Գրադարան
Հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ


«Հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ» Թեմաներ և հարցեր (2023)

Հիսուս Քրիստոսի նկարը

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ

Վստահելով Նրա զորությանը, Նրա իմաստությանը և Նրա սիրուն

Նորմալ է երբեմն զգալ անհամապատասխան, ճնշված և նույնիսկ մոլորված: Հիսուս Քրիստոսին դիմելը միշտ լավագույն լուծումն է նման զգացմունքների համար: Երբ մենք հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք ապավինում ենք Նրան՝ վստահելով Նրա անսահման զորությանը, բանականությանը և սիրուն: Մենք հավատում ենք, որ չնայած մենք ամեն ինչ չենք հասկանում, սակայն Նա հասկանում է: Քանի որ Նա զգացել է մեր բոլոր ցավերն ու վշտերը, Նա գիտի, թե ինչպես օգնել մեզ դիմակայել մեր մարտահրավերներին: (Sես Ալմա 7.11-13:)

Ի՞նչ է հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը ավետարանի առաջին սկզբունքն է։ Դա նշանակում է՝ ոչ միայն հավատալ Նրան, այլև վստահել Նրան: Հավատք ունենալը ներառում է հուսալ և հավատալ այն բաներին, որոնք ճշմարիտ են, նույնիսկ երբ մենք չենք կարող դրանք տեսնել կամ ամբողջությամբ հասկանալ։ Հավատքը գործողության և զորության սկզբունք է, որը խթանում է մեր ամենօրյա գործունեությունը:

Թեմայի ակնարկ. Հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Հիսուս Քրիստոս, Հույս, Գթություն, Ապաշխարություն, Հրաշքներ

Բաժին 1

Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքն ամրապնդելը կօգնի մեզ հաղթահարել մարտահրավերները

տղամարդիկ նավակում և խորտակվող մարդ, որը օգնության է հասնում, նկար

Փրկիչն ասել է. «Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, … ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար» (Մատթեոս 17․20)։ Մանանեխի հատիկը շատ փոքր է, բայց աճում է և վերածվում մեծ ծառի։

Այսպիսով, ինչպե՞ս կարող եք մեծացնել ձեր հավատքը Փրկչի հանդեպ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, որ «[Հիսուս Քրիստոսի] հանդեպ ձեր հավատքն ու վստահությունը մեծացնելու համար ջանքեր են պահանջվում»։ Նա ասել է. «Տերը չի պահանջում կատարյալ հավատք, որպեսզի մեզ հասանելի լինի Իր կատարյալ զորությունը: Բայց Նա խնդրում է, որ մենք հավատանք»։ Հիսուս Քրիստոսին հավատալը մղում է մեզ ուսումնասիրել սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը և աղոթել աստվածային առաջնորդության համար: Երբ դուք սովորեք Հիսուս Քրիստոսի մասին և զգաք Նրա սերն ու Նրա Հոգին, ձեր հավատքը Նրա հանդեպ կաճի:

Մտորելու հարցեր

  • Դիտեք «Հավատք դրսևորեք առ Քրիստոս» տեսանյութը (1։43)։ Ի՞նչ է ուսուցանում Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հավատքով գործելու մասին: Ի՞նչ կանեք Հիսուսի հանդեպ ձեր հավատքը գործադրելու համար:

  • Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը հեշտությամբ չի գալիս, և միշտ չէ, որ դուք կատարյալ կերպով կգործադրեք ձեր հավատքը: Մտածեք Պետրոս առաքյալի փորձառության մասին Մատթեոս 14.25–33 հատվածներում: Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսը օգնել ձեզ, երբ դուք նույնիսկ մի փոքր հավատք եք դրսևորում Նրա հանդեպ:

  • Մորմոնի Գրքի մարգարե Ալման ուսուցանել է, որ եթե մենք տնկենք ավետարանի սերմը մեր սրտերում և սնուցենք այն մեր հավատքով, մենք կարող ենք աստիճանաբար զարգացնել մեր սեփական ամուր վկայությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին: Ուսումնասիրեք Ալմա 32.21–43 և մտածեք, թե ինչպես կարող եք հավատք գործադրել ձեր սեփական վկայությունն աճեցնելու համար:

Սովորեք միասին

  • Դուք կարող եք մի քանի ֆիզիկական վարժություններ կատարել միասին և խոսել այն մասին, թե ինչ ազդեցություն ունի մարմնամարզությունը մարմնի վրա: Այնուհետև կարդացեք երեց Խուան Պաբլո Վիլյարի «Վարժեցնելով մեր հոգևոր մկանները», ելույթի հատվածները 2019 թվականի ապրիլի գերագույն համաժողովից և խոսեք այն մասին, թե ինչ է նշանակում հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 2

