Աղոթք, Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Աղոթք
Աղոթքը սրտաբուխ հաղորդակցում է Երկնային Հոր հետ
Հիշեք ձեր կյանքի այն պահերը, երբ աստվածային օգնության և ուղղորդման կարիք եք ունեցել: Միգուցե ինչ-որ բան եք կորցրել, կարևոր հարց եք ունեցել կամ շտապ օգնության կարիք եք զգացել: Երբեմն, գուցե, պարզապես ուժի կամ քաջություն կարիք եք ունեցել առաջ գնալու համար: Աղոթքը Աստծուն անկեղծորեն դիմելու և Նրա հետ ձեր զգացմունքները, մտքերը և կարիքները կիսելու գործողություն է: Աղոթքի հրաշքն այն է, որ երբ դուք դիմում եք Երկնային Հորը, Նա լսում է ձեզ (տես Երեմիա 29․12-13)։ Անկախ նրանից, թե ով եք դուք, անկախ ձեր սխալներից կամ անկատարությունից, Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք հաղորդակցվեք Իր հետ աղոթքի միջոցով: Աստծո կատարյալ սերը երաշխավորում է, որ դուք ասեք Իրեն ամեն ինչ, և Նա կլսի:
Բաժին 1
Աստված Իր զավակներին հրավիրում է միշտ աղոթել
Հիսուսն Քրիստոսն ուսուցանում էր Իր հետևորդներին աղոթել Հայր Աստծուն (տես Մատթեոս 6.5-13, 3 Նեփի 17.11-20): Երկնային Հայրը պատվիրում է մեզ «միշտ աղոթել» (Վարդապետություն և Ուխտեր 19․38), որովհետև Նա սիրում է մեզ և ուզում է օրհնել մեզ։ Նա ցանկանում է, որ մենք Իրեն դիմելու ամենօրյա աղոթքի ձև հաստատենք։ Նա նաև ցանկանում է, որ մենք շարունակենք մեր սրտում աղոթել օրվա ընթացքում (տես Մոսիա 24․11-12, 3 Նեփի 20․1)։ Երբ մենք աղոթում ենք Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով (տես 3 Նեփի 18․19, 19․6), մենք ցույց ենք տալիս մեր հավատքը մեր Փրկչի հանդեպ և Նրան հետևելու մեր պատրաստակամությունը։ Հետևաբար, մենք ակնածանքով արտաբերում ենք Տիրոջ անունը, երբ ավարտում ենք աղոթքը, ասելով «Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»:
Քանի որ աղոթքով մենք դիմում ենք Հայր Աստծուն, մենք աշխատում ենք օգտագործել բառեր, որոնք անկեղծությոն և ակնածանք են արտահայտում։ Նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է․ «Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Հրաշալի բան է խնդրել Աստծուց կամ մտնել Նրա ներկայությունը»: … Աղոթքի հատուկ լեզուն մեզ հիշեցնում է այդ արտոնության մեծության մասին»։ Աղոթքի սրբությունը նկատի ունենալով՝ մենք պետք է օգտագործենք «սուրբ գրությունների դերանունները, երբ դիմում ենք Աստծուն՝ Քեզ, Դու, Քո և Քո, այլ ոչ թե ավելի տարածված դերանունները՝ դու, քո և քոնը»:
Մտորելու հարցեր
-
Տերն ասել է Ջոզեֆ Սմիթին․ «Միշտ աղոթիր, որ կարողանաս հաղթող դուրս գալ. այո, որ կարողանաս հաղթել Սատանային, և որ կարողանաս խույս տալ Սատանայի ծառաների ձեռքից, որոնք նեցուկ են նրա գործին» (ՎևՈւ 10.5): Ի՞նչ է նշանակում՝ «միշտ աղոթեք»: Որո՞նք են այն պատճառները, որ թույլ չեն տալիս մեզ երբեմն մեր հարցերով դիմել Երկնային Հորը:
Սովորեք միասին
-
Սուրբ գրությունները աղոթքի բազմաթիվ օրինակներ են պարունակում։ Միասին կարդացեք 2 Նեփի 4․30-35 և Ալմա 34․17-27 և գտեք, թե մենք ինչպես պետք է աղոթենք և ինչի համար պետք է աղոթենք։ Ինչպե՞ս կարող է այս հատվածներում տրված աղոթքի ձևը ազդել մեր աղոթելու ձևի վրա։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Առակաց 55․17, Մատթեոս 7․7-11, 2 Նեփի 32․8-9, Ալմա 37․36-37, 3 Նեփի 18․15, 18-19, Վարդապետություն և Ուխտեր 19.28:
-
Մ․ Ռասսել Բալլարդ, «Արդ ուշադիր եղեք և միշտ աղոթեք», Լիահոնա, նոյ. 2020, 77-79:
-
Դեյվիդ Ա․ Բեդնար, Միշտ աղոթեք, Լիահոնա, նոյ. 2008, 41-44։
Բաժին 2
Անկեղծ աղոթքը Ձեզ ավելի կմոտեցնի Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին
Երբեմն, երբ աղոթում ենք, մենք նորից ու նորից օգտագործում ենք նույն բառերը կամ արտահայտությունները: Պատկերացնու՞մ եք, որ օգտագործեք սովորական կամ անիմաստ լեզու ամեն անգամ, երբ հանդիպում եք ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: Այլ մարդկանց հետ անկեղծորեն շփվելու մեր ջանքերը պետք է հիշեցնեն մեզ, թե ինչպես խոսել Երկնային Հոր հետ աղոթքի միջոցով: Աստված ուզում է, որ մեր աղոթքները անկեղծ լինեն։ Մորմոնի Գրքում Ենովս մարգարեն դուրս «թափեց [իր] ողջ հոգին աղոթքով առ Աստված»՝ օրհնություններ փնտրելիս (Ենովս 1․9)։ Նմանապես, մենք դիմում ենք Աստծուն, երբ հատուկ օրհնություններ ենք ցանկանում մեր և ուրիշների համար։
Որպես երկրպագության եղանակ՝ աղոթքը կարող է մեզ մոտեցնել Երկնային Հորը (տես Վարդապետություն և Ուխտեր 88․62-64)։ Երբ անկեղծ աղոթքին միացվում է ծոմը, մենք կարողանում ենք ստանալ հայտնության ոգին, և մեր սրտերը կարողանում են մաքրվել և սրբագործվել (տես Ալմա 17․3, Հելաման 3․35)։
Մտորելու հարցեր
-
Պողոս Առաքյալը Սրբերին ուսուցանում էր «անդադար աղոթել» և «ամեն բանի մէջ գոհանալ» (Ա Թեսաղոնիկեցիս 5․17-18)։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում անդադար աղոթել: Ինչո՞ւ է երախտագիտություն արտահայտելը աղոթքի կարևոր մասը հանդիսանում: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի անկեղծ աղոթքը դառնա Երկնային Հորը մոտենալու ջանքերի ավելի մեծ մասը։
-
Երկնային Հայրը լսում է յուրաքանչյուր անկեղծ աղոթք և պատասխանում է։ Կան լուռ աղոթքներ և բարձրաձայն ասվող աղոթքներ։ Կարդացեք բարձաձայն ասվող աղոթքի հետևյալ օրինակները․ Մատթեոս 26․39-44, Հովհաննես 17․1, 2 Նեփի 4․24, Ենովս 1․4, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.14։ Ինչպիսի՞ փորձառություն ունեք բարձրաձայն աղոթք ասելու հետ կապված: Ի՞նչ օգուտ եք ստացել բարձաձայն աղոթելուց։
Սովորեք միասին
-
Կարդացեք կամ դիտեք The Soul’s Sincere Desire, քույր Քերոլ Ֆ. Մակքոնկի։ Իր այս ուղերձում քույր Մակքոնկին ասում է․ «Մենք հավատքով աղոթում ենք, հավատքով լսում և հնազանդվում, որպեսզի կարողանանք սովորել լինել մեկ Հոր և Որդու հետ»: Քննարկեք, թե յուրաքանչյուրն ինչ սովորեց այդ ուղերձից։ Ինչպե՞ս կարող է աղոթքը համարվել Երկնային Հոր հետ անցկացվող ժամանակ:
