2022
Աղոթք և վստահություն
Մարտ 2022 թ․


Աղոթք և վստահություն

Ամառվա վերջին ընկերներս ինձ հրավիրեցին անտառ՝ սունկ հավաքելու, և ես իհարկե համաձայնեցի։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան զբոսանքը անտառում, բնության ձայների ունկնդրումը, մաքուր օդ շնչելը և ավելին՝ ուտելու համար սունկ հավաքելը: Ի՜նչ հրաշալի է ստեղծված այս աշխարհը։ Աստված այն ստեղծել է մեզ համար, որպեսզի դրա միջոցով մենք կարողանանք տեսնել ոչ միայն գեղեցկությունը, այլև այն, ինչ կա այդ գեղեցկության հետևում…

Երբ մտանք անտառ, ես տեսա արևը, որը շողում էր արևելքից, այնպես որ ես գիտեի, որ վերադառնալով անտառից, ես պետք է գնամ դեպի արևմուտք: Ես սիրում եմ օրհներգեր երգել կամ անտառում զբոսնելիս որոշ տողեր երգել: Այս անգամ հենց այդպես էլ արեցի։ Ես նաև շնորհակալություն հայտնեցի Երկնային Հորը հրաշալի բնության և այս կյանքի համար: Հանկարծ արևը թաքնվեց մութ ամպերի հետևում, և անձրևի պատճառով անտառը մութ ու անհարմարավետ դարձավ: Մի պահ զարհուրեցի խավարից, իսկ մի պահ սարսափ զգացի։ Մտածեցի՝ ինչպե՞ս դուրս գամ անտառից, եթե արևը չի երևում։ Ես սկսեցի աղոթել Երկնային Հորը օգնության համար: Իմ մանկության և պատանեկության տարիներին ինձ սովորեցրել են, թե ինչպես գտնել ճանապարհը բնության մեջ, և ես կարողացա օգտագործել այդ գիտելիքները: Երբեմն, արևի ճառագայթները փայլում էին ամպերի միջով, և ես կարողանում էի համոզվել, որ ճիշտ ուղղությամբ եմ գնում: Սնկով լի երկու դույլերով ես կարողացա դուրս գալ մի ճանապարհի վրա և մտածեցի, թե որքան հեշտ է մոլորվել անտառում, երբ ոչ մի պատկերացում չունես ուղեցույցների մասին։

Այդպես է նաև մեր կյանքում, որը հաճախ անկանխատեսելի է: Երբեմն այն թեթև է, ուրախ և ջերմ, ինչպես արևն է շողում, բայց հանկարծ ամեն ինչ կարող է լիովին փոխվել, իսկ հետո դառնում է մութ, ցուրտ, անհարմար և նույնիսկ՝ սարսափելի: Թվում է, թե ամեն ինչ կործանվում է, և ոչ ոք չի կարող օգնել, որ հույս չկա։ Երբ չգիտես և չես տեսնում այդ ուղեցույցները, կարող ես հայտնվել քո կյանքի խորքերում և մոլորվել, իսկ երբ մոլորվում ես, մեռնելու վտանգ է առաջ գալիս։ Երկնային Հայրը մեզ համար պատրաստել է բոլոր անհրաժեշտ ուղեցույցները: Աղոթելով և հետևելով այլ ուղեցույցների, որոնք Նա պատրաստել է մեզ համար, մենք կարող ենք հասնել կյանքի այն ճանապարհին, որը մենք փնտրում էինք: Սուրբ գրությունները, Եկեղեցու ղեկավարների ուսմունքները և հատկապես՝ Սուրբ Հոգու առաջնորդությունը, կարող են թափանցել կյանքի մութ ամպերի միջով և ցույց տալ մեզ ճիշտ ուղղությունը, ինչպես արեգակն է ցույց տալիս: Անտառում իմ փորձառությունը կրկին համոզեց ինձ, որ մենք պետք է օգտագործենք գիտելիքներն ու պարգևները, որոնք ստացել ենք կյանքի ճանապարհին: Աղոթքի զորությունը, Աստծո հանդեպ վստահությունը և գիտելիքը միշտ խավարը վերածում են լույսի, ցուրտը՝ ջերմության, տխրությունը՝ ուրախության:

Տպել