«Հանգստության օր», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Հանգստության օր
«Հիշիր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելից 20.8):
Ինչպիսի՞ն է Հանգստության օրը ձեզ համար։ Երբ ձգտում եք պատվել Հանգստության օրը Տիրոջ ձևով, այն բերկրանք է դառնում ձեզ համար (տես Եսայիա 58․13-14)։ Եկեղեցում մյուսների հետ Աստծուն երկրպագելը, հաղորդությունը ընդունելը և այդ օրը տանը սուրբ պահելը հոգևոր ուժ կբերեն ձեր կյանք և ձեզ ավելի կմոտեցնեն Աստծուն: Աշխատանքից և ժամանցից հանգստանալու համար շաբաթվա մեջ մեկ օր հատկացնելով՝ մենք ցույց ենք տալիս մեր սերը Աստծո հանդեպ և Նրան հնազանդվելու և մեր ուխտերը պահելու մեր ցանկությունը: Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը բացատրել է․ «Հանգստության օրվա զորությունը կայանում է նրանում, որ եկեղեցում և տանը վայելենք Սուրբ Հոգին զգալու հրճվանքը, ուրախությունը և ջերմությունը՝ առանց որևէ շեղող հանգամանքի առկայության»։
Բաժին 1
Հանգստության օրը պահելը Աստծո հանդեպ ձեր նվիրվածության նշանն է
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․ «Ինչպե՞ս ենք մենք սրբագործում Հանգստության օրը։ Իմ ավելի երիտասարդ տարիքում ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատությունները, ովքեր կազմել են այն բաների ցուցակը, որոնք պետք է անել, և չպետք է անել Հանգստության օրը։ Ավելի ուշ ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իմ և Երկնային Հոր միջև [տես Ելից 31.13]: Դա իմանալով՝ ես այլևս այդ ցուցակի կարիքը չունեի։ Երբ պետք է որոշում կայացնեի՝ արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում»։ Հանգստության օրը պահելը ի՞նչ նշան է ձեր կողմից Աստծուն։
Մտորելու հարցեր
-
Դիտեք Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի տեսանյութը Upon My Holy Day—Rest and Renewal (1:26)։ Երեց Հոլլանդը խրախուսում է մեզ Հանգստության օրը ամեն ինչ այլ կերպ անել: Ի՞նչ հուշումներ ստացաք հանգստության օրը պատվելու և այն սուրբ պահելու վերաբերյալ:
Սովորեք միասին
-
Միասին ընթերցեք երեց Քվենթին Լ․ Քուքի պատմությունը հրեական շաբաթին մասնակցելու մասին «Կարգին և Բրիստոլի ձևով. լինել տաճարին արժանավոր՝ լավ և վատ ժամանակներում» ելույթում։ Հրավիրեք խմբի անդամներին խոսել հետևյալ հարցերի շուրջ․ Հանգստության օրը պատվելը ինչպե՞ս օրհնեց երեց Քուքի ընկերներին։ Ինչո՞ւ է Հանգստության օրը բերկրանք նրանց համար։
Լրացուցիչ աղբյուրներ
-
The Sabbath Is for You (video), ChurchofJesusChrist.org
-
The Sabbath Is a Delight (video), Gospel Library
-
Henry B. Eyring, “Always Remember Him,” Ensign, Feb. 2018, 4–5
-
Դեյվիդ Ա. Բեդնար «Ամենամեծ ու պատվական խոստումները», Լիահոնա, նոյեմբեր 2017, 90-93:
-
Մ. Ռասսել Բալլարդ, «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, մաքուր և պարզ ավետարանը», Լիահոնա, մայիս 2019, 28-30:
Բաժին 2
Հիսուս Քրիստոս պատվում էր Հանգստության օրը
Նոր Կտակարանի ժամանակներում հրեական մշակույթ են մտցվել չարտոնված կանոններ և ավանդույթներ, թե ինչ անել և չանել հանգստության օրը: Հիսուսին հաճախ էին քննադատում իր ժամանակի կրոնական առաջնորդները այն բանի համար, թե ինչպես էին Նա և Իր աշակերտները պահում Հանգստության օրը: Հիսուսն ուսուցանում էր, որ «շաբաթը [ստեղծվել է] տղամարդու [և կնոջ] համար» և որ Նա «շաբաթի Տերն է» (տես Մարկոս 2․27, 28)։ Տիրոջ հարության օրը հիշատակելու համար Հիսուս Քրիստոսի աշակերտները Հանգստության օրը նշում էին շաբաթվա առաջին օրը (տես Մարկոս 16․2, Գործք 20․7, Ա Կորնթացիս 16․1-2)։
Որպես Հանգստության օրը պահելու կարևոր մաս, մենք ընդունում ենք հաղորդությունը՝ ի հիշատակ Քրիստոսի քավող զոհաբերության, մահվան և Հարության: Երբ ընդունում ենք հաղորդությունը, մենք ուխտ ենք կապում մեզ վրա վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը, պահելու Նրա պատվիրանները և միշտ հիշելու Նրան: Իր հերթին, Աստված խոստանում է մեզ, որ Սուրբ Հոգին կարող է միշտ մեզ հետ լինել: Հոգին մեզ հետ ունենալը նշանակում է նաև սրբագործվել և ներվել մեր մեղքերի համար: Դա նաև նշանակում է ունենալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունն ու առաջնորդությունը: Հանգստության օրը առիթ է մտածելու այն օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ։
Մտորելու հարցեր
-
Կարդացեք Փրկչի կողմից Հանգստության օրը պահելու մասին հետևյալ պատմությունները․ Հովհաննես 5․2-15, Ղուկաս 13․11-17, 14․1-6։ Ինչպե՞ս էին այդ պատմություններում մարդիկ օրհնվում Փրկչի ծառայության արդյունքում։ Մեկ այլ հատվածում Հիսուսն ասում է․ «Արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել» (Մատթեոս 12․12): Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում բարի գործել Հանգստության օրը։
Ինչպե՞ս կարող եք հետևել Հանգստության օրը ուրիշներին ծառայելու Հիսուսի օրինակին։
Սովորեք միասին
-
Խմբով դիտեք Gratitude on the Sabbath Day (3:39) տեսանյութը։ Քննարկեք, թե ինչպես կարող ենք Հանգստության օրը ցույց տալ մեր երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ո՞րն է կապը Հանգստության օրը սուրբ պահելու կարևորության և Աստծո օրհնությունների համար երախտագիտության զգացում ունենալու միջև։
Լրացուցիչ աղբյուրներ
-
James E. Talmage, Jesus the Christ (1916), 203–16
-
Դալլին Հ. Օուքս, «Հաղորդության ժողովը և հաղորդությունը», Լիահոնա, նոյ. 2008, 17-20։
-
Դեյվիդ Ա. Բեդնար, «Ամենամեծ ու պատվական խոստումները», Լիահոնա, նոյեմբեր 2017, 90-93:
Բաժին 3
Հանգստության օրը սուրբ պահելը օգնում է մեզ «անբիծ պահել [մեզ] աշխարհից»
Տերն ուսուցանել է. «Եվ որ դու կարողանաս էլ ավելի անբիծ պահել քեզ աշխարհից, դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը» (Վարդապետություն և Ուխտեր 59.9): Հանգստության օրը ուրիշների հետ մեր երկրպագությունը ներառում է ոչ միայն հաղորդությունը ճաշակելը, այլև աղոթելը, օրհներգեր երգելը, քահանայության օրհնությունները տալն ու ստանալը, վկայություններ բերելը, սուրբ գրություններն ուսումնասիրելը և ծառայություն մատուցելը:
Մտորելու հարցեր
-
Հաղորդության ժողովին մասնակցելը ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացնելու և հոգևոր ուժը մեծացնելու իմաստալից միջոց է: Երբ հոգևորապես ուժեղ ենք, մենք ավելի լավ ենք պատրաստված գայթակղությունները շրջանցելու և հաղթահարելու համար: Ինչպե՞ս է հանգստության օրը սուրբ պահելը և հաղորդության ժողովին մասնակցելը օգնում ձեզ «աշխարհից անբիծ» մնալու ձեր ջանքերում:
-
Վերընթերցեք Հանգստության օրվա մասին Տիրոջ ուղերձը Վարդապետություն և Ուխտեր 59․9-15-ում։ Այս հատվածի վերաբերյալ նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է․ «Ուշադրություն դարձրեք այս հայտնության կարևոր բառերին․ ուրախություն, ցնծություն, գոհաբանություն, ուրախ սրտեր, ուրախ սիրտ և ուրախ դեմք։ Ինձ թվում է, որ Հանգստության օրը պետք է ժպիտ բերի մեր դեմքերին»։ Ունեցե՞լ եք արդյոք նման զգացումներ Հանգստության օրը։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի Հանգստության օրը ձեր երկրպագությունը բերկրալի փորձառություն դարձնեք:
Սովորեք միասին
-
Դիտեք Is There a Place for Me? (3:59) տեսանյութը։ Խոսեք այն մասին, թե որքան կարևոր է Եկեղեցում օգնել ուրիշներին զգալ, որ պատկանում են համայնքին: Մյուսներին ներգրավելու ձեր ջանքերը ինչպե՞ս կարող են մեծացնել ձեր երկրպագության զգացումը Հանգստության օրը:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ռասսել Մ. Նելսոն, «Կիրակին բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 129-132։
-
Դալլին Հ. Օուքս, «Հաղորդության ժողովը և հաղորդությունը», Լիահոնա, նոյ. 2008, 17-20։