Գրադարան
Երկրպագեք Հայր Աստծուն


«Երկրպագեք Հայր Աստծուն», Թեմաներ և հարցեր (2023)

տղամարդն աղոթում է

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Երկրպագեք Հայր Աստծուն

Ցույց տալ մեր սերը և նվիրվածությունը Աստծուն

Երբ Հիսուսին հարցրին առաջին և ամենամեծ պատվիրանի մասին, Նա պատասխանեց. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը» (Մատթեոս 22.37): Հիսուսը Իր մահկանացու կյանքի ընթացքում կատարյալ ձևով ցույց տվեց, թե ինչպես պետք է սիրել Հայր Աստծուն։ Նա «ենթարկվեց Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե» (տես 3 Նեփի 11.11)։ Երբ սկսեք մտածել, թե Երկնային Հայրն ինչքան շատ բան է արել ձեզ համար, կնկատեք, որ ձեր սերը Նրա հանդեպ և Նրան հնազանդվելու ձեր ցանկությունը մեծանում է (տես Մոսիա 2․20-24)։ Երկրպագությունը կարևոր եղանակ է, որով մենք արտահայտում ենք մեր երախտագիտությունը Հոր սիրո համար և ցույց տալիս, որ մենք ձգտում ենք մոտենալ Նրան:

Ի՞նչ է նշանակում երկրպագել Հայր Աստծուն:

Աստծուն երկրպագելը նշանակում է Նրան տալ մեր սերը, հնազանդությունը, ակնածանքը, ծառայությունը, գովքը, երախտագիտությունը և նվիրվածությունը: Երկնային Հայրը պատվիրում է Իր զավակներին երկրպագել այլ հավատացյալների ընկերակցությամբ ու նաև առանձին: Մեր պաշտամունքային ջանքերը ոչ միայն ցույց են տալիս մեր սերը Աստծո հանդեպ և մեր նվիրվածությունը Նրան, այլ նաև ուժ են տալիս մեզ պահելու Նրա պատվիրանները:

Թեմայի ակնարկ․ Երկրպագություն

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ․, Երկրպագություն, Աղոթք, Հաղորդություն, Տաճարներ, Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

Բաժին 1

Մենք երկրպագում ենք Հայր Աստծուն՝ Հիսուս Քրիստոսի անունով

Աղոթող տղամարդը և կինը

Հայր Աստվածը տիեզերքի Գերագույն Էակն է: Որպես այդպիսին, Նա ստեղծեց Իր զավակների փրկության և վեհացման ծրագիրը: Նա Երկիր ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ քավիչ զոհաբերություն կատարելու բոլորիս համար: Հոր ծրագրի օրհնությունները ստանալու համար մենք պետք է հավատանք Նրան և ձգտենք անել այն ամենը, ինչ Նա պատվիրում է:

Մովսեսը պատվիրել է «Աստծուն երկրպագել, քանզի դու միայն նրան պիտի ծառայես» (Մովսես 1․15): Դարեր անց, երբ սատանան փորձեց գայթակղել Հիսուսին, որ Իրեն երկրպագի, Հիսուսը պատասխանեց. «Հեռու գնա, սատանա, որովհետև գրված է. «Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես ու միայն նրան կպաշտես» (տես Մատթեոս 4․8-10)։ Ի սկզբանե Հայր Աստված պատվիրել է Իր զավակներին անել ամեն ինչ Իր Որդու անունով (Մովսես 5․8)։ Մեր օրերում Ջոզեֆ Սմիթին պատվիրվեց. «Դու պետք է ամեն ինչ անես [Աստծուն] Որդու անունով» (Վարդապետություն և Ուխտեր 59․5

Երկնային Հորը մեր կյանքի մեծագույն առաջնահերթությունը դարձնելը օգնում է մեզ ավելի մոտենալ Նրան։ Աստված պատվիրել է Իսրայելի զավակներին. «Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս» (Ելից 20.3): Սուրբ գրություններում խոսվող կռապաշտությունը տեղի է ունենում այսօր, երբ մենք ավելի շատ կարևորություն ենք տալիս իրերին կամ մարդկանց, քան Աստծուն և Նրա պատվիրանները պահելուն (տես Ելից 20․4-5, Վարդապետություն և Ուխտեր 1․15-16)։ Սակայն երբ մենք ցույց ենք տալիս Աստծուն, որ սիրում ենք Նրան մեր ամբողջ սրտով, ինչպես Նա է սիրում մեզ, մենք ավելի մոտ ենք զգում Նրան և ավելի ենք նմանվում Նրան: Ամենակարևոր ձևը, որով մենք կարող ենք երկրպագել Հայր Աստծուն, հետևյալն է՝ հավատքի և ապաշխարության միջոցով գալ Նրա Որդի Հիսուս Քրիստոսի մոտ և ձգտել քայլել այն ճանապարհով, որը տանում է դեպի հավերժական կյանք (տես Հովհաննես 17․3)։ Նրանք, ովքեր Երկնային Հորը դարձնում են իրենց երկրպագության միակ կիզակետը, մի օր կարող են նմանվել Նրան (տես Վարդապետություն և Ուխտեր 93․19-20

