Կյանքը մարաթոն է
Այս վերջին օրերի երիտասարդ սրբերն այսօր ապրում են այնտեղ, որտեղ ապրել է Պողոս Առաքյալը Նոր Կտակարանի ժամանակներում: Եվ նրանք ապրում են Պողոս Առաքյալի խոսքերով:
Մի քանի ամիս առաջ սեմինարիայի դասարանը հանդիպեց Մարս Հիլում՝ Աթենքի մոտակայքում (Հունաստան), որտեղ Պողոս Առաքյալը մի անգամ զորավոր քարոզ էր կարդացել (տես Գործք 17.22–34): Ուսանողները խոսել են սեմինարիայի ազդեցության մասին իրենց կյանքում, այդ թվում՝ Պողոսի ուսմունքների:
«Երբ ապրում ես Հունաստանում, կարծես Նոր Կտակարանը կենդանանում է», - ասում է Ալեքսիս Հ-ն, 18 տարեկան: «Հայրս սիրում է գնալ դեպի հին վայրերի տարբեր ավերակները, որտեղ ուսուցանել էր Պողոսը, և այդտեղ մեզ հետ կիսվել սուրբ գրության հատվածով կամ պատմությամբ այն մասին, թե որտեղ է իրադարձությունը տեղի ունեցել»:
Ինչպես Պողոսն է դժվարությունների հանդիպել իր ժամանակներում, Հունաստանի երիտասարդությունը նույնպես բախվում է սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրների: Երիտասարդական համաժողովները և Երիտասարդ Կանանց ճամբարն անսովոր միջոցառումներ են Հունաստանում, և նույնիսկ սեմինարիա հաճախելն է դժվար: Չնայած այս և այլ մարտահրավերներին, Հունաստանում երիտասարդները գործի դրեցին Պողոսի քաջալերանքը` «հաստատ [լինել] մէկ հոգով եւ մէկ շունչով պատերազմ[ել] աւետարանի հաւատքի համար»,(Փիլիպպեցիս 1.27):
Հունաստանում ապրելը նշանակում է, որ այս երիտասարդ անդամները վայելում են տաք եղանակը, լողափը, սնունդն ու պարերը: Նրանց համար վայելք է նաև միասին ժամանակ անցկացնելը: Հանդիպելով սեմինարիայի դասերին և ճյուղի միջոցառումներին, նրանք ավելի ամուր են դառնում հավատքով և ընկերությամբ:
Սեմինարիան Մարս Հիլում
Մի քանի տարի առաջ, երբ սեմինարիան բացվեց Հունաստանում, ընդամենը հինգ ուսանող կար: Սեմինարիայի ուսանողները հանդիպում են շաբաթը երեք օր՝ առավոտյան, ոմանք միանում են առցանց հեռարձակման միջոցով: Նրանք հանդիպում են նաև չորեքշաբթի օրերին, և դասից հետո լինում է միջոցառում: Նրանք մտերմացել են իրար հետ և լույս են դարձել իրենց ընկերների համար, ովքեր նկատում են նրանց լավ օրինակը: Երբ ընկերները հարցեր են տալիս, երիտասարդները հրավիրում են նրանց սեմինարիայի դասերին կամ ընդհանուր միջոցառումներին:
Երիտասարդներից մեկը՝ 15-ամյա Պավլոս Կ-ն, ասում է. «Սեմինարիան ինձ համար օրս սկսելու լավ եղանակ է և օգնում է ինձ ամուր լինել: Այն ինձ տրամադրում է օրինակ լինել մյուսների համար: Այն օգնում է օրը սկսել՝ մտածելով Հիսուս Քրիստոսի մասին»:
Երբ երիտասարդները զորանում են և ավելի միասնական դառնում, ստանում են օրհնություններ և հնարավորություններ: Օրինակ, 2017 թվականին նրանք օրհնված էին մասնակցել Երիտասարդներին զորացնելու համար (ԵԶՀ)՝ երիտասարդական մարզային համաժողովին: Երիտասարդ կանայք նույնպես մասնակցեցին Հունաստանում առաջին անգամ անցկացվող երիտասարդ կանանց ճամբարին: Արդյունքում, նրանց խումբն ավելի մտերմացավ և երկու երիտասարդ կին միացան Եկեղեցուն:
ԵԶՀ միջազգային համաժողով
Գերմանիայում կայացած համաժողովը համախմբեց Եվրոպայի Վերջին Օրերի Սրբերին: Հունաստանի և Կիպրոսի երիտասարդները, չնայած հեռավորությանը, եկել էին, և համաժողովի փորձառությունը նրանց վրա մեծ ազդեցություն ունեցավ: 14-ամյա Մաքսիմոս Ա. «ԵԶՀ-ի ամենահիշարժան պահը մեր վկայություններով կիսվելն էր: Բոլորը զգում էին Հոգին և դա ոգեշնչեց ինձ, որ զարգացնեմ իմ վկայությունը»:
«Սկզբում միայն չորս երիտասարդներ էին պատրաստվում գնալ,- ավելացնում է 15-ամյա Լուկիա Ս-ն, բայց վերջում մենք ունեինք 15 մասնակից, այդ թվում՝ երեք ոչ անդամ ընկերներ, ինչը ռեկորդային էր Հունաստանի համար:
Այնքան հաճելի էր լինել մի տեղում, որտեղ կիսում ես նույն ավետարանը, և դու օտար չես: Մենք բոլորս միասին էինք և զգում էինք նույն Հոգին: Այս բաներն ինձ օգնեցին»:
«Հայրս անդամ չէ և թույլ չէր տալիս ինձ գնալ ԵԶՀ կամ մկրտվել», - ասում է 16-ամյա Ջեսիանան: «Բայց հետո ճյուղի անդամները ծոմ պահեցին ինձ համար և տատիկս խոսեց հորս հետ: Դրանից հետո նա ինձ թույլ տվեց գնալ»:
ԵԶՀ-ում շատ բաներ առաջին անգամ էին նրա համար. «դասերին և միջոցառումներին մասնակցելն ու վկայություն բերելը օգնեցին ինձ հասկանալ, թե ինչպես է լինում, երբ զգում ես Սուրբ Հոգին: Մինչ այդ պահը ես երբեք չէի զգացել Հոգին, և ես շատ ուրախ ու հուզված էի: Ես առաջին անգամ բերեցի իմ վկայությունը»:
Հոգևոր սնունդ ստանալուց բացի, երիտասարդները հնարավորություն ունեին համաժողովի ընթացքում միասին հանգստանալ և զվարճանալ: Հեյգ Տ-ն (14 տարեկան) համաժողովին եկել էր Կիպրոսից: «Ես սովորել եմ ավելի շփվող լինել, ունենալ իսկական ընկերներ և զվարճանալ, նույնիսկ դժվար ժամանակներում»:
Երիտասարդ կանանց ճամբար
Երիտասարդ կանանց ճամբարը նույն ազդեցությունն ունեցավ: Տասներկու երիտասարդ կանայք իրենց ղեկավարների հետ հանդիպեցին Մարաթոնի հինավուրց ճակատամարտի վայրում: Նրանք միասին անցկացրին երեք օր, սովորելով ապավինել միմյանց զորության և քաջության համար:
«Երբ ես 12 տարեկան էի,- ասում է Լուկիան,- ես առաջին անգամ էի եկել Եկեղեցի և այնքան ուրախ էի, բայց հետո հասկացա, որ ես մենակ եմ, քանի որ հասակակիցներ չկային: Հիմա, երկու տարի անց, մենք այնքան երիտասարդ կանայք ունենք, որ առաջին անգամ կարողացանք Երիտասարդ Կանանց ճամբար ունենալ»: Նա ասում է. «Երբ նրանք միասին հանդիպեցին, ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել վերջին օրերի սուրբ: Երբ ապրում ենք ավետարանով, լույս է շրջապատում մեզ»:
Բրայանա Վ-ին, ով 15 տարեկան է, ԵԶՀ-ն և Երիտասարդ Կանանց ճամբարը օգնեցին ավելի բաց լինել և զրուցել մյուսների հետ: «Իմ ընտանիքը հաճախ էր տեղափոխվում, և ես շատ էի դժվարանում շփվել մարդկանց հետ, քանի որ ամաչկոտ էի», - ասում է նա: «Բայց քանի որ ԵԶՀ համաժողովում մտերմացել էի մեր խմբի հետ, ես իսկապես լավ ընկերներ եմ ձեռք բերել: Վկայության ժողովի ժամանակ մենք կիսվեցինք մեր զգացմունքներով, և ես հասկացա, որ մյուսները նույն զգացումներն ունեին, ինչ ես»:
17-ամյա Մարի Հ-ն հիշում է ճամբարի նշանաբանը. «Կյանքը մարաթոն է, ոչ թե կարճ տարածության մրցավազք»: «Երիտասարդ կանայք իրենց ղեկավարների հետ քննարկել են մրցավազքին դիմանալու և այն ավարտելու կարևորությունը»,- ասում է նա: «Դա ինձ հիշեցրեց, որ կարող եմ համբերել, կարգավորել արագությունս և կենտրոնացած մնալ ֆինիշային գծի վրա: Ապա ես կարող եմ իրականացնել այն բաները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է, որ ես անեմ»:
Ճամբարի ծրագրային կարևոր կետերից մեկը լողափում անցկացվող լուսաբացի հոգևոր ժամն էր՝ վերադարձի առավոտը: 17-ամյա Լիզի Թ-ն ասում է. «Մենք վերցրինք մեր սուրբ գրությունները, անցկացրեցինք հոգևոր ժամը և հետևեցինք արևածագին: Մենք բոլորս զգացինք Աստծո սերը: Դա հիանալի ավարտ էր միասին անցկացրած մեր ժամանակի համար»:
Անվախ հայացք դեպի ապագան
«ԵԶՀ-ից և Երիտասարդ Կանանց ճամբարից ես շատ բան եմ սովորել ավետարանի մասին և սովորել եմ, թե ինչպես այն կարող է օգնել ինձ իմ կյանքում», - ասում է 17-ամյա Իրինի Ս-ն: «Ես շատ ընկերներ ձեռք բերեցի և իմացա, թե որքան կարևոր է արտահայտել սեփական մտքերն ու զգացմունքները: Ես շատ խորը զգացի Սուրբ Հոգին և մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի սերը»:
«Վերջին օրերի սուրբ երիտասարդների շրջապատում լինելու արդյունքում ամրապնվել է իմ վստահությունը»,- ասում է նա: «Նախքան համաժողովը, չէի տեսնում այն լավ ու գեղեցիկ բաները, որոնք Աստված ստեղծել էր մեզ համար եւ այն ծրագրերը, որոնք նա դեռ շարունակում է մեզ համար»:
«Մենք չպետք է ներգործվենք մեր շրջապատից որևէ մեկի կողմից, ով կփորձի հեռացնել մեզ ավետարանով ապրելու մեր կենսակերպից», - ասում է 17-ամյա Մանասսե Ա-ն: «Ավետարանը նույնն է ամենուր, և մենք միշտ պետք է մնանք ճիշտ ուղու վրա»:
Եվ կարևոր չէ՝ Հունաստանում, թե աշխարհի այլ վայրերում, այդ ճանապարհը միասին անցնելով, մեզ թույլ է տալիս մեկ լինել ոգով: