«Ահարոնյան քահանայություն», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Ահարոնյան քահանայություն
Կրել ապաշխարության և մկրտության ավետարանի բանալիները՝ մեղքերի թողության համար
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում Աստծո հետևորդները օգնում են իրագործել փրկության և վեհացման Նրա աշխատանքը: Քահանայությունը՝ Աստծո հավերժական զորությունն ու իշխանությունը, վերականգնվել է Երկրի վրա՝ օգնելու Աստծո զավակներին վերադառնալ Իր մոտ՝ Նրա հետ սուրբ ուխտեր կապելու և պահելու միջոցով:
Քահանայությունը կազմված է երկու մասից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է ավետարանական կյանքի կարևոր ոլորտների համար: Ահարոնյան քահանայությունը «նախապատրաստական» կամ «փոքրագույն» քահանայությունն է: Ահարոնյան քահանայությունը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմումով մկրտության բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 13․1): Ահարոնյան քահանայություն կրողները պատրաստում, օրհնում և սպասավորում են հաղորդության հացն ու ջուրը: Նրանք նաև սպասավորում են Եկեղեցու նյութական գործերը, օրինակ՝ անդամներին հետևելը և ծոմապահության նվիրատվությունները հավաքելը։
Բաժին 1
Հովհաննես Մկրտիչը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին շնորհեց Ահարոնյան Քահանայությունը՝ վերականգնելով այն:
Ադամից մինչև Մովսեսը մարգարեները կրել են Մելքիսեդեկյան Քահանայություն: Սակայն Մովսեսի ծառայության ժամանակ Իսրայելցիները մերժեցին Եհովային օրհնությունները և այս ավելի բարձր քահանայությունը վերցվեց սովորական մարդկանցից։ Մարգարեները շարունակում էին կրել Մելքիսեդեկյան Քահանայություն: Ղևի ցեղի արական սեռի անդամները, այդ թվում Ահարոնի սերունդները, կրում էին Ահարոնյան քահանայություն։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 84․23-27։)
Ահարոնի սերնդից և առաջնեկ լինելով Հովհաննես Մկրտիչը կրում էր Ահարոնյան քահանայություն (տես Վարդապետություն և Ուխտեր 68․19-18, 84․26-27)։ Հիսուսի և Նրա Առաքյալների մահից հետո մարդիկ կամայական փոփոխություններ կատարեցին քահանայության արարողություններում և Եկեղեցում։ Այդ ուրացության հետևանքով Ահարոնյան քահանայությունը՝ ավելի բարձր քահանայության հետ միասին, որոնք շնորհվել էին Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին և Քրիստոսի մյուս աշակերտներին (Ղուկաս 9․1-2), վերցվեցին Երկրից։ 1829 թվականին հարություն առած Հովհաննես Մկրտիչը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին և շնորհեց նրանց Ահարոնյան քահանայությունը՝ կրկին Երկրի վրա վերականգնելով այդ իշխանությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 13․1, 27․7–8, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68-72)։
Մտորելու հարցեր
-
Հովհաննես Մկրտչի կյանքն ու ծառայությունը այսօր կարող են ոգեշնչման աղբյուր լինել Ահարոնյան քահանայություն կրողների համար: Կարդացեք Մատթեոս 11․7-13 հատվածները (այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, հատված 13, ա), Ղուկաս 7․24-30 և Հովհաննես 5․32-35։ Այս հատվածներից ի՞նչ եք սովորում Հովհաննես Մկրտչի վերաբերյալ Փրկչի զգացմունքների մասին։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուսը Հովհաննեսին նկարագրում այդ ձևով։ Ինչպե՞ս կարող են Հիսուս Քրիստոսի աշակերտները այսօր հետևել Հովհաննես Մկրտչի օրինակին։
-
Ահարոնյան քահանայությունը՝ Աստծո պարգև վերնագրով իր ուղերձում Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանում է․ “[Սարկավագների, ուսուցիչների և քահանաների] պարտականությունն է՝ հսկել Եկեղեցին, որ չլինի անօրինություն, և հրավիրել բոլորին գալ Քրիստոսի մոտ»։ Այսօր Եկեղեցում Ահարոնյան քահանայություն կրոներից շատերը երիտասարդ տղամարդիկ են: Ինչպե՞ս կարող են այդ երիտասարդ տղամարդիկ իմաստալից կերպով կատարել իրենց պարտականությունները ծխերում և ճյուղերում։
