«Քահանայություն վերականգնումը», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Քահանայության վերականգնումը
Աստված իշխանություն է տվել Իր անունով գործելու համար
Պատկերացրեք, թե ինչպին կլիներ ձեր կյանքը, եթե Աստված չվերականգներ քահանայության իշխանությունը՝ ուխտեր, արարողություններ և շատ այլ աստվածային պարգևներ ձեզ և ձեր սիրելիներին հասանելի դարձնելու համար։ Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևոր մասն այն ուղերձն է, որ սիրելով Իր զավակներին, Նա քահանայության զորություն և իշխանություն է շնորհել Եկեղեցու Իր ծառաներին: Քահանայությունը ներառում է Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու և Աստծո փրկության և վեհացման գործն իրականացնելու իշխանությունը: Այսօր միլիոնավոր մարդիկ օրհնվում են սուրբ ուխտերով, արարողություններով և այլ օրհնություններով, որոնք տրված են Աստծո քահանայության իշխանության և զորության միջոցով:
Աստծո քահանայությունն օրհնել է Նրա զավակներին աշխարհի պատմության ընթացքում: Նոր Կտակարանի ժամանակներում Քրիստոսի Առաքյալների մահից հետո Աստծո անունով գործելու իշխանությունը կորսվեց: Շատ ավելի ուշ՝ 1800-ականներին, երկնային սուրհանդակներ եկան և քահանայության իշխանություն ու քահանայության բանալիներ շնորհեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Աստծո զորության այս վերականգնումը Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու ավետարանի ընդհանուր Վերականգնման կարևոր մասն էր: Քահանայության իշխանությունն ու բանալիներն այսօր Եկեղեցում են:
Բաժին 1
Աստված կիսվում է Իր Քաhանայության զորությամբ Իր զավակներին օրհնելու համար
Աստված Իր ծառաներին քաhանայության զորություն է տվել ի սկզբանե (տես Մովսես 6․7)։ Հին նահապետներ Ադամը, Նոյը, Աբրահամը, Մովսեսը և անհամար ուրիշներ քահանայություն էին կրում Աստծո զավակներին օրհնելու նպատակով: Քահանայության միջոցով Աստված լիազորեց Իր ժողովրդին կիսվել ավետարանի ուղերձով և կատարել սուրբ արարողություններ՝ որպես իրենց երկրպագության մաս: Ամեն անգամ, երբ Աստված կանչում էր մարգարեներ, Նա ուղղորդում էր նրանց աստվածային հայտնության միջոցով և տալիս նրանց քահանայության զորությունն ու իշխանությունը:
Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրաքանչյուր անդամ ունի Աստծո քահանայության հետ կապված օրհնություններ ստանալու արտոնություն: Քահանայության միջոցով մենք կարող ենք ստանալ մկրտություն, հաստատում և Սուրբ Հոգու պարգև, տաճարային արարողություններ և շատ ավելին: Քահանայության արարողությունների միջոցով է «բացահայտվում աստվածայնության զորությունը» (Վարդապետություն և Ուխտեր 84․20), պատրաստելով մեզ ավելի նմանվել մեր Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։
Մտորելու հարցեր
-
Քահանայության արարողությունների հետ կապված ուխտեր կապելը և պահելը կարևոր հոգևոր կապ է ստեղծում ձեր և Աստծո միջև: Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է․ «Պահելով մկրտության ավազաններում և տաճարներում կնքված ուխտերը՝ մենք նաև ուժ ենք ստանում՝ դիմակայելու մահկանացու կյանքի փորձություններին ու խոր վշտերին։ Այս ուխտերի հետ կապված վարդապետությունը թեթևացնում է մեր ճանապարհը և ապահովում հույս, մխիթարություն և խաղաղություն»: Դուք ի՞նչ կանեք, որպեսզի կապեք և պահեք ուխտերը, որոնք հասանելի են ձեզ քաhանայության միջոցով։ Ինչպե՞ս կարող եք աջակցել մյուսներին և օգնել նրանց ուխտեր կապել Աստծո հետ:
Սովորեք միասին
-
Ձեր խմբի անդամներին հրավիրեք բարձրաձայն կարդալ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը:
«Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնման շնորհիվ ուխտեր պահող կանայք և տղամարդիկ կարող են ստանալ «եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունները» [Վարդապետություն և Ուխտեր 107․18] կամ կարող ենք ասել՝ բոլոր հոգևոր գանձերը, որոնք Տերը պահել է Իր զավակների համար։
Յուրաքանչյուր կին և յուրաքանչյուր տղամարդ, ով Աստծո հետ ուխտ է կապում և պահում այդ ուխտերը, և արժանիորեն մասնակցում է քահանայության արարողություններին, ուղղակիորեն կարող է ստանալ Աստծո զորությունը: Նրանք, ովքեր օժտված են Տիրոջ տանը, իրենց ուխտի առաքինության շնորհիվ ստանում են Աստծո քահանայության զորության պարգևը, ինչպես նաև գիտելիքի պարգևը՝ իմանալու, թե ինչպես օգտագործել այդ զորությունը։
Որո՞նք են այն հոգևոր գանձերը կամ օրհնությունները, որոնք դուք ստացել եք արարողությունների միջոցով կամ ուխտեր կապելով և պահելով։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Guide to the Scriptures, “Covenant,” Gospel Library
-
Jeffrey R. Holland, “Our Most Distinguishing Feature,”Liahona, May 2005, 43–45.
-
Chapter 5: The Holy Priesthood—for the Blessing of God’s Children, Teachings of Presidents of the Church: George Albert Smith (2011), 45–56.