Հավատքը զորության սկզբունք է:

Կույրի նկարը, որը հասնում է Հիսուսին

Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով մենք կարող ենք հենվել Աստծո զորության վրա՝ հնարավոր դարձնելով անել այն, ինչ Աստված խնդրում է մեզանից: Ճշմարիտ հավատքը կարող է հրաշքներ գործել Աստծո կամքի համաձայն: Հավատքով մենք ուժ ենք ստանում դժվար գործեր կատարելու և հոգևորապես աճելու համար: Մենք նաև ավելի լավ ենք կարողանում հաղթահարել մեր նյութական կարիքները և դժվար հանգամանքները, երբ հավատում ենք Տիրոջը և վստահում Նրա խոստումներին: Անկեղծ աղոթքը Աստծո զորությանը հասնելու միջոց է. մենք հավատքով խնդրում ենք աստվածային օգնությունն ու ուղղությունը, որը մեզ անհրաժեշտ է (տես Ենովս 1.15):

Մտորելու հարցեր

  • Կարդացեք Մարկոս 5.21–42 հատվածները: Ի՞նչ դեր խաղաց հավատքն այս հրաշքների մեջ: Ինչպե՞ս է այս պատմությունը ցույց տալիս ձեր հավատքի փորձության ուղիները:

  • Կարդացեք կամ դիտեք երեց Բրենթ Հ. Նիլսոնի ելույթը՝ «Բալասան չկա՞յ Գաղաադում»: Ինչպե՞ս երեց Նիլսոնը ճանաչեց իր ստացած օրհնությունները: Մտածեք, թե ինչպես կարող եք օրհնություններ փնտրել նույնիսկ դժվարին ժամանակներում: Դա ինչպե՞ս կարող է ամրացնել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Սովորեք միասին

  • Դիտեք «Սարեր՝ բարձրանալու համար» տեսանյութը (5:05): Այնուհետև դուք կարող եք միասին աշխատել՝ կազմելով այն ուղիների ցուցակը, որոնցով Հիսուսը և Երկնային Հայրը օրհնել են ձեզ: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելը օգնել ձեզ դիմանալ և հաղթահարել դժվարությունները:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 3

Հավատք ձեռք բերելը ժամանակ և համբերություն է պահանջում

երիտասարդ կնոջ լուսանկարը, որը ծնկի է իջել և նայում է պատուհանից

Հավանաբար, դուք ունեցել եք ժամանակներ, երբ զգացել եք, որ ձեր աղոթքները չեն լսվել կամ ձեր մարտահրավերներն ավելին են, քան կարող եք հաղթահարել: Մի անգամ մի մարդ եկավ Հիսուս Քրիստոսի մոտ նման իրավիճակով: Նրա որդին ապաքինման կարիք ուներ, և այդ մարդը խնդրեց Հիսուսին օրհնել նրան: Երբ Քրիստոսը բացատրեց, որ ամեն ինչ հնարավոր է նրանց համար, ովքեր հավատում են, մարդը բացականչեց. «Հավատում եմ, տեր, օգնիր իմ անհավատությանը»: (Տես Մարկոս 9.14–27:) Նա բավականաչափ հավատ ուներ հարցնելու համար, բայց գիտեր, որ իր հավատքը կատարյալ չէր: Երբ աղոթում եք օգնության համար՝ մեծացնելու ձեր հավատքը, դուք ցույց եք տալիս, որ գիտեք, որ Հիսուսը կարող է օգնել ձեզ, և Նա կօգնի:

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք կառուցելու յուրաքանչյուր մարդու փորձը եզակի է: Եթե ձեր սիրելի մարդիկ պայքարում են իրենց հավատքի հետ, հիշեք, որ արձագանքեք բարությամբ և կարեկցանքով: Եթե նրանք գալիս են ձեզ մոտ հարցերով, դուք կարող եք սիրով և համբերությամբ լսել նրանց և աջակցել նրանց ճշմարտության որոնման մեջ: Դուք կարող եք նաև օգնել նրանց գտնել վստահելի աղբյուրներ, որտեղ նրանք կարող են պատասխաններ փնտրել: Եվ դուք կարող եք ասել, թե որքան է Հիսուսը սիրում նրանց:

Մտորելու հարցեր

  • Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է, որ երբ հարցեր կամ կասկածներ ունեք, «ամուր կառչեք նրանից, ինչ արդեն գիտեք և ամուր կանգնեք այնքան ժամանակ, մինչև լրացուցիչ գիտելիք կստանաք»: Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն օգնել ձեզ անպատասխան հարցերի դեպքում:

Լրացուցիչ աղբյուրներ

Այլ աղբյուրներ հավատքի մասին