«Ուխտեր և արարողություններ», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Ուխտեր և արարողություններ
Հիմնական ուխտերն ու արարողությունները օգնում են մեզ վեհացման և հավերժական կյանքի ճանապարհին
Այսօրվա տեխնոլոգիական պայմաններում մենք կարող ենք արագ գտնել մանրամասն հրահանգներ և քարտեզներ, որոնք կօգնեն մեզ հասնել այնտեղ, ուր ուզում ենք գնալ: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը մեր քարտեզն է և մանրամասն հրահանգը՝ իմաստ գտնելու այս կյանքում, ինչպես նաև հավերժական կյանքը՝ գալիք աշխարհում: Երբ մենք ընտրում ենք հետևել Քրիստոսին և ապրել ավետարանով, Աստված մեզ առաջարկում է փրկության և վեհացման սուրբ ուխտեր և արարողություններ, որոնք կապում են մեզ Նրա հետ և ուղղորդում մեզ հավերժական կյանք տանող ճանապարհին:
Բաժին 1
Ուխտի ուղին կտանի ձեզ դեպի հավերժական կյանք
Եթե պատկերացնեք ձեր կյանքը որպես դեպի Աստված հետդարձի ճամփորդություն, ուխտեր կապելը և արարողություններ ստանալը նման է դեպի հավերժական կյանք տանող այդ ճանապարհի ուղենշաններին (տես Վարդապետություն և Ուխտեր 14․7)։ Դրանք հիմնական քայլերն են Հիսուս Քրիստոսի մոտ գալու ձեր ջանքերում, և այդ ճանապարհով առաջ ընթանալու ընթացքում դուք կունենաք Նրա օգնության կարիքը (տես 2 Նեփի 9․41)։ Եկեղեցում մենք երբեմն դա անվանում ենք «ուխտի ուղի», որը Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու փոխաբերություն է: Ավետարանը որպես ուղի դիտարկելը ընդգծում է ուխտեր կապելու և պահելու և արարողություններ ստանալու կարևորությունը, երբ մենք առաջադիմում ենք դեպի հավերժական կյանք՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
Ուխտի ճանապարհին մնալը ձեզ ապահովություն, խաղաղություն և հարատև ուրախություն կապահովի: Դա ձեզ ուժ կտա դժվարին պահերին։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստացել է. «Ես ասում եմ Եկեղեցու յուրաքանչյուր անդամի՝ շարունակեք ուխտի ուղին: Փրկչին հետևելու ձեր պարտավորությունը՝ ուխտեր կապելով Նրա հետ և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ»։
Մտորելու հարցեր
-
Հարություն առած Փրկիչը հրավիրեց Լիառատի տաճարի մոտ հավաքված մարդկանց գալ Իր մոտ (տես 3 Նեփի 11.14-17)։ Դիտեք Covenants and Ordinances (1:37) տեսանյութը, լսելով, թե ինչ է ուսուցանում Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ուխտերի և արարողությունների մասին, որոնք օգնում են մեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ։ Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր արժանավորությամբ ուխտեր են կապում Աստծո հետ և ստանում Նրա արարողությունները։
-
Լեքի մարգարեն երազում տեսավ «նեղ ու անձուկ մի արահետ», որը տանում էր դեպի կյանքի ծառը։ Կարդացեք 1 Նեփի 8.19-24, 30։ Ի՞նչ ենք սովորում այդ հատվածից ուխտի արահետի վրա մնալու կարևորության մասին։ Ի՞նչ ջանքեր եք գործադրել ձեր կյանքում ուխտի արահետի վրա մնալու համար: Ինչպե՞ս կարող է ապաշխարությունն օգնել ձեզ մնալ Աստծո ուղու վրա։
Սովորեք միասին
-
Սուրբ Հոգու պարգևի միջոցով ուխտ կապողները աստվածային օգնություն են ստանում, որպեսզի դառնան ուխտ պահողներ։ Դիտեք The Covenant Path (2:30)։ Խոսեք այն մասին, թե ինչպես կարող եք պահել այս տեսանյութում երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի կողմից կարևորված ուխտերը։ Որո՞նք են ուխտի արահետին հետամուտ լինելուց եկող օրհնությունները։
-
Կարող եք ձեր խմբի անդամների հետ ուսումնասիրել Ինչու են կարևոր արարողությունները և ուխտերը հոդվածը։ Հրավիրեք խմբի անդամներին բացահայտել այն կարևոր դերը, որը խաղում է Տիրոջ տունը՝ ուխտի ճանապարհին հետամուտ լինելու և մնալու մեր ջանքերում:
Լրացուցիչ աղբյուրներ
-
2 Նեփի 31․17-20, 33․9, Հելաման 3․27-30, Վարդապետություն և Ուխտեր 84․20-21, Հավատո Հանգանակ 1․3։
-
Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 1.3.2, 3.5.1, 3.5.2, Ավետարանի գրադարան
-
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ ուխտի արահետ», Լիահոնա, մայիս 2021, 116:
-
Randy D. Funk, “Covenants, Ordinance and Blessings,” Liahona, Sept. 2021, 30–35
-
«Ինչու են կարևոր արարողությունները և ուխտերը», ChurchofJesusChrist.org:
Բաժին 2
Աստված հրավիրում է ձեզ կապվել Հիսուս Քրիստոսին ուխտերի միջոցով
Սրբազան ուխտերը կապելը և պահելը կապում են ձեզ Տեր Հիսուս Քրիստոսին (տես Վարդապետություն և Ուխտեր 35․24)։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․ «Մտնելով ուխտյալ հարաբերությունների մեջ Աստծո հետ, մենք Նրա հետ կապվում ենք այնպիսի ձևով, որը հեշտացնում է կյանքում ամեն ինչ։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. ես չեմ ասում, որ ուխտերը հեշտացնում են կյանքը: Բայց Փրկչի հետ աշխատանքին լծվելը նշանակում է, որ ձեզ հասանելի են Նրա ուժը և փրկագնող զորությունը»:
Հիսուս Քրիստոսի ավետարանը կազմված է այնպես, որպեսզի պատրաստի ձեզ հետևել Իրեն և դառնալ Իր նման։ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է․ «Ուխտերն ու արարողությունները այն շինարարական աղյուսներն են, որոնք մեզ հնարավորություն են տալիս կառուցելու մեր կյանքը «մեր Քավիչի վեմի» [Հելաման 5.12] և Նրա Քավության վրա»: Երբ դուք ձգտում եք դիմանալ մինչև վերջ, պահելով ձեր ուխտերը, դուք կվայելեք փրկությունը և վեհացումը, որոնք առաջարկում է Հիսուս Քրիստոսը (տես Օմնի 1․26)։
Մտորելու հարցեր
-
Թեև արարողությունները, որոնք մենք ստանում ենք, բազմազան են, դրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր նպատակ. դրանք օգնում են մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և ապահովել Նրա զորության հասանելիությունը: Եկեղեցու քահանայության որոշ արարողություններ օգնում են մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին, բայց դրանք կենսական չեն փրկության և հավերժական կյանքի համար (օրինակ՝ երեխաների անուններ տալն ու օրհնելը, յուղով օծումը կամ գերեզմանների նվիրագործումը):
Մեր փրկության և վեհացման համար պահանջվում են այլ արարողություններ (մկրտություն, հաստատում և Սուրբ Հոգու պարգև, Մելքիսեդեկյան Քահանայություն տղամարդկանց համար, տաճարային օժտում և տաճարային կնքում ամուսնու կամ կնոջ հետ): Ինչպե՞ս կարող է այս հիմնական արարողությունների և հարակից ուխտերի մասին սովորելը օգնել ձեզ չափել ձեր առաջընթացը ուխտի ճանապարհին:
Սովորեք միասին
-
Հին Կտակարանում Աբրահամ մարգարեն օրինակ է այն մարդու, որը հավատարիմ էր Աստծո հետ ուխտեր կապելու և պահելու հարցում: Դիտեք Elder Nelson Talks about Covenants տեսանյութը (4:45), լսելով Աբրահամին տված Աստծո օրհնությունները։ Այս խոստացված օրհնություններից ո՞րն է այսօր հասանելի Եկեղեցու անդամներին: Ինչպե՞ս են ուխտերի օրհնություններն օգնում մեզ ավելի լավ հասկանալ Երկնային Հոր սիրառատ ծրագիրը Իր զավակների համար:
Լրացուցիչ աղբյուրներ
-
1 Նեփի 17․40, Ալմա 13․16, 3 Նեփի 20․24-26, Վարդապետություն և Ուխտեր 43․9, 82․15։
-
Ռասսել Մ. Նելսոն, «Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Լիահոնա, նոյեմբեր 2022, 95-98:
-
Դեյվիդ Ա. Բեդնար, «Բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա», Լիահոնա, մայիս 2022, 14։
-
Դեյվիդ Ա. Բեդնար «Կապված Փրկչի հետ՝ ուխտերի միջոցով», Երիտասարդներին զորացնելու համար, փետրվար 2022, 3-5:
-
Դեյլ Գ. Ռենլանդ, «Աստծո զորության հասանելիությունը ուխտերի միջոցով», Լիահոնա, մայիս 2023, 35-37: