Գրադարան
Հրաշքներ


«Հրաշքներ», Թեմաներ և հարցեր (2023)

Հիսուսը Քրիստոսը բժշկում է տղամարդուն

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Հրաշքներ

Աստծո զորության և սիրո դրսևորումներ

Որո՞նք են այն մի քանի պատճառները, որոնք թույլ են տալիս ձեզ հավատալ, որ Աստված իրական է և ճանաչում է ձեզ։ Կարո՞ղ եք հիշել, թե Նա երբ է դրսևորել Իր սերը ձեր հանդեպ։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Աղոթեք, որ ունենաք աչքեր, որպեսզի տեսնեք Աստծո ձեռքը ձեր կյանքում և ձեզ շրջապատող աշխարհում»: Հրաշքները ներկայացնում են պահեր, երբ Աստված աշխատում է Իր զորությամբ՝ Իր զավակների համար:

Սուրբ գրություններում մենք սովորում ենք հզոր հրաշքների մասին, որոնք Մեծ Եհովան կատարել է Իր ժողովրդի համար Հին Կտակարանում: Մենք սովորում ենք նաև Հիսուս Քրիստոսի կատարած հրաշքների մասին Իր մահկանացու կյանքի ընթացքում՝ Նոր Կտակարանում և որպես հարություն առած Տեր՝ Մորմոնի Գրքում: Բայց բոլոր հրաշքներից ամենամեծը Նրա Քավությունն էր, որով Նա փրկագնեց աշխարհը մեղքից և հարություն առավ մեռելներից: Այսօր մենք մեր կյանքում կարող ենք տեսնել Նրա գործերն ու մեծ ու փոքր հրաշքները, և սովորել, որ «Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում» (Սաղմոս 145․9):

Ի՞նչ է հրաշքը:

Հրաշքը աստվածային զորության դրսևորում է։ Հրաշքները Հիսուս Քրիստոսի աշխատանքի կարևոր մասն են, ինչպես հին ժամանակներում, այնպես էլ՝ այսօր։

Թեմայի ակնարկ․ Հրաշքներ

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ․Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայությունը, Աղոթք, Հավատք առ Հիսուս Քրիստոս, Քահանայության օրհնությունները

Բաժին 1

Հիսուս Քրիստոսը հրաշքների Աստված է

Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը

Հրաշքները միշտ եղել են Աստծո աշխատանքի մի մասը Իր զավակների մեջ: Հին և Նոր Կտակարանները ներառում են բազմաթիվ պատմություններ Հիսուս Քրիստոսի մասին, որը ցուցադրում է աստվածային զորությունը Երկնային Հոր զավակների համար: Հիսուս Քրիստոսի հետևորդներն այսօր ընդունում են, որ Աստծո ձեռքը շարունակում է հրաշքների ձևով դրսևորվել Նրա Եկեղեցում և անհատների ու ընտանիքների կյանքում: Աստված հայտարարել է․ «Քանզի ահա, ես եմ Աստված. և ես հրաշքների Աստված եմ. և ես ցույց կտամ աշխարհին, որ ես նույնն եմ՝ երեկ, այսօր և հավիտյան. և ես չեմ գործում մարդկանց զավակների մեջ, բացի դա լինի իրենց հավատքի համաձայն» (2 Նեփի 27․23):

Մտորելու հարցեր

  • Երբ Հովհաննես Մկրտչի երկու աշակերտներ հարցրին Հիսուսին․ «Դո՞ւ ես այն որ գալու էիր, թէ ուրիշի սպասենք»: Հիսուսն մերջբերեց, թե ով է Ինքը (տես Մատթեոս 11․3-6)։ Ինչպե՞ս են այդ օրինակները ապացուցում, թե ով է Նա: Նաև դիտարկեք, թե Հիսուսն ինչ է ասում Հովհաննես 5․36 հատվածում։ Ո՞րն էր այն «աշխատանքի» նպատակը, որն անում էր Հիսուսը:

  • Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդն ուսուցանել է․ «Տերը հրաշքներ է գործում, որպեսզի մեզ հիշեցնի իր զորության մասին, մեր հանդեպ ունեցած իր սիրո մասին, մեր մահկանացու փորձառության մեջ իր ազդեցության մասին, և Իր ցանկության մասին, որ սովորեցնի, թե ինչն է առավել կարևոր»:: Ո՞ր հրաշքներն եք առավել շատ սիրում, որ նկարագրված են սուրբ գրություններում։ Ի՞նչ են այդ հրաշքները ուսուցանում ձեզ Աստծո մասին։

Սովորեք միասին

  • Հրավիրեք խմբի անդամներին Նոր Կտակարանից ընտրել Փրկչի կատարած հրաշքների մասին հետևյալ պատմություններից մեկը։ Ընտրված հատվածում գտեք «ով, ինչ, որտեղ, երբ և ինչու» հարցերի պատասխանները: Քննարկեք այս իրադարձությունների նմանություններն ու տարբերությունները: Ինչպե՞ս կարող եք այս պատմությունները օգտագործել ձեր ծանոթների հավատքն ամրապնդելու համար:

Իմանալ ավելին

Բաժին 2

Հրաշքները գալիս են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով

Հիսուսը Քրիստոսը բժշկում է կնոջը

Նոր Կտակարանում Հիսուսը խոստանում է իր աշակերտներին, որ «նրանք, ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն» (Մարկոս 16.17-18)։ Վերջին օրերում Նա ասել է․ «Հետևաբար, ինչպես ես ասացի իմ առաքյալներին, ես կրկին ասում եմ ձեզ, որ ամեն հոգի, ով հավատում է ձեր խոսքերին և մկրտվում է ջրով՝ մեղքերի թողության համար, պիտի ստանա Սուրբ Հոգին: Եվ այս նշանները կհետևեն նրանց, ովքեր հավատում են» (Վարդապետություն և Ուխտեր 84․64-65)։ Աստծուն և Հիսուս Քրիստոսին հավատացողները հրաշքները իրական են համարում, սակայն նրանք պետք է նախ հավատք ունենան (տես Եթեր 12․12-18

Սակայն մենք չպետք է փնտրենք հրաշքներ մեր հավատքը կառուցելու կամ ապացուցելու նպատակով։ Տերն ասել է Ջոզեֆ Սմիթին․ «Հավատքը չի գալիս նշաններով, այլ նշաններն ուղեկցում են նրանց, ովքեր հավատում են: Այո, նշանները գալիս են հավատքով, ոչ մարդկանց կամքով, ոչ էլ նրանց հաճությամբ, այլ Աստծո կամքով» (Վարդապետություն և Ուխտեր 63․9-10): Մորոնի մարգարեն գրել է․ «Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում» (Եթեր 12.6): Վկայությունը, որը սկսվում է հրաշքով, տևական չի լինի, եթե չսնվի շարունակական հավատքով և հնազանդությամբ:

Որոշ հրաշքներ տեղի են ունենում անաղմուկ, օրինակ, երբ մարդը ձեռք է բերում Աստծո ճշմարտության վկայություն, զգում է սրտի հզոր փոփոխություն, ներում է ստանում Տիրոջից կամ օրհնվում է խաղաղությամբ և ուժով դժվար պահին (տես Ալմա 37․6-7

Մտորելու հարցեր

  • Դիտարկեք Մարիամին ուղղված հրեշտակի խոսքերը․ «Որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա» (Ղուկաս 1.37): Երբևէ հանդիպե՞լ եք մի բանի, որն անհնար է թվացել իրականացնելու կամ լուծելու առումով։ Աստծո զորությամբ կատարված հրաշքների մասին սուրբ գրությունների պատմությունների ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ շրջվել դեպի Նա և վստահել Նրա սիրուն, ողորմությանն ու կամքին:

Սովորեք միասին

  • Նախագահ Հովարդ Վ. Հանթերը խոսել է Հիսուս Քրիստոսի կողմից գործած ապշեցուցիչ հրաշքների մասին։ Նա ասել է.

