Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Հավերժական կյանք
Ապրել Աստծո հետ և դառնալ Նրա նման
Դուք` որպես երկնային ծնողների դուստր կամ որդի, աստվածային ներուժ և ճակատագիր ունեք: Երբ դուք ճանաչում եք ձեր հավերժական ինքնությունը, ապա կարող եք տեսնել, որ Աստված ցանկանում է, որ դուք պատրաստվեք գալիք կյանքին: Քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթեց մահին, մենք յուրաքանչյուրս հարություն կառնենք և անմահություն կստանանք հաջորդ կյանքում: Բայց Երկնային Հայրը նույնիսկ ավելին է պատրաստել նրանց համար, ովքեր ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսին, ապաշխարել և Նրա հետ ուխտեր կապել ու պահել: Հայր Աստվածը հնարավորություն է տալիս, որ Իր զավակները դառնան Իր նման և նորից ապրեն Իր ներկայության մեջ (տես Մոսիա 2.41): Սա այն է, ինչ սուրբ գրություններն անվանում են «վեհացում» և «հավերժական կյանք»: Հավերժական կյանքը Աստծո բոլոր պարգևներից մեծագույնն է և փրկության ծրագրի բուն նպատակն է (տես Վարդապետություն և Ուխտեր 14.7): Ամենը, ինչ Աստված անում է, Իր զավակներին հավերժական կյանք ստանալուն նախապատրաստելու համար է (տես Մովսես 1.39):
Բաժին 1
Աստծո ծրագիրը կօգնի ձեզ ձեռք բերել վեհացում և հավերժական կյանք
Դուք երբևէ զգացե՞լ եք, որ գուցե երբեք չարժանանաք վեհացման: Մենք բոլորս հեռու ենք կատարյալ լինելուց Հիսուս Քրիստոսին հետևելու մեր ջանքերում: Այնուամենայնիվ, Երկնային Հայրը գիտեր, որ մեր մահկանացու փորձառությունը կներառի մարտահրավերներ և հուսահատություն: Նոր Կտակարանը մեզ սովորեցնում է, որ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16): Մենք կարող ենք վստահ լինել, որ մեր փրկության և վեհացման համար Երկնային Հոր ծրագիրն իսկապես գործում է, քանի որ Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ դառնալու մեր Փրկիչը և Քավիչը: Մենք չենք կարող ինքնուրույն վաստակել հավերժական կյանքի պարգևը: Մենք Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք, և Նրա հանդեպ մեր հավատքի, ապաշխարության, ուխտեր կապելու և պահելու ջանքերի միջոցով մենք ինքներս պատրաստվում ենք վեհացում ստանալ (տես Վարդապետություն և Ուխտեր 59.23, Մովսես 6.59–60):
Մենք՝ որպես Աստծո զավակներ, կարողություն և հնարավորություն ունենք առաջադիմելու և նմանվելու Նրան (տես Մատթեոս 5.48, Բ Պետրոս 1.2–4, Ա Հովհաննես 3.1–2): Երկնային Հայրը խոստանում է, որ մենք կարող ենք մի օր դառնալ «Քրիստոսի ժառանգակիցներ» (Հռոմեացիներ 8.17) և ստանալ այն ամենը, ինչ Հայր Աստված ունի (տես Վարդապետություն և Ուխտեր 84.36–38): Հավերժական կյանքի պարգևը ներառում է Աստծո ներկայության մեջ ապրելու և որպես ընտանիքներ շարունակելու օրհնությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–4):
Մտորելու հարցեր
-
Լսեք կամ կարդացեք «Press Forward, Saints» երգի բառերը: Գրանցեք ձեր զգացմունքները, երբ դա անում եք: Արդյո՞ք հավերժական կյանքն ավելի հասանելի է թվում, քան դուք կարծում էիք: Կարդացեք 2 Նեփի 31.20։ Ի՞նչ է նշանակում առաջ գնալ «հույսի կատարյալ պայծառությամբ»:
Սովորեք միասին
-
Կազմեք այն հանգամանքների ցանկը, երբ ձգձգումը կամ հետաձգումը կբերի անցանկալի արդյունքների: Միասին կարդացեք Ալմա 34.32–34 և քննարկեք այն ճշմարտությունները, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչու չպետք է ձգձգենք կամ հետաձգենք մեր ապաշխարությունը: Ինչո՞ւ է այս կյանքը հաջորդ կյանքին պատրաստվելու ժամանակը:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ռասսել Մ․ Նելսոն, «Փրկություն և վեհացում», Լիահոնա, մայիս 2008, 7–10։
-
Ջեֆրի Ռ. Հոլլանդ «Մի վախենար. միայն հավատա», Լիահոնա, մայիս 2022, 34–36
-
Եկեղեցու նախագահների ուսմունքները. Հարոլդ Բ. Լի (2011), 1-8
-
Ռանդալ Կ. Բենետ, «Ընտրիր հավերժական կյանքը», Լիահոնա, նոյեմբեր 2011, 98–100
-
Ավետարանի թեմաների ակնարկներ, «Դառնալ Աստծո նման», Ավետարանի գրադարան
Բաժին 2
Աստված Իր զավակների համար պատրաստել է փառքի տարբեր արքայություններ
Հիսուսն ուսուցանեց, որ հաջորդ կյանքում կան տարբեր պարգևներ. «Իմ Հոր տանը բազում օթևաններ կան» (տես Հովհաննես 14.2–3): Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսել է փառքի երեք աստիճանների կամ արքայությունների տեսիլքը երկնքում (տես Վարդապետություն և Ուխտեր 76.50–98): Դրանք սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ արքայություններն են: Սրանցից յուրաքանչյուրը մեզ համար հնարավոր է դառնում Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 76.40–43): Ջոզեֆն իմացավ, որ արքայությունը, որը մենք մի օր կժառանգենք, կախված է այն աստիճանից, որով մենք ընտրում ենք հետևել Հիսուս Քրիստոսին: Սելեստիալ արքայությունը բարձրագույն փառքն է և այն վայրը, որտեղ Աստված բնակվում է (տես Վարդապետություն և Ուխտեր 76.62): Հիսուս Քրիստոսի ավետարանը ուրվագծում է մի ուղի, որը նախատեսված է օգնելու մեզ պատրաստվել և ստանալ սելեստիալ արքայության փառքը:
Մտորելու հարցեր
-
1832 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան փառքի արքայությունների տեսիլքը (տես Վարդապետություն և Ուխտեր 76.11–24). սելեստիալ թագավորությունը (տես հատվածներ 50–70, 92–96), թերեստրիալ արքայությունը (տես հատվածներ 71–80, 91,97) և թելեստիալ արքայությունը (տես հատվածներ 81–90, 98–106, 109–112): Ի՞նչ կարող ենք սովորել Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի մասին այն փաստից, որ նրանք պատրաստել են փառքի տարբեր արքայություններ:
Սովորեք միասին
Հրավիրեք ձեր խմբի անդամներին վերանայել «Փառքի արքայություններ» համառոտ հոդվածը Թեմաներ և հարցեր բաժնում: Միասին խոսեք արքայությունների միջև եղած որոշ տարբերությունների մասին: Այս կյանքում Հիսուս Քրիստոսին հետևելու մեր ցանկություններն ու ջանքերը ինչպե՞ս են ազդում մեր հավերժական պարգևի վրա:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ա Կորնթացիներ 15.40–42, 3 Նեփի 15.9–10, Վարդապետություն և Ուխտեր 59.23, 88.15–28, 137
-
Ռասսել Մ․ Նելսոն, «Եկ, հետևիր ինձ», Լիահոնա, մայիս 2019, 88–91
-
Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2011), 217-25
-
Եկեղեցու պատմության թեմաներ, «Տեսիլքը (Վ&Ու 76)», Ավետարանի գրադարան