Դատաստան, Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Դատաստան
Նախապատրաստվել հանդիպելու Աստծուն
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է կյանքի նպատակը հասկանալը և մահից հետո կյանքին հավատալն ազդում ձեր ընտրությունների և վարքագծի վրա: Ի՞նչ ազդեցություն է ունեցել Երկնային Հոր ծրագրի մասին գիտելիքը ձեր կյանքի վրա։ Նախաերկրային աշխարհում Եհովան բացատրեց, որ մենք գալու ենք Երկիր՝ փորձվելու, «որպեսզի տեսնենք, թե արդյոք [մենք] կանենք այն ամենը, ինչ Տերը՝ [մեր] Աստվածը, կպատվիրի [մեզ]» (Աբրահամ 3.25): Մինչդեռ ոչ ոք չի հնազանդվում Աստծո պատվիրաններին մշտապես: Ահա թե ինչու Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ չարչարվելու և մահանալու մեզ համար: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և մեր մեղքերի ապաշխարության միջոցով մենք կարող ենք ստանալ Աստծո ողորմությունը, շնորհը և ներումը: Հիսուս Քրիստոսի ավետարանի ուղերձն է, որ մենք կարող ենք փրկագնվել և սրբացվել Նրա սիրո և քավող զոհաբերության շնորհիվ և արժանի լինել դատաստանի օրը վստահությամբ կանգնելու Աստծո առաջ:
Բաժին 1
Դուք մի օր կկանգնեք Աստծո առաջ դատվելու
Սուրբ գրություններն ուսուցանում են, որ Հարությունին հետո Աստծո բոլոր զավակները կկանգնեն Նրա առաջ դատաստանի օրը (տես 2 Նեփի 9․12-13, 15, 20-22)։ Ձեր կյանքի գիրքը այդ օրը կբացվի (տես Հայտնություն 20.12-13, Վարդապետություն և Ուխտեր 128․6-7)։ Մենք պատասխան կտանք մեր մտքերի, խոսքերի և գործերի համար (տես Մոսիա 4․30, Ալմա 12․14)։ Քանի որ Աստված հասկանում է բազմաթիվ դժվար հանգամանքները, որոնց բախվում է յուրաքանչյուր մարդ այս կյանքում, Նա կապահովի, որ Իր զավակները դատվեն թե ըստ իրենց գործերի և թե «համաձայն իրենց սրտերի ցանկությունների» (Վարդապետություն և Ուխտեր 137․9)։ Այս Վերջին Դատաստանը կորոշի, թե մեր ընտրությունները փառքի որ արքայության համար են մեզ պատրաստել հավերժության մեջ՝ սելեստիալ, թերեստրիալ կամ թելեստիալ (տես Վարդապետություն և Ուխտեր 88.20-32):
Երկնային Հայրը կսպասավորի աստվածային դատաստանը Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով (տես Հովհաննես 5.21-30): Տերը նաև հայտարարել է, որ Իր ծառաներից ոմանք կաջակցեն Իրեն Աստծո զավակների դատավորների դերում (տես Մատթեոս 19․28, 1 Նեփի 12․9-10, Մորմոն 3․18-20)։
Մտորելու հարցեր
-
Դատավոր ծառայելուց բացի՝ Հիսուս Քրիստոսը կծառայի նաև որպես մեր Բարեխոս Հայր Աստծո առաջ։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45․3-5, մտքում հիշելով, որ բարեխոսը այն մարդն է, որ մեկ ուրիշի համար խնդրանք է ներկայացնում (տես Bible Dictionary, “Advocate”)։ Ի՞նչ հատկանիշներ են թույլ տալիս Հիսուս Քրիստոսին որպես Բարեխոս խնդրել Հորը ձեզ համար։ Այս հատվածը կարդալիս ի՞նչ զգացումներ եք ունենում Հիսուս Քրիստոսի հանդեպ։
-