    «Առավել ուշագրավ է ականատեսը լինել մի հրաշքի, երբ խուլը կրկին վերստանում է լսելու կարողությունը: Սակայն, անկասկած, այդ մեծ օրհնությունն առավել ապշեցուցիչ չէ, քան ոսկորների, մաշկի և նյարդերի զարմանալի համադրությունը, որը թույլ է տալիս մեր ականջներին ընդունել ձայնի գեղեցիկ աշխարհը: Արդյոք մենք չպե՞տք է ակնածանք դրսևորենք լսողության օրհնության հանդեպ և փառք տանք Աստծուն այդ հրաշքի համար, ինչպես անում ենք, երբ լսողությունը վերականգնվում է այն կորցնելուց հետո:

    Արդյո՞ք դա նույնը չէ, երբ վերականգնվում է մարդու տեսողությունը կամ մեր խոսքի արտասանությունը, կամ նույնիսկ մեծագույն հրաշքը` կյանքը: Հոր ստեղծագործությունները իսկապես հրաշքներով լի աշխարհ են ձևավորում: «Արդյո՞ք առաջին հերթին մեծագույն հրաշքը այն փաստը չէ, որ մենք ապրում, քայլում, տեսնում և խոսում ենք»։

    Ինչպե՞ս կարող է հրաշքների այս ըմբռնումը մեծացնել Աստծո հրաշքների հանդեպ մեր երախտագիտությունը։

Իմանալ ավելին

Բաժին 3

Փնտրեք և ակնկալեք հրաշքներ կյանքում

տղամարդը քայլում է ծովափին

Միշտ կլինեն հրաշքներ, քանի դեռ կան հավատացյալ մարդիկ (տես Մորոնի 7․27-29)։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է, որ մենք պետք է «փնտրեք և ակնկալենք հրաշքներ»: «Տերը կօրհնի ձեզ հրաշքներով, եթե հավատաք Նրան՝ «առանց կասկածի» [Մորմոն 9․21]։ Հրաշքներ փնտրելու հոգևոր աշխատանք կատարեք: Աղոթքով խնդրեք, որ Աստված օգնի ձեզ այդպիսի հավատք գործադրել:

Հրաշքները մեր շուրջն են ամեն օր Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը բացատրել է․ «Ձեզանից շատերն ականատես են եղել ավելի շատ հրաշքների, քան գիտակցում են: Դրանք կարող են փոքր թվալ այն բանի համեմատ, որ Հիսուսը մեռելներին հարություն էր տալիս: Բայց մեծությունը չէ, որ հրաշքը հրաշք է դարձնում, այլ այն, որ այդ հրաշքը Աստծուց է եկել»:

Մտորելու հարցեր

  • Դիտարկեք Նախագահ Նելսոնի խորհուրդը: Ի՞նչ է նշանակում փնտրել հրաշքներ ձեր կյանքում։ Ի՞նչ «հոգևոր աշխատանք» պետք է կատարենք, որպեսզի «ակնկալենք հրաշքներ»։ Ինչպե՞ս կարող եք օրհնվել, գտնելով այն ուղիները, որոնցով Աստված գործում է ձեր կյանքում։

  • Կարդացեք Մորմոն 9․7-21։ Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար այն հանգամանքը, որ Աստված փոփոխական չէ և հնում Իր զավակներին շնորհում էր տեսիլքներ, օրհնություններ և հայտնություններ։ Ձեր ճանաչած մարդկանցից ովքե՞ր լավագույնս կարող են օգուտ քաղել, հասկանալով, որ «Աստված չի դադարել հրաշքների Աստված լինել» (Մորմոն 9․15

Սովորեք միասին

  • Հրավիրեք խմբի անդամներին պատմել այն ժամանակների մասին, երբ ականատես են եղել, թե ինչպես է Աստծո ձեռքը օրհնություն կամ հրաշք գործել իրենց կյանքում։ Քննարկեք, թե ինչ եղանակներով են այդ հրաշքները տեղի ունեցել և ինչ նպատակների են ծառայել։

Լրացուցիչ աղբյուրներ