Գրադարան
Քահանայության բանալիները


Քահանայության բանալիները, Թեմաներ և հարցեր (2023)

Քրիստոսը կարգում է առաքյալներին

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Քահանայության բանալիները

Աստծո գործը առաջնորդելու իշխանություն

Հավանաբար, դուք ամեն օր առնչվում եք բանալիով դուռ բացելու իրողությանը։ Բանալի ունենալը կարող է խորհրդանշել մի մարդու, որն ունի իշխանություն և հասանելիություն: Քահանայության բանալիները, որոնք կրում են Տիրոջ ծառաները, լիազորում են նրանց ուղղորդել քահանայության իշխանության ու զորության օգտագործումը փրկության և վեհացման աշխատանքում:

Հիսուս Քրիստոսը կրում է Իր Եկեղեցուն պատկանող քահանայության բոլոր բանալիները: Իր բոլոր Առաքյալներին Նա շնորհել է երկրի վրա Աստծո արքայությանը պատկանող քահանայության բոլոր բանալիները: Եկեղեցու Նախագահը միակ մարդն է, որը լիազորված է գործադրել քահանայության բոլոր բանալիները:

Տաճարի նախագահը, միսիայի նախագահը, ցցի նախագահը, եպիսկոպոսը և քվորումի նախագահը նույնպես կրում են քահանայության բանալիներ, որոնք նրանց թույլ են տալիս նախագահել և ղեկավարել աշխատանքը, որը հանձնարարված է իրենց։ Քահանայության բանալիների շնորհիվ մեզ հասանելի են արարողությունները, ուխտերը, օրհնությունները և զորությունները, որոնք մեզ անհրաժեշտ են, որպեսզի վերադառնանք ապրելու մեր Երկնային Հոր և մեր Փրկչի հետ և նմանվենք Նրանց:

Ի՞նչ են քահանայության բանալիները

Քահանայության բանալիները նախագահելու իրավունքներն են կամ զորությունը, որն Աստված տալիս է մարդուն՝ Աստծո թագավորությունը երկրի վրա ղեկավարելու և առաջնորդելու համար (տես Մատթեոս 16.15-19): Քահանայության բանալիներն անհրաժեշտ են ավետարանը քարոզելու և փրկության ու վեհացման արարողությունները կատարելու համար:

Թեմայի ակնարկ․ Քահանայություն

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ․ Ահարոնյան քահանայություն, Մելքիսեդեկյան քահանայություն, Քաhանայության վերականգնում

Բաժին 1

Երկնային սուրհանդակները վերականգնեցին քահանայության բանալիները մեր օրերի համար

Քանդակի վերանորոգումը

Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը «երկնքի արքայության բանալիները» տվեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին (տես Մատթեոս 16․18-19, Վարդապետություն և Ուխտեր 7․5-7)։ Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների մահով քահանայությունը և քահանայության բանալիները դարեր շարունակ վերցվել էին Երկրից:

1829 թվականին Հովհաննես Մկրտիչը վերադարձավ Երկիր և վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը և դրա բանալիները Մարգարե Ջոզեֆ Սմիթին (տես Վարդապետություն և Ուխտեր 13, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․67-72)։ Կարճ ժամանակ անց Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վերականգնեցին Մելքիսեդեկյան քահանայությունը՝ իր բանալիներով (տես Վարդապետություն և Ուխտեր 27․12-13

Երկնային այլ սուրհանդակներ, այդ թվում՝ Մովսեսը, Եղիասը և Եղիան, հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին Կիրթլենդի տաճարում և ավելի մեծ իշխանություն տվեցին փրկության և վեհացման աշխատանքը կատարելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 110․11-16):

Մտորելու հարցեր

  • Համեմատեք Վարդապետություն և Ուխտեր 110․1-16 և Մատթեոս 17․1-9։ Կիրթլենդի տաճարում Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի փորձառությունը ինչո՞վ է նման Կերպարանափոխության սարի վրա Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ունեցած փորձառությանը:

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 65 բաժինը: Որո՞նք են այն ուղիները, որոնցով Աստված պատրաստում է աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին քահանայության բանալիների միջոցով, որոնք Նա տվել է Իր ծառաներին: Ի՞նչ եղանակներով եք նախապատրաստում ինքներդ ձեզ, ձեր ընտանիքին և ուրիշներին՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։

Սովորեք միասին

  • Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, թե ինչ իշխանություն տվեցին Մովսեսը, Եղիասը և Եղիան մարգարե Ջոզեֆ Սմիթին Կիրթլենդի տաճարում: Ձեր խմբի անդամների հետ կարդացեք հետևյալ մտքերը։

    • «Մովսեսը հանձնեց Իսրայելի հավաքման բանալիները,

    • Եղիասը, Աբրահամի ուխտի բանալիները,

    • Եվ Եղիան, կնքման իշխանություն բանալիները:

    • Ջոզեֆ Սմիթը քահանայության այդ վերականգնված բանալիները շնորհեց իր ժամանակներում կանչված բոլոր Առաքյալներին: Հետագայում այդ բանալիները սերունդների միջով փոխանցվել են Եկեղեցու ներկա ղեկավարներին: Այսօր Եկեղեցու Նախագահը ակտիվորեն կրում է բոլոր բանալիները, ինչպես «բոլոր նրանք, ովքեր ստեղծման սկզբից ցանկացած ժամանակ տնտեսություն են ստացել» [Վարդապետություն և Ուխտեր 112․31

    Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ Եկեղեցու Նախագահը այսօր կրի նույն քահանայության բանալիները, որոնք տրվել են Ջոզեֆ Սմիթին:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 2

Մենք աջակցում ենք նրանց, ովքեր կրում են քահանայության բանալիներ

ընտանիքը դիտում է գերագույն համաժողովը

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «Եկեղեցու հիմնարար սկզբունքները, կառավարումը և վարդապետությունը վերապահված են արքայության բանալիներին»: Սա նշանակում է, որ քահանայության բանալիները, որոնք կրում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Նախագահը, լիազորում է նրան սպասավորելու Եկեղեցու բոլոր օրհնությունները, արարողությունները, ուխտերը և կազմակերպությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 107․65-67

Եկեղեցու անդամները հաճախ հնարավորություն են ունենում համաժողովներին և հաղորդության ժողովներին հաստատելու Եկեղեցու գերագույն և տեղական ղեկավարներին, ներառյալ նրանց, ովքեր կրում են քահանայության բանալիները: Հաստատելով նրանց՝ հայտնում են իրենց վստահությունը նրանց հանդեպ և պատրաստակամությունը՝ աջակցելու, օգնելու և աղոթելու նրանց համար (տես Վարդապետություն և Ուխտեր 26․2)։ Մենք նաև կարող ենք ստանալ հոգևոր պաշտպանություն, երբ հետևում ենք քահանայության բանալիները կրողներին և աջակցում նրանց (տես Վարդապետություն և Ուխտեր 43․1-7

Մտորելու հարցեր

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90․2-6 և սովորեք կարևոր ճշմարտությունններ բանալիների մասին, որոնք կրում են Առաջին Նախագահության անդամները։ Ինչպե՞ս են արքայության բանալիները առնչվում այն հայտնություններին, որոնք Աստված տալիս է Եկեղեցուն: Ի՞նչ կլինի, եթե մենք անլուրջ վերաբերվենք այն հայտնություններին, որոնք Աստված տալիս է մեզ նրանց միջոցով, ովքեր կրում են արքայության բանալիները:

Սովորեք միասին

  • Խմբի անդամների հետ քննարկեք այն ճշմարտությունը, որ բոլոր նրանք, ովքեր ծառայում են Եկեղեցում՝ տղամարդիկ և կանայք, կանչվում են մեկի ղեկավարության ներքո, ով կրում է քահանայության բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 42․11)։ Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․ «Ցանկացած մարդ, որը գործում է իր պաշտոնում կամ կոչման մեջ, որը ստացել է քահանայության բանալիներ կրողի կողմից, իրեն հանձնարարված պարտականությունները կատարելիս գործադրում է քահանայության իշխանությունը»։ Ե՞րբ եք զգացել, որ Աստծո օրհնությունները օգնել են ձեզ Եկեղեցու կոչմանը կարգվելուց հետո։

Լրացուցիչ աղբյուրներ