Վերջին Դատաստանի մասին մտածելը կարող է բերել անհանգստության և հուսահատության։ Կարդացեք Ենովս 1․27 և Մորոնի 10․34, և մտածեք, թե ոմանք ինչու խաղաղություն և ուրախություն կապրեն այդ օրը։ Երեց Ջերիթ Վ . Գոնգը մեզ հիշեցնում է․ «Աստվածային սիրո և աստվածային օրենքի համաձայն՝ մենք պատասխանատու ենք մեր ընտրությունների և դրանց հետևանքների համար։ Բայց մեր Փրկիչի քավիչ սերը «անսահման է և հավերժական»: Երբ պատրաստ ենք տուն վերադառնալ, նույնիսկ երբ «դեռ հեռու ենք», Աստված մեծ կարեկցանքով պատրաստ է ողջունել մեզ՝ ուրախությամբ առաջարկելով լավագույնը, որ Նա ունի»: Տիրոջ սիրո և կարեկցանքի մասին հիշելը և դրանց վրա կենտրոնանալը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ նախապատրաստվել Վերջին Դատաստանին: Ինչո՞ւ է կարևոր նաև հիշել, որ դուք պատասխանատու եք ձեր սեփական ընտրությունների և դրանց հետևանքների համար (տես Վարդապետություն և Ուխտեր 101․78)։
Սովորել միասին
-
Հիսուս Քրիստոսը Աստծո բոլոր զավակների Մեծ Միջնորդն է (տես 2 Նեփի 2․26-28)։ Խմբով դիտեք The Mediator (10:44) տեսանյութը։ Այդ տեսանյութը հիմքում ընկած է Նախագահ Բոյդ Ք. Փաքերի ելույթը։ Քննարկեք, թե ինչ է մեզ սովորեցնում Նախագահ Փաքերի նկարագրած համանմանությունը Հիսուս Քրիստոսի մասին, և թե ինչպես է Նրա առաքելությունը բավարարում արդարության և ողորմության պահանջները։ Ինչպե՞ս է այս ուղերձն օգնում մեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի՝ որպես մեր Դատավորի (տես Մորոնի 10․34) և Բարեխոսի դերը (տես Վարդապետություն և Ուխտեր 29․5)։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ալմա 12․12-15, 3 Նեփի 27․23-26, Մորմոն 3․20, 9․12-14, Հավատո Հանգանակ 1․2
-
Ջեյմս Ռ. Ռասբանդ, «Երաշխավորել արդար դատաստան», Լիահոնա, մայիս 2020, 12–14
Բաժին 2
Հիսուս Քրիստոսի ավետարանը նախապատրաստում է ձեզ Աստծո հետ հանդիպմանը
Դատաստանի օրը մենք որպես ժառանգություն կստանանք փառքի արքյություններից մեկը։ Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․ «Փառքի արքայությունը, որը մենք ստանում ենք Վերջին Դատաստանի ժամանակ, որոշվում է այն օրենքներով, որոնց մենք ընտրում ենք հետևել՝ Երկնային Հոր սիրառատ ծրագրով ապրելիս [տես Վարդապետություն և Ուխտեր 88․22-24]: Այդ ծրագրի ներքո կան բազմաթիվ արքայություններ, որպեսզի Նրա բոլոր զավակները կարողանան նշանակվել մի արքայության, որտեղ նրանք կարող են «բնակվել»:
Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը պարունակում է բոլոր օրենքները, որոնց մենք պետք է հետևենք այս կյանքում՝ սելեստիալ արքայությունը ժառանգելու համար: Երբ մենք ընտրում ենք հետևել Հիսուս Քրիստոսին և ապրել ըստ Նրա ավետարանի, մենք պատրաստվում ենք անբիծ կանգնել Աստծո առաջ դատաստանի ժամանակ (տես 2 Նեփի 9․13-15, 3 Նեփի 27․20-21)։
Մտորելու հարցեր
-
Ապաշխարությունը Վերջին դատաստանին նախապատրաստվելու կարևոր քայլերից է Կարդացեք Ալմա 34.31–35: Ինչո՞ւ է կարևոր չհետաձգել ապաշխարությունը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչը կօգնի ձեզ «պատրաստվել Աստծուն հանդիպելու»:
-
Տերը սահմանել է չափանիշներ, որոնք կօգնեն չափել մարդու հոգևոր պատրաստվածությունը մկրտության, քահանայության օծման, կոչման մեջ ծառայության կամ տաճարային արարողություններին մասնակցելու համար: Ե՞րբ է քահանայության ղեկավարի հետ հանդիպելու հնարավորությունն օգնել ձեզ մեծացնել ձեր անձնական ջանքերը՝ ապրելու Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ինչո՞ւ է տեղին ամեն օրը համարել դատաստանի օր։
