«Ինչպե՞ս եք դուք ապրում Քրիստոսի վարդապետությունով», Լիահոնա, հուլիս 2023.
Եկ, հետևիր ինձ
Ինչպե՞ս եք դուք ապրում Քրիստոսի վարդապետությունով
Հոգու հեղումից հետո Պենտեկոստեի օրը Պետրոսը և մյուս առաքյալները վկայեցին Քրիստոսի մասին և ուսուցանեցին Նրա վարդապետությունը: Մարդիկ «իրենց սրտում զղջացին», և հարցրին. «Ի՞նչ պիտի անենք» (Գործք 2․37)։ Պետրոսը նրանց հրավիրեց ապաշխարել, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը (տես Գործք Առաքելոց 2.38)։ Մոտ 3000 մարդ «նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին [և] մկրտվեցին» (Գործք 2.41):
Քրիստոսի վարդապետության կիրառումը մեզ ավելի է մոտեցնում Նրան: Մտածեք, թե ինչպես եք կիրառում այս հինգ վարդապետական ոլորտները.
-
Հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. Ո՞ր սովորություններն ու գործողություններն են օգնում սնուցել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:
-
Ապաշխարություն. Ինչպե՞ս եք ապաշխարությունը դարձնում ուրախ գործընթաց:
-
Մկրտություն. Ի՞նչ եք անում՝ ապրելու ձեր մկրտության ուխտով:
-
Սուրբ Հոգու պարգևը. Ո՞ր միջավայրերն ու գործողություններն են ձեզ տալիս լավագույն հասանելիությունը Հոգու հուշումներին:
-
Համբերել մինչև վերջ. Պահելով ձեր ուխտերը, հույս ունենալով Քրիստոսի հանդեպ և ամուր կառչելով երկաթե ձողից, ինչպե՞ս եք օգնել ձեզ դիմանալ ծանր փորձություններին: Տես Երեմիա 17.7, 2 Նեփի 31․20, Եթեր 12․4