Եկեղեցին այստեղ է
Ռեյկյավիկ, Իսլանդիա
Ձյունածածկ Էսյա լեռան ֆոնին, Իսլանդիայի գունագեղ մայրաքաղաք Ռեյկյավիկը իր մոտ է կանչում կղզու բնակիչներին եվրոպական մայրցամաքից ավելի քան 1,609 կմ հեռավորությունից: Մ.թ. 874 թվականին առաջին անգամ բնակեցվելով վիկինգների կողմից, Ռեյկյավիկը հանդիսանում է Իսլանդիայի մշակութային, տնտեսական և կառավարական գործունեության կենտրոնը, ինչպես նաև աշխարհի ամենամաքուր, ամենականաչ և անվտանգ քաղաքներից մեկը:
Առաջին երկու իսլանդացիները մկրտվել են Դանիայում 1851 թվականին: 1853 թվականին, երբ նրանք վերադարձան Իսլանդիա, այնտեղ կազմավորվեց առաջին ճյուղը: Այսօր Իսլանդիայում մոտավորապես 300 անդամ կա և երեք ճյուղ՝ Ռեյկյավիկում, Ակուրեյրիում և Սելֆոսում։ Մոտակա տաճարը Լոնդոնում է (Անգլիա), Ռեյկյավիկից 1894 կմ հեռավորության վրա:
Թեև անդամները փոքրաթիվ են, Եկեղեցին այստեղ շարունակում է աճել: Չնայած մեկուսի պայմաններին, Եկեղեցու նյութերի թարգմանության դժվարությանը, անբարենպաստ եղանակին և մշակութային խոչընդոտներին, Եկեղեցու ղեկավարները խոստացել են, որ մի օր Իսլանդիան փարոս կդառնա մյուս երկրների համար: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) այցելել էր Իսլանդիա և հիշեցրել անդամներին, որ նրանք «ուժով, զորությամբ և ունակությամբ օժտված մարդիկ են, ընդունակ մեծ գործեր անելու» (“Wonderful to Have Sweet, Good Land,” Church News, Sept. 21, 2002, 10)։
-
Իսլանդական միսիան կազմավորվել էր 1894թ., սակայն քարոզը դադարեցվեց 1914թ.-ին: 1975թ. Իսլանդիան դարձավ Դանիայի Կոպենհագեն միսիայի մասը:
-
1977թ. Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008), որն այդ ժամանակ Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ էր, պաշտոնապես նվիրագործեց Իսլանդիան ավետարանի քարոզման համար:
-
1981թ. Մորմոնի Գիրքը հրատարակվեց իսլանդերենով, մի լեզու, որով աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չեն խոսում: