Գրադարան
Մկրտություն


«Մկրտություն», Թեմաներ և հարցեր (2023)

մկրտություն

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Մկրտություն

«Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը» (Հովհաննես 3.5):

Ե՞րբ եք ձեր կյանքում զղջացել լուրջ սխալ կամ մեղք գործելու հետևանքով: Վերականգնված ավետարանի հիմնական ուղերձն այն է, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, անկեղծ ապաշխարության և իշխանություն կրողի կողմից ընկղմումով մկրտության միջոցով մենք կարող ենք ներում և մեղքերի թողություն ստանալ: Մկրտությունը խորհրդանշում է վերածնունդը՝ նոր կյանքի սկիզբը։ Դա առաջին քայլն է Նրա Եկեղեցու անդամ դառնալու և Տիրոջ տանը սուրբ արարողություններն ու ուխտերը ստանալու ճանապարհին: Երբ մկրտվում եք, դուք ուխտ եք կապում Աստծո հետ առ այն, որ «կամենում եք վերցնել ձեզ վրա Քրիստոսի անունը» և պահել Նրա պատվիրանները ձեր ողջ կյանքում (2 Նեփի 31․13): Այդ կարևոր խոստումը նորոգվում է ամեն անգամ, երբ դուք ճաշակում եք հաղորդությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 20․77

Ի՞նչ է մկրտությունը։

Իշխանություն ունեցող անձի կողմից ջրի մեջ ընկղմումով մկրտությունը փրկության և վեհացման քահանայության առաջին արարողությունն է: Անհատի համար մկրտությունն անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ դառնալու և սելեստիալ արքայություն մտնելու համար (տես Հովհաննես 3.5): Մկրտության միջոցով մենք ստանում ենք օրհնություններ, որոնք հասանելի են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

Թեմայի ակնարկ․ Մկրտություն

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ․ Հավատք առ Հիսուս Քրիստոս, Ապաշխարություն, Փրկություն, Հավերժական կյանք, Ուխտեր և արարողություններ, Հավերժական արարողություններ մահացածների համար

Բաժին 1

Հիսուս Քրիստոսը հրավիրում է բոլորին հետևել Իրեն և մկրտվել

Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուս Քրիստոսին

Թեև Հիսուս Քրիստոսը սուրբ էր և անմեղ, Նա եկավ Հովհաննես Մկրտչի մոտ և մկրտվեց՝ «կատարելու ամեն արդարություն» (տես Մատթեոս 3․13-17, Եբրայեցիս 4․15, 2 Նեփի 31․5-7)։ Աստված Իր բոլոր զավակներին պատվիրել է հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և մկրտվել՝ մեղքերի համար թողություն ստանալու և հավերժական կյանք ժառանգելու համար (տես 2 Նեփի 31․13, 17-18)։ Մենք պատրաստվում ենք մկրտության, երբ հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ և ապաշխարում մեր մեղքերից, որը դրսևորվում է կոտրված սրտով և փշրված ոգով (տես Մորոնի 6․1–3, Վարդապետություն և Ուխտեր 20․37

Աստված պատվիրել է, որ մկրտությունը կատարվի քաhանայության իշխանություն կրողի կողմից (տես 3 Նեփի 11․21-28, Վարդապետություն և Ուխտեր 20․72-74, 22․1-4, ներառյալ պատմական նախաբանը)։ 1829 թվականի մայիսին մկրտության արարողությունը և մկրտելու իշխանությունը վերականգնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ երկնային սուրհանդակ Հովհաննես Մկրտչի կողմից (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68-73

Պատմության ընթացքում Աստծո զավակներից շատերը ապրել և մահացել են առանց Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին իմանալու կամ Նրա քահանայության իշխանությամբ մկրտությունը ստանալու։ Քանի որ յուրաքանչյուր հոգի թանկ է Աստծո աչքում, Նրա ծրագիրը այդ մահացած անձանց հնարավորություն է տալիս սովորել ավետարանի մասին հոգիների աշխարհում (Վարդապետություն և Ուխտեր 138․30)։ Այսօր Եկեղեցու անդամները փնտրում և գտնում են իրենց մահացած նախնիների անունները, որոնք չեն ստացել ավետարանի անհրաժեշտ արարողությունները այս կյանքում, և նրանց փոխարեն մկրտվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարներում (տես Վարդապետություն և Ուխտեր 128․16-18