Բաժին 2
Հարություն առած Հովհաննես Մկրտիչը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը
Տերը նախապատրաստեց Իր քաhանայության իշխանությունը բաժանելու կարգը: Տղամարդիկ չեն կարող ինքնուրույն իրենց վրա վերցնել այդ իշխանությունը (տես Եբրայեցիս 5․4)։ Միայն նրանք, ովքեր կրում են քահանայություն, կարող են կարգել ուրիշներին, և նրանք կարող են դա անել միայն այն դեպքում, երբ լիազորված են նրանց կողմից, ովքեր կրում են տվյալ կարգումն անելու բանալիները (տես Հավատո Հանգանակ 1․5)։
Մորմոնի Գիրքը թարգմանելիս Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին հանդիպեցին մկրտության վերաբերյալ հատվածների: Ջոզեֆը և Օլիվերը հարցեր ունեին այդ կապակցությամբ (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68) և որոշեցին հարցնել Տիրոջը։ Նրանք գնացին անտառ՝ աղոթելու, և ի պատասխան նրանց աղոթքի, Հովհաննես Մկրտիչը հայտնվեց նրանց և քահանայության իշխանություն տվեց նրանց՝ ձեռնադրելով (տես Վարդապետություն և Ուխտեր 13)։ Նա հրահանգեց նրանց մկրտել և կարգել միմյանց քահանայության (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68-72)։
Մտորելու հարցեր
-
Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը իր օրերի կրոնական ուսմունքների վերաբերյալ հարցեր ուներ։ Կողմնորոշվելու համար նա դիմեց Աստծուն աղոթքով, և նրան այցելեցին Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17-20: Այս հատվածը ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ քահանայության վերականգնման անհրաժեշտությունը։
Սովորեք միասին
-
Ձեր խմբի անդամների հետ դիտեք Restoration of the Priesthood” (2:00) տեսանյութը, ուշադրություն դարձնելով, թե ինչ օրհնություններ են գալիս մեր կյանք՝ Ահարոնյան քահանայության վերականգնման շնորհիվ։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լիարժեք օգտվել Ահարոնյան քահանայությունից մեր կյանքում:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին, Gospel Library
-
Church History Topics, Restoration of the Aaronic Priesthood, Gospel Library
-
Days Never to Be Forgotten, The Priesthood Restored: A Joseph Smith Papers Podcast, josephsmithpapers.org
Բաժին 3
Մելքիսեդեկյան Քահանայությունը վերականգնվել է Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին՝ Երկնային Սուրհանդակներ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի կողմից
Հովհաննես Մկրտչի այցելությունից հետո մեկ ամսվա ընթացքում այլ երկնային սուրհանդակներ ևս այցելեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերին: Այս անգամ Նոր Կտակարանի Առաքյալներ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Ջոզեֆին և Օլիվերին տվեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը և Աստծո արքայության բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 27․12-13, 128․20)։ Ահարոնյան Քահանայությունը Ջոզեֆին և Օլիվերին իշխանություն տվեց մկրտելու, իսկ Մելքիսեդեկյան Քահանայությունը նրանց իշխանություն տվեց նախագահելու Եկեղեցում և սպասավորելու բոլոր արարողությունները, որոնք անհրաժեշտ են փրկություն և վեհացում ստանալու համար:
Ավելի ուշ Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներին տրվեցին լրացուցիչ քահանայության բանալիներ կամ իշխանություն՝ վերահսկելու և ուղղորդելու Եկեղեցու և նրա առաքելության որոշ ոլորտներ: Կիրթլենդի տաճարում այլ երկնային սուրհանդակներ՝ Մովսեսը, Եղիասը և Եղիան, հանձնեցին Իսրայելի հավաքման, Աբրահամի ավետարանի տնտեսության (որը ներառում է Աբրահամի ուխտի վերականգնումը) և կնքման զորության բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 110․11-16)։
Մտորելու հարցեր
-
Քահանայության յուրաքանչյուր կրող կարող է տեսնել իր իշխանության գիծը մինչև քահանայության վերականգնման սուրբ իրադարձությունը: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է. «Մենք Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում կարող ենք հետևել իշխանության քահանայության գծին, որն իրականացնում է ծխի նորագույն սարկավագը, եպիսկոպոսը, որը նախագահում է նրան և մարգարեն, որը նախագահում է մեզ բոլորիս: Այդ գիծը մեկ շղթայով գնում է դեպի հրեշտակ-սպասավորներ, որոնք եկել էին Աստծո Որդու կողմից՝ կրելով այս անզուգական պարգևը երկնքից: Քահանայության իշխանության գիծը կարելի է խնդրել Եկեղեցու գլխավոր գրասենյակից։
Սովորեք միասին
-
Ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը քահանայության արարողություն ստանալուց հետո։ Այս հարցի պատասխանի շուրջ խմբի հետ մտածելիս կարդացեք հետևյալ հատվածը Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․74 հատվածից․ «Այժմ մեր մտքերը լուսավորված լինելով, մեր հասկացողությանը սկսեցին բացվել սուրբ գրությունները, և դրանց առավել խորհրդավոր հատվածների ճշմարիտ իմաստն ու նշանակությունը մեզ հայտնի դարձվեց այնպիսի ձևով, որը երբեք հասու չէր եղել մեզ, ոչ էլ երբևէ նախկինում անցել էր մեր մտքով»։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Գարի Ի. Ստիվենսոն, «Քահանայության կարևոր դերը վերականգնման գործում», Լիահոնա, հունիս 2020, 13–17
-
Church History Topics, Restoration of the Melchizedek Priesthood, Gospel Library
-
The Voice of Peter, James, and John, The Priesthood Restored: A Joseph Smith Papers Podcast, josephsmithpapers.org