Սովորեք միասին
-
Ահարոնյան քահանայության վերականգնման մասին Օլիվեր Քաուդերիի պատմությունը օգնում է մեզ հասկանալ այդ օրերին տեղի ունեցածի միջավայրը և մանրամասները։ Կարդացեք այդ պատմությունը Ջոզեֆ Սմիթ - Պատմության վերջում։ Հրավիրեք խմբի անդամներին պատմել, թե որ պահերը հատկապես մեծ նշանակություն ունեն իրենց համար։ Հրավիրեք խմբի անդամներին պատկերացնել, թե ինչ կզգային, եթե այդ օրը լինեին Ջոզեֆի և Օլիվերի հետ։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր այդ իրադարձությունը կարևոր ավետարանի վերականգնման համար։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Թոմաս Ս․ Մոնսոն, «Քահանայություն՝ սրբազան պարգև», Լիահոնա, մայիս 2015, 88-90:
-
The Restoration of the Priesthood Authority and Organization (video), Gospel Library
-
Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հ. 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 (2018), 65–75
-
Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2011), 79-87
Բաժին 2
Ահարոնյան քահանայությունը ապահովում է հիմնական բանալիները և ծառայությունը
Ահարոնյան քահանայությունը երբեմն հայտնի է որպես ավելի ցածր քահանայություն և սուրբ գրություններում կոչվում են Մելքիսեդեկյան քահանայության հավելում (Վարդապետություն և Ուխտեր 107․14)։ Բայց Ահարոնյան քահանայությունն ունի էական զորություն և իշխանություն՝ ապահովելու սուրբ ուխտեր և արարողություններ, որոնք անհրաժեշտ են փրկության և վեհացման համար:
Ահարոնյան քահանայությունը ընդգրկում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 13․1, 107.20):
Մտորելու հարցեր
-
Հովհաննես Մկրտիչը աշխարհի համար պատրաստեց ճանապարհը՝ դիմավորելու Հիսուս Քրիստոսին: Նա ուսուցանեց ապաշխարության ավետարանը և մեղքերի թողության համար ընկղմումով մկրտության մասին, անգամ մկրտեց Փրկչին (տես Մարկոս 1․1-11, Հովհաննես 1․15-34)։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այս սկզբունքներն ու արարողությունները նախապատրաստում Քրիստոսի գալուստը: Ինչպե՞ս են ապաշխարությունը և մկրտությունը պատրաստում Քրիստոսի աշակերտներին այսօր ստանալ տաճարային արարողությունները և կապել ու պահել համապատասխան ուխտերը:
-
Ահարոնյան քահանայություն կրողների հետ խոսելով Վարդապետություն և Ուխտեր 13 բաժնի մասին, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հորդորել է․ «բացել Վարդապետություն և Ուխտերը … և կարդալ այդ խոսքերն ու հիշել դրանք։ Դրանք քահանայության կանոնադրությունն են։ … Դրանք վկայում են այն մասին, որ քաhանայությունը գործում է և իրական է ամեն առումով»։ Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 13 բաժինն օգնել երիտասարդ քահանայություն կրողներին ճիշտ կենտրոնացում ունենալ և գործել։ Ահարոնյան քահանայության մասին այս ճշմարտությունների ըմբռնումն ինչպե՞ս կարող է օգնել Եկեղեցու բոլոր անդամներին հասկանալ արարողությունների արժեքը, ինչպիսիք են՝ մկրտությունը, ամեն շաբաթ հաղորդության ընդունումը և դրանց հետ կապված ուխտերը:
Սովորեք միասին
-
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր անդամների համար կարևոր է հասկանալ Ահարոնյան քահանայության պարտականություններն ու օրհնությունները, սակայն Եկեղեցու շատ անդամներ չեն գիտակցում, թե որքան կարևոր են Ահարոնյան քահանայության արարողություններն ու պարտականությունները: Ձեր խումբը կարող է սովորել Ահարոնյան քահանայության իրավունքների և պարտականությունների մասին՝ ուսումնասիրելով հետևյալ աղբյուրները՝ անհատապես կամ փոքր խմբերով.