Մտորելու հարցեր

  • Նեփի մարգարեն գրել է այն մասին, թե ինչու մկրտվեց Հիսուս Քրիստոսը: Ուսումնասիրեք 2 Նեփի 31․4-13: Ի՞նչ են այդ հատվածները ուսուցանում Տիրոջ մկրտության նպատակի մասին։ Ի՞նչ է նշանակում այն, որ մկրտությունը վկայություն է «Հորը, որ դուք կամենում եք վերցնել ձեզ վրա Քրիստոսի անունը»: (2 Նեփի 31․13

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20․37 հատվածները՝ փնտրելով, թե ինչ կարևոր եղանակներով պետք է պատրաստվել մկրտությանը: Այս հատվածը ինչպե՞ս կարող է ուղղություն հանդիսանալ Եկեղեցու անդամի համար, որը մկրտվել է ավելի երիտասարդ տարիքում։

Սովորեք միասին

  • Մահացածների համար մկրտության վերականգնված վարդապետությունը հսկայական օրհնություն էր Ջոզեֆ Սմիթի, վաղ օրերի Վերջին Օրերի Սրբերի, ինչպես նաև այսօր մեզ համար։ Դիտեք «Glad Tidings: The History of Baptisms for the Dead» տեսանյութը (6:55), և մտածեք՝ ինչ կզգայիք, եթե լինեիք վաղ օրերի Սրբերից մեկը, որն իմացավ մահացածների մկրտության վարդապետության մասին։ Ի՞նչ է այս վարդապետությունը ուսուցանում ձեզ Երկնային Հոր փրկության ծրագրի մասին:

Իմանալ ավելին

Բաժին 2

Մկրտությունը պատրաստում է ձեզ հավերժական կյանքին

ընտանեկան գրկախառնում

Մկրտությունը խորհրդանշում է մահը, թաղումը և Հիսուս Քրիստոսի Հարությունը: Այս կարևոր մտապատկերն օգնում է մեզ մկրտվելիս տեսնել մեր իսկ հոգևոր վերածննդի խորհրդանշականությունը: Ինչպես Հիսուս Քրիստոսը մեռելներից հարություն առավ դեպի նոր կյանք, մենք նույնպես պետք է «նոր կյանքով ընթանանք», երբ դուրս գանք մկրտության ջրերից (Հռովմայեցիս 6․4, տես նաև հատվածներ 3-11

Սուրբ գրություններում մկրտությունը և հոգևոր փոփոխությունը, որը տեղի է ունենում Հիսուս Քրիստոսի խոնարհ հետևորդների հետ, նմանեցվում է ծնվելուն (տես Հովհաննես 3․1-8)։ Ինչպես մանուկը ծնվում է ջրով, արյունով և հոգով, բոլոր նրանք, ովքեր մկրտվում են և ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսին, նորից ծնվում են ջրի և Հոգու միջոցով և «մաքրվում են արյունով, այսինքն՝ [Քրիստոսի] արյունով» (Մովսես 6․59)։ Հետևաբար, օգտակար է մտածել, թե ինչպես է հոգևոր վերածնունդը կամ «վերստին ծնվելը» մեզ տալիս կյանքի մաքուր սկիզբ (տես Մոսիա 5․7, 27․25-26

Տերն ուսուցանում է, որ ջրով մկրտությունը նախորդում է կրակով մկրտությանը: Դա Սուրբ Հոգու պարգևն է, որը մաքրագործում է կրակի նման (տես Գործք 1․5, 2 Նեփի 31․13)։ Կրակով մկրտությունը մեղքերի թողություն է բերում (տես 2 Նեփի 31․17, 3 Նեփի 9.19-20, Վարդապետություն և Ուխտեր 39․6):

Մտորելու հարցեր

  • Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է.

    «Մենք անկատար մարդկային էակներ ենք, որոնք ձգտում են մականացու կյանքում ապրել՝ համաձայն Երկնային Հոր հավերժական առաջընթացի կատարյալ ծրագրի: Նրա ծրագրի պահանջները փառահեղ են, ողորմած և խիստ: Մենք երբեմն կարող ենք լցվել վճռականությամբ, իսկ մեկ այլ դեպքում լիովին անհամապատասխան զգանք: Մենք գուցե ցանկանանք իմանալ՝ արդյոք երբևէ հոգևորապես կարո՞ղ ենք կատարել վերջին օրը Նրա առջև անբիծ կանգնելու պատվիրանը:

    «Տիրոջ օգնությամբ և Նրա Հոգու զորության միջոցով «նա ամեն բան [մեզ] կուսուցանի» [Հովհաննես 14․26], մենք իսկապես կարող ենք օրհնվել՝ հասկանալով մեր հոգևոր հնարավորությունները: Արարողությունները հոգևոր նպատակ և ուժ են հրավիրում մեր կյանք, երբ մենք ձգտում ենք կրկին ծնվել և դառնալ Քրիստոսի տղամարդիկ և կանայք: Մեր թուլությունները կարող են ուժեղ կողմեր դառնալ, իսկ մեր սահմանափակումները կարող են հաղթահարվել»:

    Ո՞րն է մեր դերը «վերստին ծնվելու» մեջ։ Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր ձգտում են վերսին ծնվել։

Սովորեք միասին

  • Կարող եք դիտել «Jesus Teaches of Being Born Again» տեսանյութը (6:03), հրավիրելով խմբի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչ սկզբունքներ էր Հիսուս Քրիստոսը ուսուցանում Նիկոդեմոսին։ Հիսուսն ինչպե՞ս օգտագործեց ֆիզիկապես ծնվելու խորհրդանշականությունը, որպեսզի օգնի Նիկոդեմոսին ավելի լավ հասկանալ, թե ինչպես պատրաստվել Աստծո արքայությանը:

Իմանալ ավելին

Բաժին 3

Փոքր երեխաները մկրտության կարիք չունեն

Երեխաները վազում են

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ փոքրիկ երեխաները անմեղ են Աստծո առաջ (տես Մատթեոս 18:3, Մարկոս 2.17, Մորոնի 8.8): Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ փոքր երեխաները մկրտության կարիք չունեն։ Ծնողները պարտավոր են ուսուցանել իրենց երեխաներին Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի կարևորությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 68․25-28)։ Երեխաները պետք է մկրտվեն պատասխանատվության տարիքում՝ ութ տարեկանում, ինչպես նկարագրում են սուրբ գրությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 20.71, 29.46-47, 68. 27): «Բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, փրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում» (Վարդապետություն և Ուխտեր 137․10):

Կան անձինք, ովքեր հաշմանդամություն ունեն և այդ պատճառով չեն կարող պատասխանատվություն կրել։ Նրանք չունենք ապաշխարելու կամ մկրվելու կարիք, բայց փրկություն են ստանում սելեստիալ արքայությունում (տես Մորոնի 8․22, Վարդապետություն և Ուխտեր 29․49-50, 137․10)։ Եկեղեցու ղեկավարները պարզաբանել են, որ հաշմանդամ անդամները չպետք է զրկվեն արարողություններից, եթե արժանավոր են և ցանկանում են ստանալ դրանք և բավարար պատասխանատվություն են դրսևորում։

Մտորելու հարցեր

Սովորեք միասին

  • Նախագահ Բրիգամ Յանգն ասել է. «Նորածինները մաքուր են, նրանք չունեն ոչ սրտի վիշտ, ոչ մեղքեր, որոնցից պետք է ապաշխարեն և թողնեն, և, հետևաբար, անկարող են մկրտվել մեղքի թողության համար»։ Խմբով կարդացեք Մորոնի 8․4-15, 19-24։ Ինչպե՞ս կարող է այդ հատվածն օգնել ձեզ բացատրել ուրիշներին, թե երեխաներն ինչու մկրտվելու կարիք չունեն։

Իմանալ ավելին

Հղումներ

  1. Դեյվիդ Ա․ Բեդնար, «Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը», Լիահոնա, մայիս 2016, 62։

  2. Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 38.2.4, Ավետարանի գրադարան։

  3. Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 62: