Առաջին տեսիլքը, Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Առաջին Տեսիլքը
Ջոզեֆ Սմիթը տեսավ Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին
Սուրբ գրություններում կան բազմաթիվ պատմություններ մարգարեների մասին, որոնք հաղորդակցվում էին Աստծո հետ (տես Ամովս 3․7)։ Աստվածաշունչ ուսուցանում է, որ Աստված խոսեց Մովսեսի հետ «դեմառդեմ» (Ելից 33․11)։ Մորմոնի Գրքի մարգարեները նույնպես խոսել են կամ անձնապես տեսել են Հիսուս Քրիստոսին և ուղղություն են ստացել Նրա կողմից մեր օրերի համար (տես, օրինակ՝ 3 Նեփի 11)։
Հիսուսի մահից և Հարությունից և Նրա Առաքյալների մահից հետո, Քրիստոսի Եկեղեցին ապականվեց՝ Նրա վարդապետության մեջ և արարողություններում կատարված փոփոխություններով: Դարեր շարունակ աշխարհը գտնվում էր հոգևոր խավարի մեջ՝ առանց Քրիստոսի Եկեղեցու ներկայության: 1820 թվականի գարնանը երիտասարդ Ջոզեֆ Սմիթը մտահոգված էր իր հոգու բարօրությամբ և ձգտում էր իմանալ, թե որ եկեղեցուն պետք է միանա: Նա գնաց իր տան մոտ գտնվող անտառը և աղոթեց Աստծուն՝ ուղղություն խնդրելով: Ի պատասխան նրա աղոթքի, Հայր Աստվածը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին նրան: Մովսեսի նման Ջոզեֆը դեմառդեմ խոսեց Աստծո հետ։ Այդ իրադարձությունը, որը հայտնի է որպես Առաջին տեսիլք, բացեց մեր օրերում Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման դարաշրջանը (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․7-20)։
Բաժին 1
Դուք կարող եք ինքներդ սովորել, որ Առաջին Տեսիլքը իսկապես տեղի է ունեցել
Երիտասարդ Ջոզեֆ Սմիթին Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հայտնվելու իրականությունը Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման էական մասն է: Առաջին Տեսիլքը հաստատում է այն փաստը, որ երկինքները բաց են և Աստված նորից խոսում է մարդու հետ:
Մենք կարող ենք ուսումնասիրել Ջոզեֆ Սմիթի պատմությունը Առաջին Տեսիլքի մասին։ Մենք նաև կարող ենք հարցնել Աստծուն, թե արդյոք Առաջին տեսիլքը իսկապես տեղի է ունեցել (Մորոնի 10․4-6)։ Այդ ժամանակ Սուրբ Հոգին կուսուցանի Առաջին Տեսիլքի ճշմարտացիության մասին (տես Ալմա 5․45-46)։
Մտորելու հարցեր
-
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է․ «Մեր ողջ ուժը հիմնվում է այդ տեսիլքի ճշմարտացիության վրա։ Դա կամ տեղի է ունեցել կամ տեղի չի ունեցել։ Եթե այն տեղի չի ունեցել, ապա այս աշխատանքը խաբեբայություն է։ Իսկ եթե տեղի է ունեցել, ապա այն ամենակարևոր և ամենահրաշալի աշխատանքն է ողջ երկնքի տակ»։ Ինչպե՞ս է Առաջին Տեսիլքի իրականությունն ազդում ձեր կյանքի վրա: Ի՞նչ կարող եք անել, եթե դուք դեռ չեք ստացել դրա վավերականության վկայությունը:
-
Առաջին Տեսիլքի մասին սովորելիս կարող է օգտակար լինել կարդալ այդ իրադարձության մասին Ջոզեֆ Սմիթի տարբեր պատմությունները։ Դրանք մատչելի են Accounts of Joseph Smith’s First Vision բաժնում՝ Ջոզեֆ Սմիթի թղթերը վեբկայքում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Ջոզեֆ Սմիթը տարբեր պատմություններում տարբեր մանրամասներ է ընդգծում։ Ի՞նչ նոր պատկերացումներ եք ստացել Առաջին Տեսիլքի մասին՝ ուսումնասիրելով տարբեր պատմությունները:
Սովորեք միասին
-
Միասին դիտեք «Հարցրեք Աստծուն․ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսլիքը» տեսանյութը (6:35)։ Խմբի անդամներին ասեք, որ այս տեսանյութը ստեղծվել է Ջոզեֆ Սմիթի տեսիլքի յուրաքանչյուր պատմվածքի մանրամասների հիման վրա: Ի՞նչ եք զգում այս պատկերը դիտելիս: Արդյո՞ք սովորեցիք ինչ-որ բան, որի մասին նախկինում երբեք չէիք մտածել: Հրավիրեք խմբի անդամներին կիսվել իրենց տպավորություններով և մտքերով:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Եսայիա 29․13-14, Հովել 2․28-29, Եփեսացիս 1․10, 2 Նեփի 3․6-15, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.23–26