-
Ահարոնյան քահանայություն․ Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, գլուխ 10, Ավետարանի գրադարան, Վարդապետություն և Ուխտեր 107․85-88։
-
Հրեշտակների սպասավորության բանալիները․ Վարդապետություն և Ուխտեր 13․1, 84․26, 107․20
-
Նախապատրաստական ավետարան․ Վարդապետություն և Ուխտեր 13․1, 84․26-27, 107․20
-
Արտաքին արարողություններ սպասավորելու իշխանություն․ Վարդապետություն և Ուխտեր 84․26-27, 107․20, Bible Dictionary, Aaronic Priesthood։
-
Երբ խմբի անդամները կարդան վերը նշված հղումները, հրավիրեք նրանց կիսվել խմբի մնացած անդամների հետ իրենց սովորածով:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դալլին Հ. Օուքս, «The Aaronic Priesthood and the Sacrament», Ensign, նոյեմբեր, 1998 թ․, 37-40
-
Դեյլ Գ. Ռենլանդ, Քահանայությունը և Փրկչի քավող զոհաբերությունը, Լիահոնա, նոյեմբեր 2017, 64–67
-
“Keys of the Aaronic Priesthood” (video), ChurchofJesusChrist.org
Բաժին 3
Ահարոնյան Քահանայությունը նախապատրաստական քահանայություն է
Սերունդներ շարունակ Ահարոնյան քահանայությունը պատրաստում էր Իսրայելի զավակներին Հիսուս Քրիստոսի կողմից ի վերջո տրված ավելի բարձր օրենքին: Հովհաննես Մկրտչի առաքելությունն էր պատրաստել աշխարհը Քրիստոսի գալուստին: Այդ պատճառով Ահարոնյան քահանայությունը հայտնի դարձավ որպես «նախապատրաստական քահանայություն»: Սուրբ գրությունները նաև ուսուցանում են, որ Ահարոնյան Քահանայությունը կրում է նախապատրաստական ավետարանի բանալիները, որը ներառում է ապաշխարությունը և մեղքերի թողության համար մկրտությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 84․26-27)։
Այսօր Ահարոնյան քահանայության կրողները օգնում են աշխարհին նախապատրաստել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Նրանք օգնում են մարդկանց պատրաստվել Տիրոջ տանը ուխտեր կապելուն և դրանք պահելուն և արարողություններ ստանալուն՝ մեղքերից ապաշխարելու և մկրտվելու միջոցով: Եվ Ահարոնյան քահանայություն կրելը պատրաստում է Հիսուս Քրիստոսի հետևորդներին կյանքի ընթացքում Մելքիսեդեկյան քահանայությունում ծառայությանը:
Մտորելու հարցեր
-
Ահարոնյան քահանայության քվորումի թեման կարող է օգնել յուրաքանչյուր երիտասարդի հասկանալ իր աստվածային ինքնությունը և իր նպատակը՝ որպես քահանայություն կրող: Կարդացեք թեմայի մասին Ընդհանուր ձեռնարկի 10.1.2 բաժնում։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այս թեման ոգեշնչում երիտասարդ տղամարդկանց կատարել արդար ընտրություններ: Ահարոնյան քահանայության քվորումի թեմայի ո՞ր ուղղությունները կարող եք ավելի լավ ներառել ձեր սեփական աշակերտության մեջ:
-
Ահարոնյան քահանայության միջոցով ստացված արարողություններն ու ուխտերը նախապատրաստում են մեզ այն արարողություններին և ուխտերին, որոնք կապված են Մելքիսեդեկյան քահանայության հետ: Ապաշխարությունը, մեղքերի թողության համար ընկղմումով մկրտությունը, հաղորդությունը և ուխտերով ապրելը ինչպե՞ս կարող են պատրաստել ձեզ կապելու և պահելու ուխտերը և ստանալու Տիրոջ տան արարողությունները:
Սովորեք միասին
-
Ահարոնյան քահանայությունը որպես ամբողջություն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու էական մասն է, բայց այն նաև օրհնում է առանձին քահանայություն կրողներին: Դիտեք Let Every Man Learn His Duty: Aaronic Priesthood տեսանյութը (3:34)։ Ձեր կարծիքով, քահանայություն կրելը ինչպե՞ս է ազդում այդ երիտասարդ տղամարդկանց որոշումների վրա: Երբ ձեր խումբը լսում է տարբեր երիտասարդների, որոնք պատմում են, թե ինչ նշանակություն ունեն իրենց համար քահանայության զորությունն ու իշխանությունը, հրավիրեք խմբի անդամներին կիսվել իրենց տպավորություններով և մտքերով։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Հենրի Բ․ Այրինգ, Նախապատրաստական քահանայություն, Լիահոնա, նոյ 2014, 59–62։
-
Գարի Ի. Ստիվենսոն, «Քահանայության ձեր աշխատանքային գծատետրը», Լիահոնա, մայիս 2019, 47–50
-
“Aaronic Priesthood Shining Forth” (video), Gospel Library
-
Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հարոլդ Բ. Լի [2011], 89-98