Սովորել միասին
-
Ձեր կյանքը քննելը Վերջին դատաստանին նախապատրաստվելու կարևոր եղանակ է: Հրավիրեք ձեր խմբի անդամներին կարդալ Ալմա 5․14-26 և գտնել այն հարցերը, որոնք կօգնեն մեզ գնահատել մեր հոգևոր կարգավիճակը Տիրոջ առաջ: Քննարկեք ուղիներ, որոնցով Ալման հրավիրեց իր ժողովրդին պատրաստվել այն ժամանակին, երբ նրանք կհանդիպեն Աստծուն: Ի՞նչ եղանակներով Փրկիչը կօգնի մեզ Սստծո հետ հանդիպմանը նախապատրաստվելու մեր ջանքերում։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Liahona, Nov. 2000, 32–34
Բաժին 3
Փրկիչը ձեզ պատվիրում է արդար դատել
Մենք որոշումներ ենք կայացնում ամեն օր, հիմնվելով մեր լավագույն դատողոթյանը։ Ճիշտը սխալից տարբերելու կամ բարու և չարի միջև ընտրելու որոշում կայացնելիս մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք, որպեսզի Նա առաջնորդի մեր որոշումները (տես Վարդապետություն և Ուխտեր 11․12)։ Երբեմն մենք պետք է որոշումներ կայացնենք այլ մարդկանց և մեր կյանքում նրանց դերի հետ կապված, օրինակ՝ ընտրելով մեր ընկերներին կամ կողակցին: Նման դեպքերում մենք պետք է հիշենք Տիրոջ հրահանգը․ «Մի դատեք անարդար ձևով, որպեսզի չդատվեք. այլ արդար դատաստանով դատեք» (Ջոզեֆ Սմիթի թարգմանությամբ Մատթեոս 7․2 [Մատթեոս 7․1, ծանոթագրություն ա])։
Քննադատությունը, կոպիտ բառերը և անբարյացկամ մտքերը երբեք չպետք է օգտագործվեն։ «Տես որ դու ողորմած լինես հանդեպ քո եղբայրները. վարվիր ազնվորեն, դատիր արդարացի և շարունակ բարիք գործիր» (Ալմա 41․14)։ Այն պահերին, երբ ուրիշների հետ մեր փոխհարաբերություններում անհրաժեշտ է դատել, մենք պետք է ձգտենք դրևորել մեր սերը Աստծո և ուրիշների հանդեպ (տես Մատթեոս 22․37-39)։
Մտորելու հարցեր
Սովորել միասին
-
Ցուցադրեք և կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը.
«Մենք [հուսով ենք, որ] մեր եղբայրները զգույշ կլինեն միմյանց զգացմունքների հանդեպ և կքայլեն սիրով, հարգելով միմյանց ավելի շատ, քան իրենց, ինչպես պահանջվում է Տիրոջ կողմից:
Եթե ձեր միջից հեռացնեք բոլոր չար խոսքերը, չարախոսությունները և անառարկելի մտքերն ու զգացմունքները. խոնարհվեք և մշակեք առաքինության ու սիրո բոլոր սկզբունքները, ապա Եհովայի օրհնությունները կհանգչեն ձեզ վրա, և դուք դեռ կտեսնեք բարին և փառահեղ օրեր, խաղաղություն կլինի ձեր դռների մեջ, և բարգավաճում ձեր սահմաններում»:
Քննարկեք, թե անարդարացի դատելուց և մյուսներին մեղադրելուց զերծ մնալն ինչպես կարող է խաղաղություն և օրհնություններ պարգևել։ Ե՞րբ եք ձեզ օրհնված զգացել՝ ձգտելով արդար դատել։
Լրացուցիչ աղբյուրներ
-
Ղևտացոց 19․15-18, Մատթեոս 7․1-8 (ներառյալ Ջոզեֆ Սմիթի թարգմանության հատված 1-ը, ծանոթագրություն ա, և Աստվածաշնչի Հավելված), Հովհաննես 7․24 (տես նաև Ջոզեֆ Սմիթի թարգմանության ծանոթագրություն բ)։
-
Ռասսել Մ. Նելսոն, «Պահանջվում են խաղարարարներ», Լիահոնա, մայիս 2023, 98–101։
-
Դալլին Հ․ Օուքս, ««Մի դատեք» և դատելը», Ensign, օգոստոս 1999, 6-13։
-
Gregory A. Schwitzer, “Developing Good Judgment and Not Judging Others,” Liahona, May 2010, 103–5