Երբ Նրա մոտ ես գամ
Ուրախ = 90
1. Սիրում է Իր գառնուկներին
Հովիվը ողջ հոգով։
Փնտրում է, երբ շեղվում են,
Կանչում է անունով։
Լսում են ձայնը Հովիվի,
Վազում Իր մոտ, իսկ Նա
Սիրով է ընդունում նրանց,
Երբ գալիս են Իր մոտ։
2. Սիրում է Իր փոքրիկներին
Փրկիչը հոգատար։
Ինձ էլ է Նա սիրում շատ,
Փնտրում, թե հեռանամ։
Լսում եմ կանչը Փրկիչի։
Կգամ Իր մոտ, իսկ Նա
Սիրով Իր մոտ ինձ կընդունի,
Օրհնանքը Իր կտա։
3. Տալիս է Նա ինձ պարզ ուղի,
Որով պիտի ապրեմ:
Եվ թե ուղուց շեղվեմ ես,
Նա կների, գիտեմ։
Կհետևեմ Փրկչի ձայնին,
Մեղքից կհեռանամ։
Եվ սիրտս լույսով կլցնի,
Օրհնանքը Իր կտա։