«Ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա», Լիահոնա, մարտ 2023։
Եկ, հետևիր ինձ
Ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա
Գործք Առաքելոց գրքում մենք իմանում ենք, որ այն աշակերտները, որոնք հետևել են Քրիստոսին Եկեղեցու վաղ շրջանում, «քրիստոնյա» անվանվեցին» (Գործք Առաքելոց 11.26): Նմանապես, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները ձգտում են լավ քրիստոնյաներ լինել: Բայց ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա։
Դա համոզմունքի պարզ հայտարարություն չէ: Քրիստոնյա լինելը պահանջում է ավելին, քան միայն նվիրվածություն անվանը: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017) Տասներկու Առաքյալների Քվորումից հարցրել է. «Ինչպիսի՞ քրիստոնյա ենք մենք»: Այլ խոսքերով, ինչպե՞ս ենք մենք առաջադիմում մեր մեջ Քրիստոսանման հատկությունները ամրապնդելու հարցում:1
Քրիստոսանման հատկանիշներ
Երեց Հեյլսը խրախուսել է մեզ գնահատել մեր առաջընթացը Քրիստոսանման հետևյալ հատկանիշների զարգացման հարցում:2
-
Սեր
-
Հավատք
-
Զոհաբերություն
-
Հոգատարություն
-
Ծառայություն
-
Համբերություն
-
Խաղաղություն
-
Ներում
-
Դարձ
-
Համբերություն մինչև վերջ