2023
Կիսվենք Հիսուս Քրիստոսի ավետարանով
Հուլիս 2023


«Կիսվենք Հիսուս Քրիստոսի ավետարանով», Լիահոնա, հուլիս 2023 թ.

Ավետարանի հիմունքները

Կիսվենք Հիսուս Քրիստոսի ավետարանով

Նկար
երիտասարդ կինը նայում է բաց սուրբ գրություններին, որոնք դրված են ծնկներին

Երբ մենք մտածում ենք այն օրհնությունների մասին, որոնք ստանում ենք, քանի որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ ենք, մենք ցանկանում ենք կիսվել ավետարանով նրանց հետ, ում սիրում ենք: Ճշմարտության մասին մեր վկայություններով կարող ենք կիսվել մեր խոսքերի և մեր օրինակի միջոցով: Մենք կարող ենք աղոթել ոգեշնչման համար, որպեսզի իմանանք, թե ում հետ կիսվել և ինչ ասել:

Նկար
Հիսուսը ձեռք է մեկնում հաշմանդամ մարդուն

Սիրենք ուրիշներին

Ավետարանով կիսվելու կարևոր մասը ուրիշներին սիրելն է: Երբ մեր սերը ուրիշների հանդեպ ցույց ենք տալիս Քրիստոսանման արարքների միջոցով, մենք կիսվում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով, երբեմն առանց որևէ բառ ասելու: Եվ երբ ուրիշները գիտեն, որ մենք անկեղծորեն հոգում ենք իրենց մասին, նրանք կարող են ավելի բաց լինել ավետարանի մասին մեր մտքերը լսելու համար: (Տես Գարի Ի. Սթիվենսոն, «Սիրեք, կիսվեք, հրավիրեք», Լիահոնա, մայիս 2022, 84–87:)

Կիսվենք սովորական և բնական եղանակներով

Մենք կարող ենք կիսվել այն ամենով, ինչը մեզ դուր է գալիս ավետարանի մասին: Երբ մենք դա անում ենք որպես մեր առօրյա կյանքի մաս, ապա անհարմարություն չենք զգա: Օրինակ՝ մենք կարող ենք խոսել մեր ընտանիքի և ընկերների հետ այն մասին, թե ինչ ենք անում կիրակի օրը: Կամ մենք կարող ենք նրանց պատմել այն երջանկության մասին, որը մենք զգում ենք, երբ ծառայում ենք ուրիշներին: (Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», Լիահոնա, մայիս 2019, 15–18։)

Հրավիրենք ուրիշներին միանալ մեզ

Մենք կարող ենք հրավիրել ուրիշներին ավելին իմանալ ավետարանի մասին: Օրինակ` մենք կարող ենք հրավիրել նրանց գալ Եկեղեցու ժողովի կամ միջոցառման, կարդալ Մորմոնի Գիրքը, դիտել Եկեղեցու որևէ տեսանյութ կամ հանդիպել միսիոներների հետ: Այդ փորձառությունները կարող են օգնել նրանց զգալ Հոգին և ցանկանալ ավելին իմանալ:

Նկար
երկու տարեց կանայք նստած զրուցում են

Հարցնենք նրանց փորձառության մասին

Երբ ընկերները և ընտանիքի անդամները գան եկեղեցի կամ դաս ունենան միսիոներների հետ, մենք կարող ենք հարցնել նրանց փորձառության մասին: Ավետարանի որոշ ուսմունքներ կարող են նոր լինել նրանց համար, ուստի մենք կարող ենք պատասխանել նրանց հարցերին: Մենք կարող ենք ցույց տալ մեր սերն ու աջակցությունը Քրիստոսի մոտ գալու նրանց ջանքերին:

Ընդլայնենք նրանց համոզմունքները

Մենք գնահատում և հարգում ենք ուրիշների համոզմունքները և փորձում ենք մեծացնել այն հավատը, որը նրանք արդեն ունեն: Օրինակ՝ ընկերը, որը մխիթարություն է գտել Աստվածաշնչի սուրբ գրություններում, կարող է նաև մխիթարվել Մորմոնի Գրքի ուսմունքներով, որոնցով մենք կկիսվենք նրա հետ:

Նկար
երիտասարդ կանայք օգնում են տարեց կնոջն անցնել փողոցը

Օգնենք Եկեղեցու նոր անդամներին

Երբ մարդիկ միանում են Եկեղեցուն, մենք կարող ենք օգնել ամրացնել նրանց հավատքը: Մենք կարող ենք լինել նրանց ընկերը, պատասխանել նրանց հարցերին և աջակցել նրանց, երբ նրանք կոչումներ են ստանում: Մենք կարող ենք խրախուսել նրանց շարունակել հետևել Հիսուս Քրիստոսին և սովորել Նրա ավետարանի մասին:

Նկար
երկու միսիոներ երեցներ և մի տղամարդ միասին նայում են հեռախոսին

Ծառայենք լիաժամկետ միսիա

Բացի մեր առօրյա կյանքում ավետարանով կիսվելուց՝ Եկեղեցու անդամները կարող են կանչվել ծառայելու որպես լիաժամկետ միսիոներներ: Եթե երիտասարդ տղամարդիկ պատրաստ լինեն, կարող են ծառայել արդեն 18 տարեկանում: Երիտասարդ կանայք և մեծահասակ ամուրիները նույնպես կարող են ծառայել: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ ChurchofJesusChrist.org/callings/missionary:

Տպել