«Ինչպե՞ս կարող եմ հավատալ առանց տեսնելու», Լիահոնա, հուլիս 2023
Եկ, հետևիր ինձ
Ինչպե՞ս կարող եմ հավատալ առանց տեսնելու
Հիսուս Քրիստոսի Առաքյալներից մեկը՝ Թովմասը, չէր հավատում, որ Քրիստոսը հարություն է առել, մինչև չտեսավ Նրան մարմնով (տես Հովհաննես 20.25): Երբ Թովմասը վերջապես տեսավ հարություն առած Փրկչին, Փրկիչն ասաց նրան. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու» (Հովհաննես 20.29):
Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի հրավերին՝ «մի՛ երկմտիր, այլ հավատա՛» (Հովհաննես 20.27)։
Հավատքն ու վկայությունն ամրապնդելու ուղիներ
Ուսումնասիրեք սուրբ գրությունները «Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից» (Հռովմեացիներին 10.17):
Ապրեք ավետարանով «Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, նա կհասկանա, թե այս ուսուցումն արդյոք Աստծո՞ւց է, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում» (Հովհաննես 7.17):
Հայտնություններ փնտրեք Սուրբ Հոգու միջոցով Ճշմարտությունը, որն ամենամեծ նշանակությունն ունի, հաստատվում է միայն Աստծուց տրված հայտնությամբ: Մեր մարդկային բանականությունը և մեր ֆիզիկական զգայարանների օգտագործումը բավարար չի լինի» (Հենրի Բ. Այրինգ, «Սուրբ Հոգին որպես ձեր ընկերակից», Լիահոնա, նոյեմբեր 2015, 104):