-
The First Vision: The Father and the Son Appear to Joseph Smith, Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2011), 27–35
-
The First Vision: Journey to the Sacred Grove, Church History, history.ChurchofJesusChrist.org
-
The First Vision, New Era, Aug. 2018, 44
Բաժին 2
Առաջին Տեսիլքի ըմբռնումը կարող է ամրապնդել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի Վերականգնված Ավետարանի մասին
Բացի Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման գործում Առաջին Տեսիլքի նշանակալի դերից, մենք կարող ենք նաև սովորել ավետարանի կարևոր ճշմարտությունները՝ ուսումնասիրելով Ջոզեֆ Սմիթի տեսիլքը: Աստծո էությունը, Քրիստոսի Եկեղեցու վերականգնման անհրաժեշտությունը, ավետարանի նպատակը և այլ կարևոր ճշմարտություններ հայտնությամբ տրվեցին այդ ժամանակ:
Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի հայտնվելը պարզեց ճշմարտությունները Աստծո էության մասին, որոնք կորսվել էին դարերի ընթացքում: Դրանցից ամենակարևորներից մեկն այն է, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ նման մարմին ունեցող երկու առանձին էակներ են (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․17, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 130․1, 22)։ Հիսուս Քրիստոսը պատասխանեց Ջոզեֆ Սմիթի հարցերին այդ օրերի կրոնական միջավայրի վերաբերյալ և ասաց Ջոզեֆին, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին Երկրի վրա չէր (տես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.19–20)։ Եվ երկու պարզ խոսքով Հայր Աստված Ջոզեֆին ուսուցանեց մի կարևոր հմտություն՝ ճշմարտություն փնտրող յուրաքանչյուր մարդու համար. Նա ցույց տվեց Հիսուս Քրիստոսին և պատվիրեց. «Լսիր Նրան» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17):
Մտորելու հարցեր
-
Կարդացեք երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթը՝ Առաջին տեսիլքի պտուղները, ուշադրություն դարձնելով «պտուղներ» եզույթին, նաև, թե այն ինչպես է առնչվում ձեր կյանքին։ Ինչպե՞ս է Առաջին տեսիլքը ազդել ձեզ վրա։ Ի՞նչ է այն նշանակում ձեզ համար: Կարող եք ձեր մտքերը գրի առնել ձեր օրագրում:
-
Կարդացեք Հավատարիմ որոնումը պարգևատրվում է, Երեց Պատրիչիո Մ․ Ջուֆրա։ Գերագույն համաժողովի իր ելույթում Երեց Ջուֆրան թվարկում է հինգ էական ճշմարտություններ, որոնք նա սովորել է միսիոներական դասի ժամանակ, որտեղ նա առաջին անգամ լսեց Առաջին Տեսիլքի պատմությունը: Այս ճշմարտություններից ո՞րն անձնական նշանակություն ունի ձեզ համար: Ինչպե՞ս են այդ ճշմարտություններն ամրացրել ձեր վկայությունը և օրհնել ձեր կյանքը:
Սովորեք միասին
-
Թեև Առաջին Տեսիլքը հրաշք իրադարձություն էր, դա միայն ավետարանի Վերականգնման սկիզբն էր: Դրան հետևեցին բազմաթիվ հոգևոր զեղումներ։ Կարող եք միասին կարդալ «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին»։ Կարդալիս պարբերաբար կանգ առեք՝ քննարկելու հրեշտակների այցելությունները, որոնք եղան Առաջին Տեսիլքից հետո: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Վերականգնումը սկսվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի տեսիլքով: Ինչպե՞ս Առաջին Տեսիլքը հիմք դրեց այն ամենի համար, ինչը պետք է գար։
-
