Գրադարան
Հայրապետական օրհնություններ


«Հայրապետական օրհնություններ», Թեմաներ և հարցեր (2023)

Նկար
Կնոջը օրհնություն տվող տղամարդը

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Հայրապետական օրհնություններ

Անձնական ներշնչված առաջնորդություն Երկնային Հորից

Մորմոնի գրքում Լեքի մարգարեն գտնում է արույրե մի գունդ, որն ունի երկու սլաքներ (տես 1 Նեփի 16.10): Նրա ընտանիքը հայտնաբերեց, որ այդ գունդը կամ կողմնացույցը, որը նրանք անվանեցին «Լիահոնա», ցույց է տալիս, թե որ կողմ պետք է ճամփհորդեին անապատում: Այն աշխատում էր Աստծո հանդեպ ունեցած նրանց հավատքի համաձայն (տես Ալմա 37․38-40)։ Հայրապետական օրհնությունը կարող է գործել մեզ համար՝ ինչպես Լիահոնան Լեքիի ընտանիքի համար։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարել է. «Նույն Տերը, որը Լեքիին տվեց Լիահոնան, ձեզ և ինձ այսօր բացառիկ և արժեքավոր պարգև է տալիս, որ ուղղորդի մեզ կյանքում, որ նշի վտանգները՝ մեր ապահովության համար, և գծագրի ուղին, նույնիսկ ապահով անցումը ոչ թե դեպի ավետյաց երկիր, այլ դեպի մեր երկնային տուն: Պարգևը, որի մասին ես խոսում եմ, հայտնի է որպես ձեր հայրապետական օրհնություն»:

Երկնային Հայրը աստվածային առաջնորդություն է տալիս մեզ բազմաթիվ ուղիներով՝ աղոթքի, սուրբ գրությունների, կենդանի մարգարեների խոսքերի և Սուրբ Հոգու պարգևի միջոցով: Ձեր հայրապետական օրհնությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը կարող է ձեզ տրամադրել հոգևոր ուղղություն, խորհուրդ և հավաստիացում, երբ դուք բախվում եք կյանքի անորոշություններին և մարտահրավերներին:

Ի՞նչ է հայրապետական օրհնությունը

Հայրապետական օրհնությունը անհատականացված քահանայական օրհնությունն է, որը ստանում են կարգված և լիազորված հայրապետի կողմից՝ ձեռնադրությամբ: Այն հիմնականում պարունակում է անձնական ոգեշնչված ողղորդում և խորհուրդ Երկնային Հորից: Հայրապետական օրհնությունը պարունակում է նաև անձի տոհմաբանական գիծը Իսրայելի տան մեջ կամ որպես Աբրահամի հետնորդ: Հայրապետական օրհնությունը գրի առնվում, մեկ պատճենը տրվում է անդամին, իսկ մյուսը պահվում է Եկեղեցու արձանագրությունների կազմում: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրաքանչյուր անդամի խրախուսվում է ստանալ հայրապետական օրհնություն:

Թեմայի ակնարկ․ Հայրապետական օրհնություններ

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց. Քահանայության օրհնություն, Անձնական հայտնություն, Աբրահամյան ուխտ

Բաժին 1

Ի՞նչ է հայրապետական օրհնությունը

Նկար
Թերթ ընթերցող պատանի

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները կարող են ձեռնադրումով քահանայության օրհնություններ ստանալ իրենց կյանքի ընթացքում շատ դեպքերի համար։ Անդամները կարող են քահանայության օրհնություններ խնդրել Մելքիսեդեկյան Քահանայություն կրողից, երբ բուժման կարիք ունեն կամ ցանկանում են ստանալ մխիթարություն, իմաստություն և աստվածային առաջնորդություն ստանալ: Այնուամենայնիվ, հայրապետական օրհնությունները տարբերվում են քահանայության այս օրհնություններից:

Հայրապետերը եզակի քահանայության պաշտոն ունեն և առանձնացված են Եկեղեցու արժանավոր անդամներին հատուկ օրհնություններ տալու համար: Պետք է հոգեպես պատրաստված և բավականաչափ հասուն լինել՝ հասկանալու համար հայրապետական օրհնության նշանակությունը, թեև տարիքային նվազագույն կամ առավելագույն պահանջ չկա: Անձը սովորաբար ստանում կյանքում մեկ հայրապետական օրհնություն։ Հայրապետական օրհնությունները գրի են առնվում և պահպանվում Եկեղեցու արձանագրություններում: Դրանք սրբազան են և չպետք է հանրայնացվեն կամ մեկնաբանվեն այլոց կողմից։

Մտորելու հարցեր

  • Եկեղեցում հայրապետական օրհնությունների պատմությունը ավելի լավ հասկանալու համար Ավետարանի գրադարանում կարող եք վերանայել Հայրապետական օրհնություններ բաժինը։ Այս հոդվածից ի՞նչ եք սովորում հայրապետական օրհնությունների մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են դրանք միշտ գրառվում և պահվում Եկեղեցու արձանագրություններում։ Ի՞նչ է դա ձեզ ուսուցանում ձեր հայրապետական օրհնության և դրա նշանակության մասին։

  • Կարդացեք Հավատո Հանգանակ 1․6։ Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում «ավետարանիչ» եզրույթը վերաբերում է հայրապետի կարգված քահանայության պաշտոնին: Լրացուցիչ կարող եք ընթերցել Նախագահ Բոյդ Ք. Փաքերի Ցցի Հայրապետը ելույթը։

Սովորեք միասին

  • Հայրապետական օրհնություն ստանալու գործընթացը կարող է անծանոթ լինել խմբի որոշ անդամներին: Հրավիրեք նրանց հարցեր տալ հայրապետական օրհնությունների մասին և թվարկեք հարցերը ամբողջ խմբի համար: Այնուհետև ընթերցեք General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 18.17, in the Gospel Library, գտնելով խմբի անդամների հարցերի պատասխանները։ Ի՞նչ եք սովորում հայրապետական օրհնության մասին այդ վարժությունից։

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 2

Ի՞նչ է տոհմագիծը, որը հայտարարվում է հայրապետական օրհնության մեջ

Նկար
հայրապետական օրհնություն

Յուրաքանչյուր հայրապետական օրհնություն պարունակում է տոհմագծի հայտարարություն։ Երբ Աստծո զավակները մկրտվում են և դառնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, նրանք ժառանգում են այն խոստումները, որոնք Աստված տվել է Աբրահամին և նրա սերունդներին, եթե նրանք հավատարիմ են մնում (տես Աբրահամ 2․9-11)։ Թեև անձը կարող է սերել Իսրայելի տան տոհմերից մեկից ավելի ընտանիքից, սովորաբար առանձնացվում է մեկ ցեղ, որը հաստատում է անձի տոհմաբանական կապը Աբրահամի հետ: Այս հայտարարությունը նշանակում է, որ կարևոր չէ, թե արդյոք անձը արյունով է բառացի ժառանգ հանդիսանում, թե հոգևոր որդեգրմամբ (տես Աբրահամ 2․10)։ Տոհմագծի այս հայտարարությունը ցույց է տալիս ընտանեկան շառավիղը, որի միջոցով անձը կարող է ժառանգել Աբրահամի խոստացված օրհնությունները: Այն նաև հիշեցնում է հավատարիմ մարդուն այն հոգևոր պարտականությունների մասին, որոնք նա ունի՝ որպես Աբրահամի ժառանգ (տես Աբրահամ 2․11

Մտորելու հարցեր

  • Ինչո՞ւ է կարևոր այն հանգամանքը, որ դուք հանդիսանում եք Աբրահամի ընտանիքի մի մասը: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Հայրապետական օրհնություն ստանալու հիմնական պատճառներից մեկն այն է, որ օգնի մեզ ավելի լիարժեք հասկանալ, թե ով ենք մենք՝ որպես Աբրահամի սերունդ և գիտակցել այն պատասխանատվությունը, որը դրված է մեզ վրա»։ Ի՞նչ պարտականություններ ունեք՝ որպես Աբրահամին խոստացված օրհնությունների ժառանգորդ: Ի՞նչ եք սովորում ձեր հայրապետական օրհնությունից ձեր անհատական տաղանդների և հատկանիշների մասին, որոնք կարող են օգնել ձեզ կառուցել Աստծո արքայությունը:

Սովորեք միասին

  • Ձեր խմբի անդամների հետ կիսվեք հետևյալ մտքերով։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Մեր օրերում մենք արտոնություն ունենք ստանալու հայրապետական օրհնություններ և իմանալու հին հայրապետերի հետ մեր կապի մասին»: Կարող եք հարցնել խմբի անդամներին, թե իրենց համար ինչ է նշանակում որպես ընտանիք կապված լինել Աբրահամի և հնօրյա մյուս հայրապետերի հետ։

