Գրադարան
Ավետարանի վերականգնումը


«Ավետարանի վերականգնումը», Թեմաներ և հարցեր (2023)

Նկար
Քրիստոսը կարգում է Տասներկու Առաքյալներին

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Ավետարանի վերականգնումը

Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը մեր օրերում

Իր մկրտությունից անմիջապես հետո Հիսուս Քրիստոսը սկսեց Իր ծառայությունը ուսուցանելով մարդկանց, թե ինչպես ապրել Երկնային Հոր ծրագրի համաձայն: Հիսուսն ուսուցանեց, որ կան երկու մեծ պատվիրաններ. առաջինը՝ սիրել Աստծուն մեր ողջ սրտով, մտքով և ուժով, և երկրորդը՝ սիրել ուրիշներին այնպես, ինչպես մենք ենք մեզ սիրում (տես Մատթեոս 22.36–40): Նրա ուղերձն էր՝ հրավիրել տղամարդկանց և կանանց գալ Իր մոտ, հավատալ և ապրել Իր ավետարանի ճշմարտություններով ու փրկվել:

Հիսուսը կանչեց Առաքյալներին և նրանց իշխանություն տվեց՝ ներկայացնելու Իրեն և աջակցելու Իր աշխատանքին: Նա կազմավորեց Իր Եկեղեցին և ընդգծեց ավետարանի առաջին սկզբունքների և արարողությունների կարևորությունը՝ հավատք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, մկրտություն և Սուրբ Հոգու ստացում (տես Մատթեոս 9.13; 16.15–19, 17.19–20: Հովհաննես 3.5)։

Տիրոջ Առաքյալների մահից հետո ժամանակի ընթացքում ավետարանի շատ կարևոր ճշմարտություններ փոխվեցին կամ կորսվեցին, ինչպես նաև Քրիստոսի Եկեղեցու սկզբնական կազմակերպությունն ու իշխանությունը (տես Գործք Առաքելոց 20.29–30): Բայց ի կատարումն մարգարեության, Երկնային Հայրը և Նրա Որդին Հիսուս Քրիստոսը վերականգնեցին կամ վերահաստատեցին Եկեղեցին և ավետարանի լրիվությունը: Այդ Վերականգնումը սկսվեց 1820 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Այն այսօր շարունակվում է ժամանակակից մարգարեներին տրված աստվածային հայտնության միջոցով:

Ի՞նչ է Ավետարանի վերականգնումը:

«Ավետարանի վերականգնումը» վերաբերում է Հիսուս Քրիստոսին, որը վերականգնել է Իր ավետարանի լրիվությունը, քահանայության իշխանությունը և Իր Եկեղեցու կազմակերպումը երկրի վրա՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և ավելի ուշ ժամանակաշրջանի մարգարեների միջոցով: Վերականգնումը բնութագրվում է մի շարք աստվածային հայտնություններով, որոնք սկսվում են Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքից և շարունակվում ժամանակակից մարգարեների միջոցով՝ մինչ օրս:

Թեմայի ակնարկ. Եկեղեցու վերականգնումը

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Ջոզեֆ Սմիթ, Մարգարեներ, Առաջին Տեսիլք, Քահանայության վերականգնում, Մորմոնի Գիրք, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի

Բաժին 1

Աշխարհը պատրաստվել էր Ավետարանի վերականգնման համար

Նկար
Առաջին Տեսիլքը

Քրիստոսի Առաքյալների մահից հետո Հիսուս Քրիստոսի ավետարանի շատ կարևոր բնութագրեր սխալ ընկալվեցին, կորսվեցին կամ փոխվեցին: Առանց կենդանի մարգարեների և Հիսուս Քրիստոսի կողմից տրված սկզբնական իշխանության, Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին դադարեց գոյություն ունենալ: Այդ ժամանակաշրջանում, որը երբեմն կոչվում է Մեծ Ուրացություն, շատ մարդիկ փնտրեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարիտ ըմբռնումը:

Շատ իրադարձություններ օգնեցին աշխարհին նախապատրաստել Տիրոջ ավետարանի և Նրա Եկեղեցու Վերականգնմանը: Օրինակ՝ հիմնական անհատները շատ բան են զոհաբերել, այդ թվում՝ իրենց կյանքը՝ աստվածաշունչը անգլերեն թարգմանելու և այն ուրիշների շրջանում տարածելու համար։ Սուրբ գրությունների հասանելիությունը մարդկանց հնարավորություն տվեց ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին: Բարեփոխիչները դեմ արտահայտվեցին հակասություններին, որոնք տեսնում էին եկեղեցում սուրբ գրությունների ուսուցման ժամանակ: Շատ եվրոպացիներ ձգտում էին կրոնական ազատության՝ հաստատվելով Հյուսիսային Ամերիկայում: Անթիվ մարդիկ փնտրում էին ավելի հստակ պատկերացում Հիսուս Քրիստոսի մասին և ինչպես գտնել խաղաղություն այս կյանքում:

Մտորելու հարցեր

  • Հիսուս Քրիստոսի ավետարանի շատ կարևոր բնութագրեր կորսվեցին Նրա առաքյալների մահից հետո: Ճշմարիտ ավետարանից հեռանալու այս դարաշրջանը երբեմն կոչվում է Մեծ Ուրացություն: Կարդացեք Եսայիա 24.4–5, Մատթեոս 24.9–12, Հովհաննես 16.1–3,Բ Թեսաղոնիկեցիս 2.1–4 և 1 Նեփի 13.26–29: Այս հատվածներում ի՞նչ է ասվում այն իրադարձությունների մասին, որոնք տեղի կունենային Քրիստոսի և Նրա առաքյալների հեռանալուց հետո: Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումն ինչպե՞ս է ազդել ձեր կյանքի վրա:

  • Կարդացեք Ջոզեֆ Սմիթի պատմությունը իր Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.14–20 հատվածներում: Ի՞նչ սովորեց Ջոզեֆ Սմիթը իրեն շրջապատող կրոնական աշխարհի վիճակի մասին: Ինչո՞ւ է կարևոր վկայություն ձեռք բերել ավետարանի Վերականգնման ճշմարտացիության մասին:

Սովորեք միասին

  • Հրավիրեք խմբի անդամներին նկարագրել, թե ինչ են զգում, երբ քաղցած են: Ինչպե՞ս կարող է քաղցն ազդել մեր տրամադրության, մեր առաջնահերթությունների մեր ցանկությունների վրա: Այս քննարկումից հետո միասին կարդացեք Ամովս 8.11–12 հատվածները: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ամովս մարգարեն ընտրեց այս պատկերը՝ աշխարհը Մեծ Ուրացության ժամանակ նկարագրելու համար: Ինչպե՞ս է ավետարանի ճշմարտության կորուստը նման «երկրի վրա սովին»։ Ինչպիսի՞ ազդեցություն կունենար մեր կյանքի վրա, եթե մենք քաղցեինք հոգևոր ճշմարտությունների համար, ինչպես որ հացի ու ջրի համար ենք քաղցում:

  • Իր ելույթում «Նախապատրաստություններ վերականգնման և երկրորդ գալուստի համար. Իմ ձեռքը կլինի քո վրա», երեց Ռոբերտ Դ. Հեյլսը ուրվագծել է մի քանի հատուկ իրադարձություններ համաշխարհային պատմության մեջ, որոնք օգնեցին աշխարհը պատրաստել Վերականգնմանը: Միասին լսեք կամ կարդացեք այս ելույթը, այնուհետև հրավիրեք խմբի անդամներին կիսվել իրենց սովորածով: Ինչպե՞ս էր Տիրոջ ձեռքը ակնհայտ Վերականգնմանը նախորդող իրադարձություններում:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 2

Ավետարանի վերականգնումը բացեց ժամանակների լրիվության տնտեսությունը

Նկար
Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը

Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը նոր լույս բերեց աշխարհ: Այն սկսվեց 1820 թվականի գարնանը, երբ երիտասարդ Ջոզեֆ Սմիթը աղոթեց Պալմիրայում (Նյու Յորք)` իր տան մոտ գտնվող պուրակում: Նա մտահոգված էր Աստծո առջև իր հոգևոր դիրքով և ուզում էր իմանալ, թե որ եկեղեցին է ճիշտ: Ի պատասխան նրա աղոթքի` Հայր Աստված և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին նրան:

Ժամանակի ընթացքում Աստված սկսեց վերականգնել ավետարանի ճշմարտությունը Ջոզեֆ Սմիթին: Ճշմարտության այս հեղումը բերեց սուրբ գրություններ, քահանայության իշխանություն, Եկեղեցու կազմակերպություն, վարդապետություն, ինչպես նաև փրկության և վեհացման հիմնական արարողություններ: Ավետարանը ևս մեկ անգամ երկրի վրա տարածելու այս գործընթացը ի հայտ բերեց այն, ինչ սուրբ գրություններն անվանում են «ժամանակների լրության տնտեսություն» (Եփեսացիս 1.10, Վարդապետություն և Ուխտեր 112.30): Տնտեսությունը մի ժամանակ է, երբ Տերն ունի մարգարե և Նրա ավետարանը երկրի վրա: Ավետարանի այս վերջին տնտեսության մեջ աշխարհը պատրաստվում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:

Մտորելու հարցեր

  • Մենք ապրում ենք ժամանակների լրիվության տնտեսության մեջ, մի ժամանակ, որը նման չէ մյուսներին: Մենք գիտենք, որ այս տնտեսությունը չի ավարտվի հավատուրացությամբ, բայց դա չի նշանակում, որ մենք չենք բախվում էական մարտահրավերների: Ուսումնասիրեք երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուղերձը «Սա է բոլոր տնտեսություններից մեծագույնը»: Ի՞նչ մարտահրավերներ է բացահայտում երեց Հոլանդն այս ուղերձում: Ի՞նչ եք սովորում նրա ուղերձից այն վերաբերմունքի մասին, որը կարող եք ընտրել այս մարտահրավերներին դիմակայելիս:

  • Ժամանակների լրիվության տնտեսության մեջ ապրելու հետաքրքիր մասը ավետարանի շարունակական Վերականգնման մաս լինելն է: Կարդացեք Գործք 3.19–21, Եփեսացիս 1.3, 10, Վարդապետություն և Ուխտեր 27.13, 112.30, 128.18։ Ի՞նչ եք սովորում այս հատվածներից այն մասին, թե ինչ է լինելու այս տնտեսության ժամանակ: Ինչպե՞ս կարող եք նպաստել այս մեծ աշխատանքին:

Սովորեք միասին

  • Շարունակական հայտնություն փնտրելը և հավատալը կարող է էական ազդեցություն ունենալ ձեր կյանքի վրա: «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. երկհարյուրամյա հռչակագիր աշխարհին», Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը նշել են. «Երկու հարյուր տարի է անցել այն օրվանից, երբ այս Վերականգնումը նախաձեռնվել է Հայր Աստծո և Նրա սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի կողմից»: … Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ խոստացված Վերականգնումն առաջ է ընթանում շարունակական հայտնության միջոցով»: Խնդրեք խմբի անդամներին կիսվել ժամանակակից հայտնություններով կամ ոգեշնչված ուսմունքներով, որոնք նշանակալի ազդեցություն են ունեցել իրենց վրա: Ի՞նչ եք սովորում խմբի անդամների՝ ժամանակակից հայտնության հետ ունեցած փորձառություններից:

  • Տնտեսությունների գաղափարը երբեմն դժվար է հասկանալ: Դիտեք «Տնտեսություններ. Ուրացության և վերականգնման օրինակը» (6:52) տեսանյութը միասին՝ կանգ առնելով, ըստ անհրաժեշտության, միմյանց հարցեր տալու և պատասխաններ գտնելու համար: Տնտեսությունների օրինակի ըմբռնումը ինչպե՞ս է ամրացնում մեր օրերում Վերականգնման մասին ձեր վկայությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակների լրիվիության տնտեսության մեջ ապրելուն:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 3

Վերականգնումը շարունակվում է ժամանակակից մարգարեների և առաքյալների միջոցով

Այժմ, ավելի քան 200 տարի այն բանից հետո, երբ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին, Վերականգնումը շարունակվում է: Կենդանի մարգարեներն ու առաքյալները փնտրում և ստանում են հայտնություն՝ առաջնորդելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Տերը նախապատրաստում է Իր Եկեղեցին և Իր ժողովրդին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Աստծո աշխատանքը շարունակում է առաջ շարժվել շարունակական Վերականգնման և Տիրոջ ծառաների ոգեշնչված ղեկավարության միջոցով (տես Հավատո Հանգանակ 1.9):

2018-ին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասաց. «Մենք վերականգնման գործընթացի ականատեսներն ենք: Եթե դուք կարծում եք, որ Եկեղեցին լիովին վերականգնվել է, ապա դուք ընդամենը սկիզբն եք տեսնում: Դեռ շատ ավելին է սպասվում: … Սպասեք մինչև հաջորդ տարի: Իսկ հետո հաջորդ տարին: Ընդունեք ձեր վիտամինները: Լավ հանգստացեք: Հետաքրքիր է լինելու»:

Մտորելու հարցեր

  • Իր 2014թ-ի «Դուք քնա՞ծ եք վերականգնման ընթացքում» ուղերձում Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Ն ախագահությունից, առաջարկեց երեք գայթակղություններ, որոնք կարող են խանգարել մեզ ակտիվորեն մասնակցել ավետարանի շարունակական Վերականգնմանը: Ուսումնասիրեք այս ելույթը, ուշադրություն դարձնելով այն գայթակղություններին, որոնք, ըստ նրա, կարող են խանգարել մեզ հասնելու մեր ներուժին: Դրանցից ո՞րը կարող եք հաղթահարել: Դա անելու ծրագիր կազմեք:

  • Որոշ մարդիկ, որոնք ականատես են եղել Վերականգնման իրադարձություններից շատերին, ոգեշնչվել են գրել դրանց մասին: Ընտրեք մի օրհներգ «Restoration of the Gospel» թեմայի էջից Hymns-ում և կարդացեք դրա բառերը: Ի՞նչ են ձեզ սովորեցնում խոսքերը Վերականգնման նշանակության մասին: Ի՞նչ զգացողություններ են առաջացնում այս խոսքերը: Ի՞նչ եք ոգեշնչվում անել։

Սովորեք միասին

  • 2020 թվականի «Մարգարեության իրականացում» ուղերձում երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը թվարկեց մի քանի հնագույն և ժամանակակից մարգարեություններ, որոնք իրականացվել են՝ որպես ավետարանի վերականգնման մաս: Միասին ուսումնասիրեք այդ ելույթը և այնուհետև հրավիրեք խմբի անդամներին կիսվել, թե մարգարեությունների որ կատարումներն են առավել նշանակալից իրենց համար: Ինչպե՞ս է այս վարժությունը փոխում Վերականգնման մասին ձեր մտածելակերպը: Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք այս երկար սպասված ժամանակաշրջանում ապրելու կարևորության մասին:

  • «Շարունակական վերականգնումը» հոդվածում Եկեղեցու պատմաբան և դպիր երեց Լեգրանդ Ռ. Քերթիս Կրտսերը թվարկեց երեք ուղիներ, որոնցով մենք կարող ենք մասնակցել շարունակվող Վերականգնմանը.

    • Սուրբ ուխտեր կապեք և պահեք

    • Կատարենք մեր ստացած կոչումներն ու հանձնարարությունները

    • Օգնեք հավաքել Իսրայելը

    Խմբով կարդացեք, թե ինչ է ուսուցանել երեց Քերթիսը աշխատանքի մեջ այս ներդրումներից յուրաքանչյուրի մասին: Որի՞ն եք տպավորված մասնակցել այս պահին: Ինչպե՞ս կանեք դա: Կիսվեք ձեր գաղափարներով խմբի հետ և պարզեք, թե ինչպես կարող եք օգնել միմյանց հասնել ձեր նպատակներին:

Լրացուցիչ աղբյուրներ

Այլ աղբյուրներ Ավետարանի վերականգնման մասին