Մելքիսեդեկյան քահանայություն, Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Մելքիսեդեկյան քահանայություն
Իր զավակներին օրհնելու Աստծո զորությունը և իշխանությունը
Երկնային Հայրը պատրաստ է օգնել ձեզ ձեռք բերել հոգևոր զորություն և առաջնորդություն դեպի հավերժական կյանք տանող ձեր ճանապարհին: Աստծո քահանայության իշխանությունը հնարավորություն է տալիս օգտվել այս օրհնություններից Աստծո բոլոր զավակներին, որոնք ընտրում են գալ Իր մոտ: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Մելքիսեդեկյան Քահանայությունը այն անցուղին է, որի միջոցով բոլոր գիտելիքը, վարդապետությունը, փրկության ծրագիրը և ամեն կարևոր հարց հայտնվում է երկնքից»։ Մելքիսեդեկյան քահանայության զորության միջոցով Աստծո բոլոր որդիները և դուստրերը կարող են ուխտեր կապել և արարողություններ ստանալ, որոնք կօգնեն նրանց նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին (տես Վարդապետություն և Ուխտեր 76․52-60, 84․19-22)։
Բաժին 1
Աստված պատվիրակում է Քաhանայության իշխանությունը և զորությունը Իր ծառաներին
Պատմության ընթացքում Աստված պատվիրակում է Քաhանայության իշխանությունը և զորությունը Իր ծառաներին, որպեսզի գործեն Իր անունից և օգնեն Իր զավակների փրկության և վեհացման մեծ աշխատանքում։ Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ բոլոր մարգարեները կրել են Մելքիսեդեկյան Քահանայություն։
Հնում այդ քաhանայությունը կոչվում էր Սուրբ Քահանայություն՝ ըստ Աստծո Որդու Կարգի։ Սակայն, ելնելով Գերագույն Էակի անվան հանդեպ ունեցած հարգանքից կամ պատկառանքից, Նրա անունը շատ հաճախ կրկնելուց խուսափելու նպատակով, այդ քահանայությունը կոչեցին Մելքիսեդեկյան Քահանայություն (Վարդապետություն և Ուխտեր 107․3-4): Մելքիսեդեկը Հին Կտակարանի ժամանակների արդարակյաց քահանա էր և մարգարե։ Եբրայերենով Մելքիսեդեկ անունը նշանակում է արդարակեցության թագավոր (Սուրբ գրությունների ուղեցույց, Մելքիսեդեկ, Ավետարանի գրադարան)։
Նոր Կտակարանում մենք սովորում ենք, որ Հիսուսը ձեռնադրեց Իր աշակերտներին և տվեց նրանց քաhանայության իշխանություն (տես Ղուկաս 9․1-2, Հովհաննես 15․16, Եբրայեցիս 5․1-10)։ Փոխակերպման Լեռան վրա Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը ստացան քահանայության բանալիները։ Այդ բանալիներով Առաքյալները իշխանություն ունեն շարունակելու Քրիստոսի Եկեղեցու աշխատանքը Համբարձումից հետո (տես Guide to the Scriptures, “Transfiguration,” Gospel Library; տես նաև Մատթեոս 16․15-19, 17․1-9, Գործք 1․21-26, Եփեսացիս 4․11-13)։
Աստծո առաքյալների մահից հետո դարեր շարունակ քահանայությունը Երկրի վրա կորսված էր։ Մեր օրերում Մելքիսեդեկյան քահանայությունը վերականգնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 27․12-13, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․72)։ Ավելի ուշ, այլ երկնային սուրհանդակներ քահանայության բանալիներ շնորհեցին նրանց Կիրթլենդի տաճարում, (Օհայո, ԱՄՆ) (տես Վարդապետություն և Ուխտեր 110.11–16)։
Մտորելու հարցեր
-