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 3

Երկնային Հայրը կօգնի ձեզ զգալ Իր սերը ձեր հայրապետական օրհնության միջոցով

Նկար
Ժպտացող երիտասարդ աղջիկը

Հայրապետական օրհնությունը Երկնային Հոր սիրո արտահայտումն է Իր զավակներից յուրաքանչյուրի հանդեպ: Դա վկայությունն է այն բանի, որ Նա անձամբ ճանաչում է մեզ: Երբ աղոթքով ուսումնասիրեք ձեր հայրապետական օրհնությունը, դուք կզգաք, որ ձեր Երկնային Հայրը հոգում է ձեր մասին և աստվածային ծրագիր ունի ձեր երջանկության համար: Հայրապետական օրհնություն ստանալը թանկագին նվեր է:

Հայրապետական օրհնությունը կարող է պարունակել զգուշացումներ, խորհուրդներ և խոստումներ, որոնք հատուկ են ձեզ: Այս ոգեշնչված օրհնությունը կարող է համարվել անձնական սուրբ գրություն և օգնել ձեզ հասկանալ ձեր ներուժն ու հնարավորությունները: Այն կարող է նաև խաղաղություն և հույս պարգևել դժվարության և անորոշության ժամանակ: Եվ թեև հայրապետական օրհնությունը չի մանրամասնում այն ամենը, ինչ տեղի կունենա ձեր կյանքում, այն օգտակար ուղեցույց է, որը կօգնի ձեզ գտնել ձեր նպատակը և զգալ Աստծո սերը: Հայրապետական օրհնությունների բոլոր օրհնություններն ու խոստումները պայմանական են՝ հիմնված մեր հավատարմության վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 130․20-21)։ Քանի որ հայրապետական օրհնությունները մեր հավերժական գոյության համար են նախատեսված, խոստացված օրհնություններից մի քանիսը կարող են իրականանալ մահկանացու կյանքից հետո։

Մտորելու հարցեր

  • Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է․ «Դուք տեսնո՞ւմ եք ձեր հայրապետական օրհնության կարևորությունը։ Այն թանկարժեք է։ Այն անձնական սուրբ գրություն է ձեզ համար: Այն հայտարարում է ձեր հատուկ տոհմագիծը։ Այն հիշեցնում է ձեզ, որ դուք կապված եք անցյալի հետ։ Այն կօգնի ձեզ հասկանալ ձեր ապագա ներուժը։ Բառացիորեն, դուք կարող եք համարվել այդ օրհնությունների Տիրոջ ժառանգորդը՝ ձեր հավատարմության միջոցով»։ Ի՞նչ եք զգում այս ուսմունքների մասին մտորելիս։

Սովորեք միասին

  • Խմբի անդամներին հիշեցրեք, որ երբեմն կարող է դժվար լինել մեկնաբանել հայրապետական օրհնությունը։ Որոշ հատվածներ կամ արտահայտություններ կարող են ունենալ մի քանի հավանական իմաստներ։ Կիսվեք Նախագահ Դալին Հ. Oուքսի խորհրդով․ «[Հայրապետական օրհնությունը] տրվում է Սուրբ հոգու ոգեշնչմամբ և պետք է կարդացվի ու թարգմանվի այդ նույն Հոգու ազդեցության ներքո»: Ինչպե՞ս կարող եք ներգրավվել Սուրբ Հոգուն ձեր հայրապետական օրհնությունը կարդալիս և մեկնաբանելիս։ Ինչպե՞ս կարող է ձեր հայրապետական օրհնության հատվածների ընկալումը փոխվել ձեր կյանքի ընթացքում։

Լրացուցիչ աղբյուրներ

Այլ աղբյուրներ Հայրապետական օրհնությունների մասին

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Ձեր հայրապետական օրհնությունը. Լույսի Լիահոնա», Ensign, նոյ. 1986, 65:

  2. Boyd K. Packer, “The Stake Patriarch,” Liahona, Nov. 2002, 42–45.

  3. David A. Bednar, “Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 47.

  4. Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկ. 2022, 10։

  5. Russell M. Nelson, “Thanks for the Covenant” (Brigham Young University devotional, Nov. 22, 1988), 5, speeches.byu.edu.

  6. Dallin H. Oaks, quoted in Richard M. Romney, “Patriarchal Blessings—Insights from Prophets and Patriarchs” (digital-only article), Liahona, Feb. 2022, Gospel Library.