Երկու տարի առաջ մի նոր տղա եկավ մեր դասարան: Նա բարի չէր մյուսների հանդեպ: Բոլորը սկսեցին չսիրել և չարությամբ վերաբերվել նրան: Դա նրան տխրեցրեց, իսկ ես մյուսների նման չվարվեցի: Իմ ընկերներից մի քանիսը հետևեցին իմ օրինակին: Ես հավատում եմ, որ եթե վարվեմ այնպես, ինչպես Աստված է ցանկանում, ես ավելի երջանիկ ու ապահով կլինեմ: Ես հավատում եմ, որ եթե ես քաջություն ունենամ ու անկեղծ լինեմ, ապա կգտնեմ ընկերներ, որոնք ինձ կընդունեն այնպիսին, ինչպիսին ես կամ:
Վեստինա Կ., 11 տարեկան, Վիլնյուս, Լիտվա