«Ապաշխարություն», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Ապաշխարություն
Աճել և կատարելագործվել Հիսուս Քրիստոսի սիրո և ողորմության միջոցով
Երկնային Հայրը սիրում է մեզ: Ամենից առավել Նա ցանկանում է, որ մենք վերադառնանք Իր մոտ: Բայց մեր մեղքերն ու անկատարությունները մեզ բաժանում են Աստծուց։ Նրանք մեզ խանգարում են վերադառնալ՝ ապրելու Նրա ներկայության մեջ և նմանվելու Նրան: Այնուամենայնիվ, հույս կա։ Քանի որ Երկնային Հայր այնքան սիրում է մեզ, Նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ փրկագնի մեզ: Քրիստոսը պատրաստակամորեն իր վրա վերցրեց մեր մեղքերն ու անկատարությունները, որպեսզի մենք կարողանանք ներվել, շարունակել աճել և ի վերջո վերադառնանք ապրելու մեր Երկնային Հոր հետ: Այս մեծ պարգևը կոչվում է Հիսուս Քրիստոսի Քավություն: Մենք սկսում ենք ստանալ Քրիստոսի Քավության օրհնությունները, երբ հավատք ենք գործադրում Նրա հանդեպ և ապաշխարում մեր մեղքերից:
Բաժին 1
Մաքրվել ապաշխարության միջոցով. «Ինչպե՞ս է դա արվում»
Մորմոնի Գրքում Ենովս մարգարեն նկարագրել է «գոտեմարտը, որը [նա] ունեցավ Աստծո առաջ», երբ նա ներում էր փնտրում իր մեղքերի համար: Երբ վերջապես նրա «հանցանքը սրբվեց», նա հարցրեց մի բան, որը երևի ձեզ հետաքրքրեց. «Տեր, ի՞նչպես եղավ դա»: Կարդացեք նրա փորձառության մասին Ենովս 1.1–8 հատվածներում: Ինչպե՞ս փոխվեց Ենովսը։ Ի՞նչ եք սովորում այն ձևից, որով նա նկարագրեց իր ապաշխարությունը:
Անշուշտ, ապաշխարությունը լիովին հասկանալու միակ ճանապարհը այն զգալն է: Երբ դուք ապաշխարեք և զգաք ներման խաղաղությունն ու ուրախությունը, գրեք ձեր փորձառության մասին: Դուք նույնիսկ կարող եք ոգեշնչված զգալ՝ կիսվելու դրանով ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ:
Մտորելու հարցեր
-
Ինչպե՞ս է մեզ հասանելի դառնում Փրկչի մաքրող զորությանը մեր կյանքում: Այս հարցի պատասխանները կարող եք գտնել նախագահ Դալլին Հ. Օուքսի «Մաքրված ապաշխարությամբ» ուղերձում: Մտածեք հատկապես առաջին բաժնի ուսմունքների մասին՝ «Ապաշխարություն» վերնագրի տակ: Խորհեք, թե ինչ է Տերն ուզում, որ դուք անեք ձեր մեղքերի թողությունը ստանալու համար:
-
Ուսումնասիրեք, թե ինչ է ասել Փրկիչը մեզ համար Իր քավիչ զոհաբերության մասին 3 Նեփի 9.13–14 և Վարդապետություն և Ուխտեր 19.16–19 հատվածներում: Ի՞նչ պատգամներ կարող է ունենալ Տերը ձեզ համար, մասնավորապես, Իր խոսքերում:
-
Ուշադրություն դարձրեք այն բառերին և արտահայտություններին, որոնք նկարագրում են ներումը Երեմիա 33.6–9, Ալմա 5.21 հատվածներում Ի՞նչ են հուշում ձեզ այս բառերն ու արտահայտությունները ապաշխարության և մեղքի ներման մասին:
-
Սովորեք միասին
-
Եսայիա մարգարեն խոսում էր լվացվելու և մաքրվելու մասին, երբ ուսուցանում էր ապաշխարության մասին: Կարդացեք Եսայիա 1.16–18 հատվածները ընտանիքով՝ միասին ինչ-որ բան մաքրելիս, օրինակ՝ հագուստը կամ սպասքը: Ի՞նչն է հնարավորություն տալիս, որ այս բաները դառնան մաքուր: Ի՞նչն է մեզ հնարավորություն տալիս հոգևորապես մաքուր դառնալ կամ մաքրվել մեր մեղքերից (տես 3 Նեփի 27.19–20):
Դուք կարող եք նաև համեմատել, թե ինչ զգացողություն է ֆիզիկապես մաքրվելը և թե ինչ զգացողություն է մեր մեղքերից ներվելը:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Նա կդնի քեզ Իր ուսերին և տուն կտանի», Լիահոնա, մայիս 2016, 101–4
Բաժին 2
Ապաշխարությունը նշանակում է փոփոխություն, և դա բոլորի համար է
Սուրբ գրությունները տալիս են մարդկանց բազմաթիվ օրինակներ, որոնք փոփոխության անհավանական թեկնածուներ էին թվում, բայց Հիսուս Քրիստոսի զորությամբ ապաշխարեցին և արդար դարձան: Պողոս Առաքյալը, լամանացիներից շատերը և Ալմա Կրտսերը զգացին սրտի կտրուկ, ապշեցուցիչ փոփոխություն: Նրանք հեռացան մեղքից և դարձան դեպի Փրկիչը՝ թույլ տալով Նրան փոխել իրենց կյանքը: Երբեմն թվում է, թե այդ փոփոխությունը հանկարծակի է լինում. ավելի հաճախ դա աստիճանական վերափոխում է: Ամեն դեպքում, դա հրաշք է, որը Հիսուս Քրիստոսն առաջարկում է բոլոր նրանց, ովքեր ապաշխարում են: Եվ դա հրաշք է, որի կարիքն ունենք բոլորս, «Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմեացիներ 3.23):
Մտորելու հարցեր
-
Ուսումնասիրեք ապաշխարության օրինակները Գործք Առաքելոց 22.3–21 (Պողոսի մասին), Ալմա 24.6–19 (Լամանացիների խմբի մասին) և Ալմա 36 (Ալմայի Կրտսերի մասին): Ի՞նչ արեցին այդ մարդիկ ապաշխարելու համար: Ինչո՞ւ է արժեքավոր կարդալ նրանց փորձառությունները: Խորհեք ձեր սովորածի շուրջ և գրի առեք այն:
-
Ի՞նչ փոփոխություններ եք ոգեշնչվում կատարել ձեր կյանքում: Երբ խորհեք այդ մասին, ուսումնասիրեք Հակոբոս 4.17, Մոսիա 4.29–30, Ալմա 5.26 և Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձը «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել»: Ինչպե՞ս եք զգում, որ Տերը ցանկանում է, որ դուք բարելավվեք և աճեք:
Սովորեք միասին
-
Աշխարհը լի է տպավորիչ փոփոխությունների օրինակներով. փոքրիկ սերմ, որը դառնում է մեծ ծառ, թրթուր, որը դառնում է թիթեռ, ձու, որը դառնում է արծիվ: Դուք կամ ձեր ընտանիքը կարող եք ուսումնասիրել այս օրինակներից մի քանիսը և կարդալ 2 Կորնթացիս 5.17 հատվածը: Սա կարող է հանգեցնել զրույցի այն փոփոխության մասին, որը հնարավոր է Հիսուս Քրիստոսի միջոցով:
-
Փոքր երեխաները կարող են հաճույք ստանալ՝ սովորելով ապաշխարության մասին Մորմոնի Գրքի պատմությունների օրինակներից՝ «Գլուխ 18. Ալման կրտսերն ապաշխարում է» և «Գլուխ 26. Ամմոնի ժողովուրդը»: Փրկիչն ինչպե՞ս օգնեց այս մարդկանց փոխվել:
-
Կարող եք նաև կազմել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի որոշ հատկանիշների ցանկ («Ավելի շատ սրբություն տուր ինձ» հիմնը նշում է մի քանիսը): Ի՞նչ եղանակներով կարող ենք փոխվել, որպեսզի ավելի նմանվենք Նրանց: Ինչպե՞ս են նրանք օգնում մեզ դա անել:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Լարի Ռ. Լոուրենս, «Էլ ի՞նչ բանով եմ պակաս», Լիահոնա, նոյեմբեր 2015, 33–35
Բաժին 3
Ապաշխարությունը ուրախալի գործընթաց է
Քանի որ փոփոխությունը կարող է դժվար լինել, երբեմն մենք կարող ենք վախենալ ապաշխարությունից: Գուցե մենք կարծում ենք, որ դա ինչ-որ թշվառ, ճնշող կամ ահավոր դժվար բան է: Բայց Երկնային Հոր ծրագիրը երջանկության ծրագիր է: Ապաշխարության միջոցով մենք կարող ենք դառնալ ավելի բարի, սիրող, համբերատար, խոնարհ և ուրախ:
Մեղքը հանգեցնում է թշվառության, իսկ ապաշխարությունն այն միջոցն է, որով մենք փախչում ենք այդ թշվառությունից:
Մտորելու հարցեր
-
Մտածեք հետևյալ սուրբ գրությունների մասին, որոնք ուսուցանում են, թե որքան ուրախալի կարող է լինել ապաշխարությունը. Մոսիա 4.1–3, Ալմա 36.17–21, Վարդապետություն և Ուխտեր 18.10–16: Ապա գրի առեք ձեր զգացմունքները: Երբ ապաշխարության համար քաջալերանքի կարիք ունեք, կարող եք վերանայել այս սուրբ գրությունները և ձեր արձանագրած զգացմունքները:
-
Կարող եք նաև ուսումնասիրել երեց Դեյլ Գ. Ռենլանդի «Ապաշխարություն. ուրախ ընտրություն» ուղերձը կամ դիտել համապատասխան տեսանյութը: Ձեր կարծիքով, ի՞նչն է ուրախ դարձնում ապաշխարությունն ու ներումը:
Սովորեք միասին
-
Դուք կարող եք դիտել այս տեսանյութերից մեկը կամ երկուսը ուրիշների հետ՝ ապաշխարության ուրախության մասին ավելին իմանալու համար՝ «Փայլուն հեծանիվը» (3:04) և «Նպատակը. Հավատի, բարեկամության և ներման պատմություն» (7:27): Տեսանյութերը դիտելիս գտեք (1) այն բաները, որոնք տխրեցրեցին տեսանյութում հայտնված անձին և (2) բաներ, որոնք ուրախացրին նրան: Դուք կարող եք նաև փնտրել այս բաները Ղուկասի 15 գլխի առակներում:
-
Կամ կարող եք խոսել մի ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը ապաքինվել է հիվանդությունից կամ վնասվածքից և համեմատել այդ փորձառությունը ապաշխարության հետ: Կարդացեք 3 Նեփի 9.13–14 հատվածները և խոսեք այն ուրախության մասին, որը մենք զգում ենք, երբ Փրկիչը հոգևորապես բուժում է մեզ, երբ մենք ապաշխարում ենք: Ի՞նչ կարող ենք ասել՝ օգնելու մեկին, ով վախենում է ապաշխարել:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Ապաշխարության աստվածային պարգևը», Լիահոնա, նոյեմբեր 2011, 38–41։