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ռասսել Մ․ Նելսոն, Խնդրեք, փնտրեք, թակեք, Լիահոնա նոյ. 2009, 81-84։
-
Դեյվիդ Ա․ Բեդնար, Խնդրեք հավատքով, Լիահոնա, մայիս 2008, 94-97:
-
Neil L. Andersen, “I Hear Him through Sincere Prayer and Reflection,” Inspiration (blog), Dec. 27, 2021, ChurchofJesusChrist.org
Բաժին 3
Երկնային Հայրը լսում է ձեր աղոթքները և պատասխանում
Երբևէ մտածե՞լ եք՝ արդյոք Աստված լսում է ձեր աղոթքները։ Երկնային Հայրը միշտ լսում է մեր անկեղծ աղոթքները և պատասխանում դրանց․ «Խնդրեք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ» (Մատթեոս 7.7): Բայց Տերը պատասխանում է մեր աղոթքներին համաձայն Իր կամքի և ժամանակի (տես Մոսիա 7.33, Վարդապետություն և Ուխտեր 64․31-32)։
«Աղոթքը մի գործողություն է, երբ Հոր կամքը համընկնում է զավակի կամքի հետ։ Աղոթքի նպատակը ոչ թե Աստծո կամքը փոխելն է, այլ ապահովելը մեր և ուրիշների օրհնությունները, որոնք Աստված կամենում է շնորհել, բայց որոնք մենք պետք է խնդրենք, որպեսզի ստանանք»:
Մտորելու հարցեր
-
Որո՞նք են ձեր սրտի մեծագույն ցանկությունները։ Ինչպե՞ս կարող են փոխվել ձեր ցանկություններն ու աղոթքները, եթե ձգտեք համապատասխանեցնել ձեր կամքը Աստծո կամքին։
-
Երկնային Հայրը հաճախ պատասխանում է մեր աղոթքներին Սուրբ Հոգու միջոցով: Երբեմն մենք ստանում ենք մեր աղոթքների պատասխանները, երբ կարդում և ուսումնասիրում ենք սուրբ գրությունները: Աստված նաև օգնություն և պատասխաններ է տալիս այլ մարդկանց միջոցով։ Կարդացեք սուրբգրային հետևյալ հատվածները, դիտարկելու որոշ ուղիներ, որոնց միջոցով Աստծո հաղորդակցությունը կարող է ձեզ հասնել Սուրբ Հոգու միջոցով. Գ Թագավորաց 19․12, Վարդապետություն և Ուխտեր 8․2-3, 11․11-14։ Ե՞րբ եք զգացել, որ Աստված լսում է ձեր աղոթքները։
Սովորեք միասին
-
Խմբի անդամներով թվարկեք, թե ինչպես կարող ենք օգտագործել տեխնոլոգիաները ուրիշների հետ հաղորդակցվելու համար: Քննարկեք հետևյալ հարցը․ «Ինչո՞ւ ենք մենք երբեմն դժվար համարում մեր Երկնային Հոր հետ արդյունավետ հաղորդակցությունը»։ Միասին կարդացեք 3 Նեփի 14.7-11: Ի՞նչ Էր ուսուցանում Հիսուս Քրիստոսը մեր աղոթքներին պատասխանելու Երկնային Հոր պատրաստակամության մասին։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Thomas S. Monson, “Come unto Him in Prayer and Faith,” Ensign, Mar. 2009, 5-9
-
Prayer (video), Gospel Library
-
Ռիչարդ Գ. Սքոթ, Սովորենք հասկանալ աղոթքների պատասխանները, Ensign, նոյ․ 1989, 30-32։
-
Ջեյմս Բ․ Մարտինո, «Դիմեք Նրան և պատասխանները կգան», Լիահոնա, նոյ․ 2015, 58-60։
-
Are You Really There? (video), Gospel Library