Մտորելու հարցեր

  • Հավատալը, որ Երկնային Հայրը գոյություն ունի, և վստահելը Նրա իմաստությանն ու զորությանը՝ կարևոր են երկրպագության մեջ խոնարհաբար Աստծուն մոտենալու համար: Կարդացեք Մոսիա 4. 9-10: Ե՞րբ է ձեր հավատքն առ Աստված մղել ձեզ փնտրել Նրա օգնությունն ու ներումը: Կանոնավորապես ապաշխարելու և մեղքերից հեռանալու ջանքերը ինչո՞ւ են ճշմարիտ երկրպագության կարևոր կողմ հանդիսանում։

  • Երկրի վրա ապրելու ժամանակ Հիսուս Քրիստոսը ցույց տվեց մեզ, թե ինչպես պետք է երկրպագել Երկնային Հորը: Կարդացեք Հովհաննես 5.19-20 հատվածները և մտածեք, թե այս հատվածներն ինչ են ուսուցանում երկրպագության մասին: Ի՞նչ եղանակներով ենք մենք սովորում Հոր և Որդու գործերի մասին: Սուրբ գրություններում արձանագրված Աստծո աշխատանքի ուսումնասիրությունն ինչպե՞ս կպատրաստի ձեզ Նրան երկրպագելու գործին:

Սովորեք միասին

  • Դիտեք I Am a Son of God (6:30) տեսանյութը։ Քննարկեք, թե ինչ զգացին բոլորը, երբ իմացան Աստծո հետ Մովսեսի սուրբ փորձառության մասին: Աստծո հանդեպ սերը առաջնահերթություն սահմանելով՝ ինչպե՞ս կպաշտպանենք մեզ գայթակղությունից: Ինչպե՞ս կարող են Աստծուն երկրպագելու մեր ջանքերը պատրաստել մեզ դիմակայելու դժվարություններին:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 2

Դուք կարող եք հոգևոր ուժ ստանալ, երբ մյուսների հետ երկրպագում եք Աստծուն

մարդիկ եկեղեցում

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները ամեն շաբաթ հավաքվում են տեղական ժողովներում՝ աղոթելու, հաղորդությունը ճաշակելու, օրհներգեր երգելու, ավետարանը սովորելու և միմյանց հետ իրենց ընկերակցությունը ամրապնդելու համար: Տերը պատվիրել է Սրբերին. «Դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը» (Վարդապետություն և Ուխտեր 59.9): Գերագույն համաժողովները, որոնք անցկացվում են տարին երկու անգամ, կարևոր իրադարձություններ են, որտեղ Եկեղեցու ղեկավարները ոգեշնչված ուսուցում են տրամադրում Եկեղեցու անդամների համաշխարհային համայնքին: Եկեղեցու կազմակերպված ծառայություններին մասնակցելը համարվում է Հայր Աստծուն երկրպագելու կարևորագույն եղանակ:

Բացի կիրակի օրվա երկրպագությունից՝ Եկեղեցու անդամները երկրպագում են նաև տաճարում: Տիրոջ տանը Եկեղեցու անդամները ստանում են քահանայության արարողություններ, որոնք նախապատրաստում են նրանց հավերժական կյանքի համար: Այդ արարողությունների հետ կապված ուխտերի կապումն և պահումը մեզ նախապատրաստում են Աստծո հետ հաղորդակցությանը, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք զգալ Տիրոջ Հոգին և ստանալ խաղաղություն, ուժ և նույնիսկ՝ անձնական հայտնություն:

Մտորելու հարցեր

  • Մորմոնի Գրքում նկարագրվում է, թե ինչպես էին Քրիստոսի Եկեղեցու անդամները հավաքվել միասին երկրպագելու Կարդացեք Մորոնի 6.5-9: Ի՞նչ առումներով էր նրանց երկրպագության օրինակը նման նրան, ինչ Եկեղեցու անդամներն անում են այսօր: Ինչպե՞ս կնկարագրեիք կիրակի օրվա երկրպագության օրհնությունները մեկին, ում ցանկանում եք հրավիրել Եկեղեցի:

  • 1836 թվականին Կիրթլենդի տաճարի նվիրագործման ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթը աղոթեց, «որ բոլոր մարդիկ, ովքեր ոտք կդնեն Տիրոջ տան շեմքին, կարողանան զգալ [Աստծո] զորությունը» (Վարդապետություն և Ուխտեր 109․13)։ Արդյո՞ք Տիրոջ տանը երկրպագելուն ժամանակ հատկացնելը օգնել է ձեզ զգալ Աստծո զորությունը։

  • Վերընթերցեք եպիսկոպոս Դին Մ. Դեյվիսի Երկրպագության օրհնությունները ուղերձը, ուշադրություն դարձնելով, թե անկեղծ երկրպագությունն ինչպես կարող է օգնել ձեզ աճել որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ: Երբ կարդում էիք ելույթը, ի՞նչ մտքեր կամ հուշումներ ունեցաք երկրպագելու ձեր ջանքերի վերաբերյալ:

Սովորեք միասին

  • Հիսուս Քրիստոսը հիմնեց Իր Եկեղեցին մեր օրերում՝ Իր հետևորդներին օրհնելու համար: Նախագահ Դալլին Հ. Օուքսը 2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի իր ելույթում քննարկեց եկեղեցի ունենալու անհրաժեշտությունը: Միասին վերընթերցեք Եկեղեցի հաճախելու պատճառները, և գտեք այն օրհնությունները, որոնք գալիս են մյուս հավատացյալների հետ միասին երկրպագելու արդյունքում։ Եկեղեցում պաշտամունքային ծառայություններին մասնակցելը ինչո՞ւ է կարևոր մարդու հոգևոր աճի և առաջընթացի համար:

Լրացուցիչ աղբյուրներ

Բաժին 3

Աստծուն երկրպագելը կարող է դառնալ ձեր ամենօրյա կյանքի մասը

տաճարի առջև կանգնած կինը

Մորմոնի Գրքի մարգարե Ալման քարոզեց ավետարանը աղքատ խավի մարդկանց, որոնք հեռացվել էին հանրային երկրպագության ծառայություններից «խղճուկ հանդերձների պատճառով» (Ալմա 32․2, տես նաև հատվածներ 1-12)։ Նա բացատրեց, որ երկրպագությունը շատ ավլին է, քան ժողովներին հաճախելը․ «Ահա, դուք ասացիք, որ չեք կարող երկրպագել ձեր Աստծուն, որովհետև դուք դուրս եք գցվել ձեր ժողովարաններից: … Եթե դուք կարծում եք, որ չեք կարող երկրպագել Աստծուն, դուք մեծապես սխալվում եք» (Ալմա 33․2)։ Բացի Կիրակի օրը եկեղեցում կանոնավոր երկրպագությունից, դուք կարող եք Աստծուն երկրպագելու զգացում ունենալ այն ամենում, ինչ անում եք: Դուք կարող եք պաշտամունքային վերաբերմունք զարգացնել, երբ աղոթքով դիմում եք Երկնային Հորը (տես Ալմա 32․3-11, 37․36) և երբ երախտագիտություն եք հայտնում ձեր օրհնությունների համար (տես Ալմա 34․38)։ Ոգեշնչող երաժշտություն լսելը կարող է ձեզ պատրաստել Աստծո հետ հաղորդակցմանը (տես Վարդապետություն և Ուխտեր 25․12

Մտորելու հարցեր

  • Ջրհորի մոտ Սամարացի կինը ենթադրում էր, որ երկրպագել կարելի էր միայն սուրբ վայրերում։ Կարդացեք Հովհաննես 4․19-26։ Քրիստոսն ի՞նչ է ուսուցանեց այդ կնոջը իրական երկրպագության մասին։ Ի՞նչ եղանակներով կարող եք սնուցել Աստծուն երկրպագելու զգացումը ձեր կյանքում:

  • Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․ «Ինձ համար մեծ կարևորություն ունի այն, որ ես, ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում, կարող եմ աղոթքի միջոցով մոտենալ շնորհի գահին, որ իմ Երկնային Հայրը կլսի իմ խնդրանքը, և որ իմ Բարեխոսը, նա, ով չի մեղանչել, ում արյունն է հեղվել, կպաշտպանի իմ դատը»: Ինչպե՞ս կարող է Փրկչին դիմելը ազդել Երկնային Հորը երկրպագելու ձեր ցանկության վրա։

Սովորեք միասին

  • Լավ երաժշտություն լսելը կարող է օգնել մեզ զարգացնել Աստծուն երկրպագելու ցանկություն։ Ոգեշնչող երգերը կարող են մեր մտքերը ուղղել դեպի Երկնային Հայրը և այն օրհնությունները, որոնք Նա ողորմածությամբ տվել է: Կազմեք երգերի ցանկ, որոնք օգնել են ձեզ զգալ Աստծո սերը: Միասին քննարկեք, թե ինչու է Աստված «արդարների երգը» համարում աղոթք (Վարդապետություն և Ուխտեր 25․12

Լրացուցիչ աղբյուրներ