Առաջին Տեսիլքից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ Աստված արձագանքում է Իր զավակներին, երբ նրանք նեղության մեջ են։ Դիտեք The First Vision: A Joseph Smith Papers Podcast-ի համառոտ նկարագրող տեսանյութը, որտեղ Եկեղեցու պատմաբան Սպենսեր Վ․ ՄակԲրայդը քննարկում է այդ ճշմարտությունը։ Ապա հրավիրեք խմբի անդամներին կիսվել իրենց զգացմունքներով և մտքերով:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Նիլ Լ. Անդերսեն, Ամրացրեք ձեր հավատքը Առաջին Տեսիլքի միջոցով, Լիահոնա, ապրիլ 2020, 52–55։
-
Ադիլսոն դե Փոլա Պարելլա, «Հավերժական ճշմարտություններ․ մեր գործելու անհրաժեշտությունը», Լիահոնա, նոյեմբեր 2017, 115-116:
Բաժին 3
Առաջին Տեսիլքը կարող է ուսուցանել ձեզ, թե ինչպես պետք է սովորել ճշմարտությունը
Դուք կարող եք սովորել ճշմարտություն փնտրելու Ջոզեֆ Սմիթի օրինակից: Ջոզեֆ Սմիթի պատմությունը նշում է, թե նա ինչպես էր նա փնտրում այն եկեղեցին, որին կարող էր միանալ: Մտքում ունենալով այդ հարցը՝ նա կարդաց Աստվածաշունչը, և երբ կարդաց Հակոբոս 1․5-6 հատվածը, ավելի լավ հասկացավ այն. «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան: Միայն թե թող հավատքով խնդրէ առանց երկմտելու»։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Եթե Ջոզեֆ Սմիթի աննախադեպ փորձառությունը Սրբազան Պուրակում ուսուցանում է մեզ որևէ բան, ապա դա այն է, որ երկինքները բաց են, և Աստված խոսում է Իր զավակների հետ»: Թեև ձեր հարցերի պատասխանները կարող են չլինել տեսիլքի միջոցով, դուք դեռ կարող եք վստահ լինել, որ Աստված լսում և պատասխանում է ձեր աղոթքներին: Եթե դուք ջանասիրաբար ջանք գործադրեք և հավատաք Աստծուն, Ջոզեֆ Սմիթի նման կարող եք վստահ լինել, որ Աստված կպահի Իր խոստումները:
Մտորելու հարցեր
-
Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին սովորելու ընթացքում բոլորս հարցեր ենք ունենում։ Որոշ հարցեր հեշտ պատասխաններ ունեն, մյուսները մեծ ջանքեր են պահանջում։ Ի՞նչ հարցեր ունեք ավետարանի, սուրբ գրությունների կամ ապրող մարգարեների խոսքերի հետ կապված։ Մտքում ունենալով այդ հարցերը՝ կարդացեք 1 Նեփի 15.6-11 հատվածները: Ի՞նչ եք սովորում այս հատվածներից այն մասին, թե ինչպես ստանալ հայտնություն: Ինչպե՞ս կարող եք հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս, մինչ սպասում եք ձեր պատասխաններին:
-
Կարդացեք Նախագահ Հենրի Բ․ Այրինգի Առաջին տեսիլքը. օրինակ անձնական հայտնության համար, հոդվածը։ Ի՞նչ եք սովորում այս հոդվածից անձնական հայտնություն ստանալուն պատրաստվելու մասին: Ի՞նչ փոքր փոփոխություններ կարող եք կատարել ձեր կյանքում, որոնք կօգնեն ձեզ ավելի ընկալունակ լինել Սուրբ Հոգու հուշումներին:
Սովորեք միասին
-
Խմբով կարդացեք 1 Նեփի 10․17-19։ Ի՞նչ եք սովորում այդ հատվածներից մեր աղոթքներին պատասխանելու Աստծո պատրաստակամության մասին։ Անձնական ի՞նչ փորձառություն եք ունեցել հայտնություն ստանալու հետ կապված։ Հրավիրեք խմբի անդամներին կիսվել իրենց մտքերով և փորձառություններով, ինչպես հարկն է:
-
Հրավիրեք խմբի անդամներին կարդալ կամ լսել Նախագահ Նելսոնի «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» ելույթը: Խնդրեք նրանց հատուկ ուշադրություն դարձնել անձնական հայտնություն ստանալու մասին նրա ուսմունքին: Այնուհետև, խմբով հավաքվելով, հրավիրեք յուրաքանչյուրին կիսվել իր սովորածով: Դուք նկատո՞ւմ եք ձեր խմբի անդամների համար ուսանելի որևէ օրինաչափություն: Ի՞նչ կարող եք սովորել Նախագահ Նելսոնից և ձեր խմբից այն մասին, թե ինչպես կարող եք ավելի լավ ստանալ անձնական հայտնություն:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Ուղերձը, նշանակությունը և բազմությունը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 6-8
-
Richard J. Maynes, The First Vision: Key to Truth, Ensign, June 2017, 61–65
-
Prayer and Personal Revelation, Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 125–34