Նախագահ Դալլին Հ. Օուքսը հայտարարել է․ «Քահանայությունը սուրբ զորություն և իշխանություն է, որը կրում են վստահության հիմքերով, և այն պետք է օգտագործվի Աստծո գործի համար՝ ի օգուտ Նրա բոլոր զավակների։ Քահանայությունը մարդիկ չեն, որոնք կարգվել են քահանայության պաշտոնի, կամ նրանք, ովքեր գործադրում են քահանայության իշխանությունը։ Մարդիկ, որոնք կրում են քահանայությունը, «քահանայությունը» չեն։ Կարգված մարդկանց մենք չպետք է վերաբերվենք որպես քահանայության, պատշաճ կլինի նրանց վերաբերվել որպես քահանայություն կրողների։ Ինչո՞ւ է կարևոր տարբերել քահանայությունը և քահանայություն կրողներին։
Սովորել միասին
-
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. “Քաhանայությունն ասյտեղ է։ Մենք գիտենք, որովհետև մենք տեսել ենք այս քահանայության զորությունը: Մենք տեսել ենք հիվանդներին բժշկվելիս, կաղերին քայլելիս, և լույսի, գիտելիքի ու հասկացողության հասնելը նրանց, ովքեր եղել են խավարում»: Ի՞նչ ապացույց եք տեսել, որ Աստծո քահանայության զորությունն ու իշխանությունը գործում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցում մեր օրերում:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ալմա 13․14-19, Վարդապետություն և Ուխտեր 84․23-26, 107․2-8, 18, 42-52
-
Chapter 8: The Everlasting Priesthood, Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2011), 101–13
Բաժին 2
Մելքիսեդեկյան քահանայության ուխտերի և արարողությունների միջոցով դուք կարող եք պատրաստվել վերադառնալ Աստծո ներկայություն
Նախագահ Բրիգամ Յանգն ուսուցանել է. «Ավետարանը և Քահանայությունը միջոցներն են, որոնք [Աստված] օգտագործում է՝ փրկելու և վեհացնելու իր հնազանդ զավակներին, որպեսզի տիրեն իր հետ նույն փառքին և զորությանը, որպեսզի պսակվեն փառքի, անմահության և հավերժական կյանքերի պսակներով»: Մելքիսեդեկյան Քահանայության բանալիները կրողների ղեկավարության ներքո մենք կարող ենք ուխտեր կապել Աստծո հետ և ստանալ սուրբ արարողություններ, որոնք անհրաժեշտ են հավերժական կյանք ստանալու համար:
Մտորելու հարցեր
-
Երբ տղամարդը ստանում է Մելքիսեդեկյան Քահանայություն և կարգվում է քահանայության պաշտոնի, նա մտնում է «քահանայության երդման և ուխտի մեջ»: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․33-44: Ի՞նչ են ուխտում անել քահանայություն կրողները։ Աստված ի՞նչ խոստում է տալիս նրանց, ովքեր ընդունում են և մեծարում իրենց կոչումը:
Սովորել միասին
-
Խմբի անդամներին առաջարկեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84․17-22 հատվածները և քննարկել այն, ինչ Տերը հայտնեց քաhանայության մասին։ Այս հատվածների իմաստը պարզաբանելու համար դիտարկեք «արքայության խորհուրդները» «հոգևոր ճշմարտություններ են, որոնք հայտնի են միայն հայտնությամբ» միտքը (Guide to the Scriptures, “Mysteries of God,” Gospel Library)։ Օգտակար կլինի բացատրել, որ աստվածապաշտության զորությունը արդարության զորությունն է, որով մենք ճանաչում ենք Աստծուն և նմանվում Նրան (տես Bruce R. McConkie, The Promised Messiah [1978], 589)։ Ինչպե՞ս կարող են սուրբ արարողությունները մեզ օգնել հասկանալ Աստծուն և պատրաստել մեզ ավելի նմանվել Նրան:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Հենրի Բ. Այրինգ, «Ուխտ կապած ընտանիք», Լիահոնա, մայիս 2012, 62-65:
-
Քենտ Ֆ. Ռիչարդս, «Աստվածայնության զորությունը», Լիահոնա, մայիս 2016, 118–20:
-
Julie B. Beck, “An Outpouring of Blessings,” Liahona, May 2006, 11–13
-
The Holy Priesthood—for the Blessing of God’s Children, Teachings of Presidents of the Church: George Albert Smith (2011), 45–56
Բաժին 3
Քրիստոսի Եկեղեցում և կանայք, և տղամարդիկ ծառայում են քաhանայության իշխանությամբ և զորությամբ
Աստված Իր Եկեղեցում և կանանց, և տղամարդկանց կանչում է օգնելու փրկության և վեհացման հիմնական աշխատանքում: Թեև միայն տղամարդիկ են կարգվում քահանայության պաշտոններում, քահանայության իշխանությունն ու զորությունը հասանելի են և տղամարդկանց, և կանանց, որպեսզի նրանք օգնեն իրականացնել Աստծո աշխատանքը: Քահանայության զորությունը Եկեղեցու անդամները ստանում են անհատապես, երբ արդարացիորեն պահում են իրենց ուխտերը Տիրոջ հետ: Քահանայության բանալիները կրողի ղեկավարության ներքո անհատները կարգվում են՝ Եկեղեցու կոչումներում գործելու համար: Ձեռնադրվելով՝ նա ստանում է քահանայության իշխանություն՝ հանձնարարված պարտականությունները կատարելու համար: (Տես Դալլին Հ. Օուքս, «Քահանայության բանալիներն ու իշխանությունը», Լիահոնա, մայիս 2014, 50-51):
Մտորելու հարցեր
-
Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Մեր Երկնային Հայրն առատորեն տալիս է Իր զորությունից: Բոլոր տղամարդիկ և բոլոր կանայք իրենց կյանքում օգնության համար կարող են զգալ այդ զորությունը։ Բոլոր նրանք, ովքեր սրբազան ուխտեր են կապել Տիրոջ հետ և ովքեր պատվում են այդ ուխտերը, ունակ են ստանալու անձնական հայտնություն, օրհնվել հրեշտակների սպասավորությամբ, հաղորդակցվել Աստծո հետ, ստանալ ավետարանի լրիվությունը և, ի վերջո, Հիսուս Քրիստոսի հետ միասին դառնալ այն ամենի ժառանգորդը, ինչ մեր Հայրն ունի»։ Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ սրբազան օրհնությունները կախված չեն այն անձից, որը կարգվում է քաhանայության պաշտոնի։
Սովորեք միասին
-
Ձեր խմբի անդամների հետ կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը:
«Յուրաքանչյուր կին և յուրաքանչյուր տղամարդ, որ Աստծո հետ ուխտ է կապում և պահում այդ ուխտերը, և որն արժանիորեն մասնակցում է քահանայության արարողություններին, ուղղակիորեն կարող է ստանալ Աստծո զորությունը: Նրանք, ովքեր օժտված են Տիրոջ տանը, իրենց ուխտի առաքինության շնորհիվ ստանում են Աստծո քահանայության զորության պարգևը, ինչպես նաև գիտելիքի պարգևը՝ իմանալու, թե ինչպես օգտագործել այդ զորությունը։
Երկինքները նույնքան բաց են այն կանանց համար, որոնք օժտված են իրենց քահանայության ուխտերից բխող Աստծո զորությամբ, որքան բաց են այն տղամարդկանց համար, որոնք կրում են քահանայությունը»:
Քննարկեք, թե ինչպես կարող է Եկեղեցու արժանավոր անդամը օգտվել Աստծո զորությունից։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 76-79:
-
Դալլին Հ. Օուքս, «Քահանայության բանալիներն ու իշխանությունը», Լիահոնա, մայիս 2014, 49-52:
-
Ջին Բ․ Բինգհեմ, «Միավորվել` Աստծո աշխատանքը կատարելիս» Լիահոնա, մայիս 2020, 60-63։