«Կամքի ազատություն», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Կամքի ազատություն
Ինքնուրույն ընտրելու և գործելու պարգևը
Նախքան ձեր ծնվելը դուք ապրել եք որպես Աստծո հոգևոր որդի կամ դուստր: Դուք իմացաք Երկնային Հոր ծրագրի մասին, որպեսզի առաջադիմեք և դառնաք Նրա նման: Նա տվել է ձեզ բարոյական ազատ կամքի պարգև, ինչը նշանակում է, որ դուք ազատություն ունեք կամ հետևելու Աստծուն և Նրա ծրագրին, կամ ոչ (տես Վարդապետություն և Ուխտեր 101.78): Ազատության սկզբունքը ձեզ ուժ է տալիս գործելու ինքներդ ձեզ համար (2 Նեփի 2.16): Դա նաև նշանակում է, որ դուք պատասխանատվություն եք կրում ձեր ընտրությունների համար (տես Հելաման 14.29–31):
Նախաերկրային աշխարհում սատանան «փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը» (Մովսես 4.3), և շատերը հետևեցին նրան (տես Վարդապետություն և Ուխտեր 29.35–36): Այն փաստը, որ դուք այստեղ եք՝ երկրի վրա, նշանակում է, որ դուք օգտագործել եք ձեր ազատ կամքը՝ ընդունելու Աստծո ծրագիրը և հետևելու Նրան (տես Աբրահամ 3.24–26, 28): Սուրբ Հոգու առաջնորդության միջոցով Աստված կուժեղացնի ձեզ՝ Իրեն հետևելու համար բարոյական ազատ կամք օգտագործելու ձեր ջանքերում: Երբ ընտրեք արդար լինելը, դուք ավելի մեծ խաղաղություն և ուրախություն կհայտնաբերեք և, ի վերջո, կարժանանաք ստանալու հավերժական կյանք:
Բաժին 1
Դուք պատասխանատու եք այս կյանքում ձեր կատարած ընտրությունների համար
Դուք ամեն օր հարյուրավոր ընտրություններ եք կատարում այն ամենում, ինչ մտածում եք, ասում և անում: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է, որ մեր որոշ որոշումներ «ոչ մի տարբերություն չեն առաջացնի իրերի հավերժական սխեմայի մեջ, իսկ մյուսները ամեն ինչ կփոխեն»: Աստծո օգնությամբ դուք կարող եք իմանալ, թե որ ընտրությունն է ամենակարևորը:
Պատճառներից մեկը, թե ինչու է Աստված ուղարկում Իր զավակներին երկիր, ստուգելն է նրանց, որպեսզի տեսնի, «թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» (Աբրահամ 3.25): Այս աշխարհում դուք բախվում եք «հակադրության բոլոր բաներում» (2 Նեփի 2.11), անհամար հնարավորությունների՝ գործադրելու ձեր ազատ կամքը: Մի օր դուք պատասխանատվության կենթարկվեք ձեր մտքերի, խոսքերի և գործերի համար (տես Մոսիա 4.30): Այն, թե ինչպես եք դուք օգտագործում ձեր բարոյական ազատ կամքը, կձևավորի ձեր փորձառությունը այս կյանքում և գալիք աշխարհում:
Մտորելու հարցեր
-
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է. «Աստծո բոլոր ստեղծագործությունների փառահեղ բաշխման մեջ կան՝ թե ներգործող բաներ և թե ներգործվող բաներ» (տես 2 Նեփի 2․13–14): Օժտված լինելով կամքի ազատությամբ՝ մենք գործակալներ ենք և մենք հիմնականում պետք է ներգործենք և ոչ թե լոկ ներգործվենք»: Ինչպե՞ս է այս հայտարարությունը պարզաբանում Աստծո զավակների և Նրա մյուս ստեղծագործությունների միջև եղած տարբերությունը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է բարոյական ազատության սկզբունքը Իր զավակների փրկության համար Աստծո ծրագրի էական մասը հանդիսանում:
-
Կարդացեք, թե Լեքին ինչ ուսուցանեց իր որդի Հակոբին` ազատ կամքի կարևորության մասին 2 Նեփի 2:26 2 հատվածներում: Ինչպե՞ս կբնութագրեք այս հատվածում նշված ազատության և գերության փորձառությունները: Այդ հատվածը ի՞նչ է ձեզ ուսուցանում այն մասին, թե ինչպես «ընտրել հավերժական կյանքը»:
Սովորեք միասին
-
Դիտեք «Տասը կույսերը» տեսանյութը (1:40) կամ միասին կարդացեք տասը կույսերի առակը Մատթեոս 25.1–13 հատվածներում: Քննարկեք, թե ինչ է ուսուցանում այդ առակը ազատ կամքի մասին: Խոսեք այն եղանակների մասին, որոնք դուք կարող եք ընտրել՝ նախապատրաստվելու հանդիպել Փրկչին:
Լրացուցիչ աղբյուրներ
-
2 Նեփի 2.26, Ալմա 41.3–7, Հելաման 14.30–31, Վարդապետություն և Ուխտեր 29.39, 58.27–28, 93.31–32, Մովսես 4.1–4
-
Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022), Ավետարանի գրադարան։
-
Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92։
-
Դալլին Հ. Օուքս, «Հակադրություն բոլոր բաներում», Լիահոնա, մայիս 2016:
-
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Բարոյական ազատ կամք», Ensign, հունիս, 2009,46–52
-
«Պատերազմ երկնքում» (տեսանյութ), Ավետարանի գրադարան
Բաժին 2
Հիսուս Քրիստոսը ընտրեց ամեն ինչում կատարել Հոր կամքը
Երբ Հիսուսը 12 տարեկան էր, Մարիամն ու Հովսեփը հայտնաբերեցին, որ Նա իրենց ընտանիքի հետ չէ, երբ նրանք Երուսաղեմից տուն էին գնում: Նրանք գտան Նրան տաճարում, որտեղ Նա պատասխանում էր Աստծո օրենքը ուսումնասիրողների հարցերին: Մարիամը հարցրեց Հիսուսին, թե արդյոք նա տեղյակ էր, որ իրենք փնտրում էին նրան: Հիսուսը պատասխանեց. «Չգիտեի՞ք, որ ես պետք է իմ Հոր տանը լինեմ»: (Ղուկաս 2.49) Հիսուսը միշտ որոշումներ էր կայացնում՝ հիմնվելով Իր Հոր կամքի վրա (տես Ղուկաս 22.42, 3 Նեփի 11.11, 27.13): Հիսուս Քրիստոսը բարոյական ազատ կամքի կիրառման կատարյալ օրինակն է, քանի որ արդարությունը վեր է դասում սեփական շահից և մեղքից:
Մտորելու հարցեր
-
Իր մահկանացու կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսը բախվեց գայթակղությունների, ինչպես մենք (տես Եբրայեցիս 4.15, Մոսիա 3.7, Ալմա 7.11): Կարդացեք Մատթեոս 4.1-11: Ի՞նչ կարող եք սովորել Հիսուսի արձագանքից, երբ սատանան փորձեց ստիպել Նրան անարդար ընտրություն կատարել:
-
«Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել» ելույթում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասաց. «Ի՞նչ է նշանակում հաղթահարել աշխարհին: Դա նշանակում է՝ հաղթել այն գայթակղությանը, որը ստիպում է մեզ հոգ տանել ավելի շատ այս աշխարհի բաների մասին, քան Աստծո բաների մասին: Դա նշանակում է՝ ավելի շատ վստահել Քրիստոսի վարդապետությանը, քան մարդկային փիլիսոփայությանը: Դա նշանակում է՝ ուրախանալ ճշմարտությունով, դատապարտել խաբեությունը և դառնալ «Քրիստոսի խոնարհ հետևորդներ» [2 Նեփի 28․14]։ Դա նշանակում է՝ զերծ մնալ Հոգին վանող ամեն բանից։ Դա նշանակում է պատրաստ լինել «հրաժարվել» նույնիսկ մեր սիրելի մեղքերից [Ալմա 22.18]»: Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելը առաջնորդել աշխարհը հաղթահարելու ձեր ջանքերը:
-
Ի՞նչը կարող է ձեզ հետ պահել Հոր կամքին հնազանդվելուց: Ի՞նչ կարող եք անել Նրան լիարժեքորեն հնազանդվելու համար:
Սովորեք միասին
-
Հաճախ մեր ընտրությունը ճշտի և սխալի կամ բարու և չարի միջև չէ: Միասին կարդացեք Նախագահ Դալլին Օուքսի հետևյալ հայտարարությունը. «Երբ մենք դիտարկում ենք տարբեր ընտրություններ, մենք պետք է հիշենք, որ բավարար չէ, որ ինչ-որ բան լավ է: Այլ ընտրություններն ավելի լավն են, և դեռ կան ընտրություններ, որ ամենալավն են: Թեև որոշակի ընտրությունն ավելի թանկ է, դրա շատ ավելի մեծ արժեքը կարող է այն դարձնել լավագույն ընտրությունը բոլորից»: Խոսեք որոշ սկզբունքների մասին, որոնք կարող են առաջնորդել ձեզ լավ, ավելի լավ կամ լավագույն տարբերակների միջև ընտրություն կատարելիս: Ի՞նչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի օրինակից՝ կատարելով այդ ընտրությունները:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դալլին Հ. Օուքս, «Լավ, ավելի լավ, լավագույն», Լիահոնա, նոյեմբեր 2007, 104–8
-
Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտրեք այս օրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 104-6
-
“Know This, That Every Soul Is Free,” Hymns, no. 240; “I Will Follow God’s Plan,” Children’s Songbook, 164–65
Բաժին 3
Թող Աստված տնօրինի ձեր կյանքում
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Մենք բոլորս ունենք մեր ազատ կամքը: … Մենք կարող ենք ընտրել՝ թույլ տալ Աստծուն տնօրինել մեր կյանքում, թե՝ ոչ: Մենք կարող ենք ընտրել՝ թույլ տալ, որ Աստված ունենա ամենահզոր ազդեցությունը մեր կյանքում, թե՝ ոչ»: Երբ դուք պատրաստակամորեն որոշում եք հետևել Աստծուն ձեր կատարած ընտրություններում, դուք ցույց եք տալիս, որ Նրա ծրագիրը առաջնային է ձեր կյանքում:
Հավատալու ընտրությունը ձեր կամքի ազատությունը ճիշտ օգտագործելու առաջին քայլերից մեկն է: Հավատքն առ Հիսուս Քրիստոս մեծացնում է ձեր հավատքն ու վստահությունը Նրա հանդեպ: Քրիստոսը նաև ցանկանում է, որ դուք հավատաք Իր խոսքերին, որոնք բացահայտվել են Իր մարգարեների միջոցով, մինչ Իր ավետարանի լրիվության Վերականգնումը շարունակվում է: Երբ դուք ընտրում եք հավատք և հավատալը, դուք կստանաք ավելի մեծ հոգևոր հասկացողություն և պարզություն կգտնեք որոշումներ կայացնելիս: Հնազանդ լինելու ձեր ցանկությունը կմեծանա, և ավելի հավանական է, որ դուք կընտրեք մի ուղի, որը տանում է դեպի հավերժական կյանք:
Մտորելու հարցեր
-
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Շարունակեք ուխտի ճանապարհով: Փրկչին հետևելու ձեր պարտավորությունը՝ ուխտեր կապելով Նրա հետ և պահելով այդ ուխտերը, դուռ կբացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված հոգևոր բոլոր օրհնությունների և արտոնությունների առաջ»: Ո՞ր ընտրություններն են օգնել ձեզ առաջադիմել Տիրոջ ուխտի ուղու վրա: Ի՞նչ ընտրություններ կանեք, որոնք կօգնեն ձեզ մնալ ճանապարհին:
Սովորեք միասին
-
Հրավիրեք ուրիշներին խոսել փորձառությունների մասին, երբ կյանքը չի ստացվել այնպես, ինչպես իրենք էին ակնկալում: Խոսեք այն մտքերի և զգացմունքների մասին, որ նման փորձառությունները կարող են առաջացնել: Միասին կարդացեք Եսայիա 55.8–9 հատվածները և քննարկեք, թե ինչու է Աստծո գերակայության սկզբունքը բերում խաղաղություն և վստահություն:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92-95։
-
Ջերիտ Վ. Գոնգ, «Ընտրեք, որ Աստված գերակայի», Երիտասարդներին զորացնելու համար, օգոստոսի 2022, 2-5
-
Ռանդալ Կ. Բենետ, «Ընտրիր հավերժական կյանքը», Լիահոնա, նոյեմբեր 2011, 98–100