս ես և Քույր Նելսոնը զմայլվում էինք փոքր ակվարիումում լողացող տրոպիկական ձկների գեղեցկությամբ: Վառ գույներով, տարբեր նախշերով և չափսերի ձկներն այս ու այն կողմ էին լողում: Ես հարցրեցի այնտեղ գտնվող աշխատողին. «Ո՞վ է կերակրում այս գեղեցիկ ձկներին»:
Նա ասաց. «Ես»:
Ապա ես հարցրեցի. «Նրանք երբևէ շնորհակալություն հայտնե՞լ են ձեզ»:
Նա պատասխանեց. «Դեռ ոչ»:
Որոշ մարդիկ այդ ձկների նման են: Նրանք տեղյակ չեն Աստծուց և իրենց հանդեպ ունեցած Նրա մեծահոգությունից: Որքան ավելի լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ավելի լավ ճանաչել Աստծո սերը և երախտագիտություն հայտնեինք Նրան:
Շնորհակալ լինել Հիսուս Քրիստոսի համար:
Աստված ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ օգնի մեզ: Նա արեց այդ, որովհետև սիրում է մեզ:
Հիսուսը եկավ փրկագնելու մեզ:
Նրա Քավության շնորհիվ մենք հարություն կառնենք մահից հետո:
Նրա Քավության շնորհիվ մենք կվերադառնանք հավիտյան ապրելու մեր Երկնային Հոր հետ:
Հիսուսը բացատրել է.
«Ես եմ հարությունը և կյանքը. ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի: Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտեան չի մեռնիլ» (Հովհաննես 11.25–26):
Սա է Զատիկի հրաշալի ուղերձը։
Հիսուսը իմ Փրկիչն է
Հիսուսը հարություն առավ Զատիկի առավոտյան: Կարդացեք նախադասությունները՝ պարզելով, թե ինչ է Նա արել մեզ համար: Յուրաքանչյուր նախադասությունը կարդալուց հետո ներկեք այն արևի ճառագայթի գույնով: Այնուհետև ներկեք նկարի մնացած մասերը:
-
Հիսուսը տառապեց Գեթսեմանիում և խաչի վրա, որպեսզի փրկի մեզ մեր մեղքերից:
-
Հիսուսը մահացավ և հարություն առավ, որպեսզի փրկի մեզ մահից:
-
Հիսուսը տվեց մեզ հաղորդությունը, որպեսզի օգնի հիշել Իրեն:
-
Հիսուսն ուսուցանեց մեզ ներել ուրիշներին:
-
Հիսուսը մեզ ցույց տվեց, թե ինչպես բարի լինել:
-
Հիսուսի շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք մահից հետո: