«Շնորհ», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Շնորհ
Սիրո, գթության և օգնության Աստծո պարգևը
Աստված սիրում է ձեզ և հոգ է տանում Իր յուրաքանչյուր զավակի համար։ Նա գթությամբ շնորհում է մեզ աստվածային օգնություն, որը սուրբ գրություններում կոչվում է «շնորհ»։ Աստծո շնորհը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։ Մենք բոլորս թերանում ենք Աստծո պատվիրանները պահելու մեր ջանքերում, ուստի չենք արժանանում կամ վաստակում շնորհի պարգևը: Ավելի շուտ, շնորհը տրվում է Երկնային Հոր կողմից՝ հնարավորություն տալով մեզ ստանալ հարուստ օրհնություններ: Եթե ձգտեք մեծացնել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, դուք կտեսնեք ձեր կյանքում Նրա շնորհի և բարի կամքի անհամար դրսևորումներ:
Բաժին 1
Փնտրեք Աստծո շնորհը ձեր կյանքում և դուք կզգաք Նրա առատ սերը
Երբ հավատում եք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, սկսում եք տեսնել, թե որքան շատ են Նրանք արել ձեզ համար, պարզապես այն պատճառով, որ սիրում են ձեզ: Մենք շատ օրհնություններ ենք ստանում Աստծուց՝ անկախ նրանից՝ ճանաչում ենք աստվածային աղբյուրը, թե ոչ: Մյուս օրհնությունները, որոնք վերապահված են նրանց համար, ովքեր ձգտում են պահել Երկնային Հոր պատվիրանները, ապաշխարել մեղքերից և խոնարհաբար դիմել Նրան անկեղծ աղոթքով՝ խնդրելով այն, ինչի կարիքն ունեն: Սակայն մեզանից ոչ ոք չի կարող վաստակել Աստծո օգնությունը և առաջնորդությունը (տես Հռովմայեցիս 3․23-24, Մոսիա 2․20-21)։ Աստվածային բոլոր օրհնությունները հնարավոր են միայն Աստծո շնորհով:
Աստվածային շնորհի ըմբռնումը կարող է ձեզ վստահություն տալ՝ ամեն օր Աստծո օգնությունը փնտրելու համար, քանի որ Նա ողորմած է և կամենում է գործադրել աստվածային զորությունը ձեր օգտի համար (տես Եբրայեցիս 4․14-16, Մորոնի 8․3)։ Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքը հոգևոր առաջընթացի և Երկնային Հոր շնորհի միջոցով օրհնությունների ամբողջությունը ստանալու օրինակ է (տես Վարդապետություն և Ուխտեր 93․12-13)։ Հիսուս Քրիստոսը հրավիրում է ձեզ գալ Իր մոտ և Հայր Աստծո մոտ և ստանալ նրանց շնորհը, որպեսզի դուք կարողանաք լիովին օրհնվել և փառավորվել, ինչպես Նրանք (տես Վարդապետություն և Ուխտեր 93․19-20)։
Մտորելու հարցեր
-
Նեփին հայտարարել է․ «Հոգիս հրճվում է Տիրոջ շնորհով» (2 Նեփի 11․5)։ Ի՞նչ է ձեզ համար Շնորհը: Ձեր կարծիքով, Նեփին ինչո՞ւ օգտագործեց հրճվել բառը, որպեսզի նկարագրի Աստծո շնորհի հանդեպ իր զգացմունքները։
-
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է․ «Աստծո շնորհի [մեկ] այլ հատկանիշն է երկնքի պատուհանների բացումը, որոնց միջոցով Աստված ուժի և զորության օրհնություններ է հեղում, հնարավորություն տալով մեզ հասնել բաների, որոնք այլապես վեր կլինեին մեր ուժերից»: Ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել աստվածային զորության և զորության օրհնությունները ստանալու համար, որոնցով Աստված պատրաստ է կիսվել ձեզ հետ:
Սովորեք միասին
-
Հրավիրեք ձեր խմբի անդամներին կարդալ Եթեր 12.27: Քննարկեք թուլության օրինակներ, որոնք սովորաբար ունենում են Աստծո զավակները: Խոսեք հնարավոր փոփոխության մասին, որին կարող է ենթարկվել մարդը Աստծո շնորհի երկնային զորության միջոցով: Հրավիրեք մասնակիցներին հիշել այն պահերը, երբ զգացել են Աստծո շնորհի զորությունը: Հրավիրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ա Կորնթացիս 2․9, Բ Կորնթացիս 12․9-10, Եթեր 12․41, Մորոնի 10․32-33:
-
Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Լիահոնա, մայիս 2015, 107-10:
-
Brad Wilcox, “His Grace Is Sufficient,” Ensign, Sept. 2013, 35–37.
-
“His Grace: Change Is Possible through Christ” (video), ChurchofJesusChrist.org.
Բաժին 2
Դուք փրկվում եք Հիսուս Քրիստոսի շնորհով
Լեքին մարգարեն բացատրել է, որ «չկա մարմին, որ կարող է բնակվել Աստծո ներկայության մեջ, բացի դա լինի Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով» (2 Նեփի 2.8): Աստծո սիրո ամենամեծ դրսևորումը Հիսուս Քրիստոսի Քավությունն է, ներառյալ Նրա Հարությունը: Իր շնորհով մատուցված այդ զոհաբերության շնորհիվ Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ մահվան ճանկերից և ճանապարհ է բացում մեզանից յուրաքանչյուրի համար՝ մեր մեղքերից ապաշխարելու և ներում ստանալու համար:
Աստված ոչ ոքի չի ստիպի ստանալ Իր շնորհը և վերադառնալ Իր ներկայություն: Հետևաբար, Նա խնդրում է մեզ «հաշտվել Աստծո կամքի և ոչ թե դևի ու մարմնի կամքի հետ. և հիշեք, հետո, երբ դուք հաշտվեք Աստծո հետ, որ դա միայն Աստծո շնորհով և շնորհիվ է, որ դուք փրկվում եք» (2 Նեփի 10.24): Որպես խոնարհ հետևորդներ, մենք գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգին ստանալու և Նրա պատվիրանները պահելու միջոցով: Դրանով մենք ցույց ենք տալիս մեր ցանկությունը անելու այն ամենը, ինչ կարող ենք՝ միաժամանակ գիտակցելով, որ Նրա շնորհն է մեզ փրկում (տես 2 Նեփի 25․23)։
Մտորելու հարցեր
-
Կարդացեք 2 Նեփի 25․23 հատվածը և խորհեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերի շուրջ․
«Մենք չենք կարող փրկվել այն ամենի «պատճառով», ինչ կարող ենք անել: Մեզանից որևէ մեկը արե՞լ է այն ամենը, ինչ կարող էր։
Վստահ եմ Նեփին գիտեր, որ Փրկչի շնորհը թույլ է տալիս և հնարավոր է դարձնում, որ հաղթահարենք մեղքը: Ահա թե ինչու էր Նեփին ջանասիրաբար աշխատում համոզել իր զավակներին և եղբայրներին «հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ» [2 Նեփի 25․23]:
«Ի վերջո, դա այն է, ինչ մենք կարող ենք անել։ Եվ դա է մեր մահկանացու կյանքի աշխատանքը»։
Ինչո՞ւ է կարևոր շնորհը պարգև համարել, ոչ թե մի բան, որը կարելի է վաստակել։
Սովորեք միասին
-
Դիտեք Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ ելույթը շնորհի մասին Saved by Grace տեսանյութում (1:41)։ Խոսեք անձնական պատասխանատվության կարևորության մասին մեր փրկության համար Աստծո ծրագրում: Ինչո՞ւ պետք է ապաշխարենք, եթե փրկված ենք Աստծո շնորհով։
Իմանալ ավելին
-
Dallin H. Oaks, “Have You Been Saved?,” Ensign, May 1998, 55–57
Բաժին 3
Շնորհը Աստծուն և մյուսներին սիրելու և ծառայելու ուժ է տալիս
Աստվածաշնչի բառարանը նշում է․ «Տիրոջ շնորհի միջոցով է, որ անհատները, Հիսուս Քրիստոսի քավության հանդեպ հավատքի և իրենց մեղքերն ապաշխարելու միջոցով, ստանում են ուժ և օգնություն՝ անելու բարի գործեր, ինչը, այլապես, չէին կարողանա անել, եթե ինքնուրույն մնային»: («Շնորհ»)
Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ, դուք կարող եք ստանալ աստվածային օգնություն՝ Աստծուն և մյուսներին ծառայելու համար, ինչպես Պողոս առաքյալի դեպքում, որը նկատել է. «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13): Երբ մենք կանչվում եք ծառայելու Աստծո Եկեղեցում, Նա շնորհի միջոցով մեզ զորություն է տալիս Իր աշխատանքը կատարելու համար (տես Ալմա 26․11-13)։ Շնորհի պարգևը մարդկանց նաև լրացուցիչ ուժ է տալիս կյանքի դժվարությունները հաղթահարելու համար (տես Մոսիա 24․14-15, Ալմա 31․30-35, 38)։
Մտորելու հարցեր
-
Պատկերացրեք, ծառից կամ թփից մի փոքր ճյուղ եք պոկում։ Մտածեք, թե ինչ կպատահի այդ ճյուղի հետ՝ իր աղբյուրից առանձնանալուց հետո։ Կարդացեք Հովհաննես 15.1-11։ Ի՞նչ է ցանկանում Հիսուսը, որ հասկանան Իր աշակերտները այն զորության մասին, որը Նա առաջարկում է Աստծո զավակներին։ Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող է շնորհը ամրացնել ձեզ՝ ուրիշներին ծառայելիս:
Սովորեք միասին
-
Դիտեք The Atonement Enables Us տեսանյութը (2:18)։ Միասին խոսեք այն ազդեցության մասին, որ Աստծո շնորհն ունի բարի գործեր կատարելու մեր ջանքերի վրա: Ինչո՞ւ է կարևոր աղոթել Տիրոջ շնորհի համար մյուսներին ծառայելիս և սպասավորելիս։
Իմանալ ավելին
-
Բ Կորնթացիս 9․8, Հակոբ 4․7, Վարդապետություն և Ուխտեր 50․40-44։
-
David A. Bednar, “The Atonement and the Journey of Mortality,” Ensign, Apr. 2012, 40–47.