«Հնազանդություն», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Հնազանդություն
Հետևել Աստծուն պատրաստակամ սրտով
Ծնողները գիտակցում են, որ կարևոր է փոքր երեխաներին սովորեցնել չդիպչել տաք վառարանին կամ փողոցում մեքենայի առջև չվազել: Եթե երեխաները հնազանդվեն, անկախ նրանից՝ հասկանում են, թե ինչու է անհրաժեշտ հնազանդությունը, թե ոչ, նրանք ավելի անվտանգ և պաշտպանված կլինեն։
Մեր նախաերկրային կյանքում Տերը հայտարարել է, որ Աստծո զավակների համար Երկրի վրա մահկանացու փորձառությունը անհրաժեշտ է՝ «ստուգելու նրանց … տեսնելու համար, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը կպատվիրի նրանց» (Աբրահամ 3․25)։ Աստված ցանկանում է, որ յուրաքանչյուրս սովորենք հետևել Իրեն և Իր պատվիրաններին: Այս դեպքում մենք կստանանք Նրա հետ «անվերջ երջանկության մեջ ապրելու օրհնությունը» (Մոսիա 2․41)։ Օգտագործելով մեր կամքի ազատությունը և Հոգու առաջնորդությունը, մենք կարող ենք սկսել հասկանալ, թե ինչու է Աստված մեզ օրենքներ տվել, որոնց պետք է հնազանդվենք: Երկնային Հայրը խոստանում է երջանկություն և օրհնություններ բոլոր նրանց, ովքեր ականջալուր կլինեն Նրա խոսքերին և պատրաստակամորեն կպահեն Նրա պատվիրանները:
Բաժին 1
Հիսուս Քրիստոսը հնազանդվել է Հոր կամքին բոլոր բաներում
Հիսուս Քրիստոսը հայտարարել է․ «Որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը» (Հովհաննես 6.38): Իր մահկանացու կյանքի ընթացքում Հիսուսը դրսևորեց հնազանդություն Իր Հոր բոլոր օրենքներին և պատվիրաններին։ Նա ասել է. «Ես միշտ [Աստծուն] հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես 8.29):
Գեթսեմանիի պարտեզում Հիսուսն աղոթեց․ «Հայր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձանից. սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի» (Ղուկաս 22.42): Գեթսեմանիում տառապելուց հետո Նա խոնարհաբար ենթարկվեց Իր Հոր կամքին և խաչվեց՝ Իրեն մատուցելով որպես բոլորիս փրկագնելու ընծա (տես Մոսիա 15․7)։ Քանի որ Հիսուս Քրիստոսն ամեն ինչում հնազանդ էր Իր Հորը, Նա հնարավոր դարձրեց փրկությունն ու վեհացումը Աստծո զավակների համար:
Մեր օրերում Տերը խնդրում է մեզ հետևել Իր ոտնահետքերին և «ապրել Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով» (Վարդապետություն և Ուխտեր 98․11, տես նաև Թվոց 8․3)։ Հիսուս Քրիստոսը պարզաբանել է Աստծուն հնազանդվելու մեր ամենակարևոր պատճառը իր ուղղակի և պարզ հրավերով. «Եթե դուք սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները» (Հովհաննես 14.15):
Մտորելու հարցեր
-
Հիսուս Քրիստոսն ապրեց առանց մեղքի և սուրբ կյանքով Նա հրավիրում է մեզ հետևել Իրեն: Կարդացեք 2 Նեփի 31.7-10: Ի՞նչ է պահանջվում նրանցից, ովքեր ցանկանում են հետևել Հիսուս Քրիստոսին։
-
Աստված հայտարարել է, որ Իր գործը և փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.20 և մտածեք այն մասին, Տերը ինչն նկարագրում է որպես «ձեր գործը»:
Սովորեք միասին
-
Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է․ «Քանի որ մեր Փրկիչը հնազանդ էր, Նա քավեց մեր մեղքերը, հնարավոր դարձնելով մեր հարությունը և ուղի նախապատրաստելով մեզ համար, որ վերադառնանք մեր Երկնային Հոր մոտ»։ Քննարկեք, թե մենք ինչ օրհնություններ ենք վայելում նրա շնորհիվ, որ Հիսուս Քրիստոսը կատարելապես հնազանդ էր Հայր Աստծուն։ Ի՞նչ կցանկանար Աստված, որ մենք անեինք, որ ցույց տանք մեր երախտագիտությունը այն բազմաթիվ օրհնությունների համար, որոնք մենք ստանում ենք։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ռոբերտ Դ. Հեյլս, «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք», Լիահոնա, մայիս 2014, 35-38:
-
D. Todd Christofferson, That They May Be One in Us, Liahona, Nov. 2002, 71–73
Բաժին 2
Ձեր հնազանդությունն Աստծուն կտանի դեպի երջանկություն և օրհնություններ
Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, որ բոլոր նրանք, ովքեր լսեցին Բենիամին թագավորի մեծ քարոզը, խորապես դարձի եկան դեպի Հիսուս Քրիստոսը: Արդյունքում, նրանք պատրաստակամություն հայտնեցին Աստծո պատվիրանները պահելու ուխտ կապել (տես Մոսիա 5․1-7)։ Մեր օրերում Քրիստոսի Եկեղեցու անդամների պարտականություններից մեկը Աստծո բոլոր պատվիրանները պահելն է (տես Վարդապետություն և Ուխտեր 42․78)։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, թե որքան կարևոր էր այս պարտականությունն իր համար. «Ես սա դարձրի իմ կանոնը. Երբ Տերը պատվիրում է, արա այդ»։
Մեզ սիրող Երկնային Հայրը հայտնել է հավերժական մի սկզբունք, որի համաձայն տրվում են օրհնությունները․ «Եվ եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն» (տես Վարդապետություն և Ուխտեր 130.20-21): Կան Աստծո պատվիրաններին հնազանդվելու տարբեր պատճառներ: Երբեմն մենք կարող ենք դա անել՝ պատժից վախենալով։ Երբեմն մենք կարող ենք պարզապես ցանկանալ ստանալ խոստացված պարգևը: Բայց հնազանդ լինելու ամենակարևոր պատճառն այն է, որ մենք սիրում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և ցանկանում ենք ծառայել Նրանց: Աստված «պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը» (Վարդապետություն և Ուխտեր 64․34)։
Մտորելու հարցեր
-
Մտածեք այն մասին, թե ի՞նչ ուղիներով է Երկնային Հայրը սեր ցուցաբերում ձեր հանդեպ։ Կարդացեք Մոսիա 2.20-24: Ինչո՞ւ է Աստված միայն հնազանդություն պահանջում մեզանից: Այժմ կարդացեք Մոսիա 2.41: Ինչպե՞ս կարող եք մեկ ուրիշի նկարագրել, թե որքան առատաձեռն է Աստված նրանց հանդեպ, ովքեր անկեղծորեն ձգտում են հնազանդվել Իր պատվիրաններին:
-
Լեքիի ընտանիքը մեծ դժվարությունների միջով անցավ տարիներ շարունակ անապատով ճամփորդելիս: Քանի որ նրանք ձգտում էին պահել Աստծո պատվիրանները, Տերը օրհնեց նրանց: Կարդացեք 1 Նեփի 17.1-4: Համաձայն հատված 3-ի, ի՞նչ կարող է Երկնային Հայրն անել նրանց համար, ովքեր պահում են Իր պատվիրանները։
-
Միշտ չէ, որ մենք կհասկանանք, թե ինչու է Աստված տվել որոշ պատվիրաններ։ Սակայն, երբ մենք գործադրում ենք մեր ազատ կամքը և ընտրում ենք վստահել ու հնազանդվել Աստծուն, մենք կարող ենք վստահ լինել, որ ամեն ինչ կգործի մեր բարիքի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 100․15)։ Փրկիչը խոստացել է մեզ. «Եթե պահես իմ պատվիրանները և համբերես մինչև վերջ, դու կունենաս հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (Վարդապետություն և Ուխտեր 14.7):
Սովորեք միասին
-
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը հայտարարել է․ «Երբ մենք Աստծուն առաջին տեղում ենք դնում, մյուս բոլոր բաներն ընկնում են իրենց համապատասխան տեղերը կամ դուրս են մղվում մեր կյանքից»: Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում՝ Աստծուն դնել առաջին տեղում: Խմբի անդամներին խնդրեք խոսել այն ժամանակների մասին, երբ տեսել են, թե ինչպես են «մյուս բոլոր բաներն ընկնում են իրենց համապատասխան տեղերը կամ հեռանում են մեր կյանքից», երբ Աստծուն առաջին տեղում ենք դնում:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ղևտացոց 26․3-13, Թվոց 4․40, 1 Նեփի 3․1-7, Հելաման 14․30-31, Վարդապետություն և Ուխտեր 59․23։
-
Thomas S. Monson, “The Blessings of Obedience,” Liahona, Oct. 2016, 4–6
-
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ մնալ ուխտի արահետի վրա», Լիահոնա, մայիս 2021, 116-19:
-
Հնազանդություն. «Երբ Տերը պատվիրում է, արա այդ», Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2011], 159) (2011), 159–69