Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը Ուսուցչի ձեռնարկի (Կրոն 275) նախաբան


Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը Ուսուցչի ձեռնարկի (Կրոն 275) նախաբան

Ի՞նչ է ակնկալվում կրոնի ուսուցչից:

Ուսուցմանը պատրաստվելիս կարևոր է հասկանալ Սեմինարիայի և Կրոնի ինստիտուտի նպատակը.

«Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և երիտասարդ չափահասներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը և ապավինել դրանց, արժանի լինել տաճարի օրհնություններին և պատրաստել իրենց, իրենց ընտանիքներին և մյուսներին` իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Ավետարանի ուսուցում և ուսանում․ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների ձեռնարկ [2012], x

Ջանասիրաբար ապրելով ավետարանով, ձեր ուսանողներին ավետարանն արդյունավետ ուսուցանելով և պատշաճ կերպով դասը կամ ծրագիրը մատուցելով, դուք կարող եք հասնել այդ նպատակին: Եթե դուք պատրաստվեք և ուսուցանեք ավետարանը այս եղանակներով, դուք կարժանանաք Սուրբ Հոգու ներգործությանը (տես ՎևՈւ 42․14):

Դուք հնարավորություն կունենաք օգնելու ուսանողներին սովորել Հոգով, որպեսզի նրանք կարողանան ամրացնել իրենց հավատքն ու խորացնել իրենց դարձը: Կարող եք օգնել ուսանողներին ձեռք բերել այդ ամենը՝ օգնելով նրանց բացահայտել, հասկանալ, զգալ ճշմարտությունը և դրա կարևորությունը և կիրառել Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևոր վարդապետություններն ու սկզբունքները:

Ավետարանի ուսուցում և ուսանում ձեռնարկը կարևոր աղբյուր է ուսուցման գործընթացը հասկանալու և հաջողությամբ դասավանդելու համար:

Որո՞նք են այս դասընթացի նպատակները:

Ակնկալվում է, որ ինստիտուտի տարիքի շատ ուսանողներ նախկինում ուսումնասիրած կլինեն Մորմոնի Գիրքը հաջորդաբար՝ սկզբից մինչև վերջ սեմինարիայում, տանը կամ միսիայում։ Այս դասընթացը՝ Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը (Կրոն 275), նախատեսված է ուսանողներին օգնելու այլ մոտեցում ցուցաբերել Մորմոնի Գրքի ուսումնասիրությանը։ Այս դասընթացում գտնվող դասերը կենտրոնանում են հայտնի վարդապետական թեմաների վրա, որոնք շեշտվել են Մորմոնի Գրքի ոգեշնչված հեղինակների կողմից։

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը (1899–1994) հրավիրել է Մորմոնի Գիրքն ընթերցողներին կենտրոնացնել իրենց ուշադրությունը դրանում պարունակվող վարդապետության վրա․

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի համար: … Մենք ոչ միայն պետք է իմանանք, թե ինչ պատմական տվյալներ և հավատք առաջացնող պատմություններ է այն ընդգրկում, այլ մենք պետք է հասկանանք դրա ուսմունքները։ Եթե մենք իսկապես կատարում ենք մեր տնային աշխատանքը և վարդապետորեն ենք մոտենում Մորմոնի Գրքին, մենք կարող ենք բացահայտել սխալները և գտնել ճշմարտությունները՝ պայքարելու մարդկանց ներկայիս բազմաթիվ կեղծ տեսակետների և փիլիսոփայությունների դեմ» (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 4)։

Այս դասընթացի միջոցով ուսանողները կուսումնասիրեն Մորմոնի Գրքում գտնվող մարգարեական գրությունները և ուսումունքները, որոնք շեշտում են Երկնային Հոր ծրագիրը և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի առանցքային դերը։ Ուսանողները ավելի լավ կհասկանան Մորմոնի Գիրքը որպես Հիսուս Քրիստոսի մասին ևս մեկ վկայություն և կխորացնեն իրենց սերը և վկայությունը Նրա մասին։ Ուսանողները կբարելավեն ավետարանի վարդապետությունները սուրբգրքյան համատեքստում ուսումնասիրելու իրենց ունակությունը, որն առաջ է բերում ավելի մեծ հասկացողություն և անձնական աշակերտություն։ Նրանք նախապատրաստված կլինեն բացատրելու և վկայելու Մորմոնի Գրքի կարևորության ու աստվածային ծագման և դրանում պարունակվող վարդապետության մասին։

Ի՞նչ է ակնկալվում ուսանողներից:

Ինստիտուտի ավարտական վկայական ստանալու համար ուսանողները պետք է կարդան յուրաքանչյուր դասի սուրբ գրությունների հատվածները, գերագույն համաժողովի ելույթները և Ուսանողի ընթերցարան բաժնում տրված այլ նյութերը: Ուսանողները պետք է նաև բավարարեն հաճախելիության պահանջները և քննություն հանձնելիս բանիմացություն ցուցաբերեն ուսումնական նյութի վերաբերյալ:

Ինչպե՞ս են դասերը կառուցված այս ձեռնարկում:

Այս դասընթացը նախատեսված է մեկ կիսամյակի համար և բաղկացած է 28 դասից՝ գրված 50-րոպեանոց դասաժամի համար: Եթե ձեր դասարանը հանդիպում է շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր դասաժամին ուսուցանեք մեկ դաս: Եթե ձեր դասարանը հանդիպում է շաբաթը մեկ անգամ 90-100 րոպեով, յուրաքանչյուր դասաժամի համար միացրեք և ուսուցանեք երկու դաս: Յուրաքանչյուր դասը բաղկացած է չորս բաժնից.

  • Նախաբան

  • Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ուսուցման առաջարկներ

  • Ուսանողի ընթերցարան

Նախաբան

Այս բաժինը հակիրճ ներկայացնում է դասի թեմաները և նպատակները:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Այս բաժինը առաջարկում է օժանդակ նյութեր, օրինակ՝ մեր օրերի մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների ուղերձներ, որոնք կօգնեն ձեզ ավելի խորը հասկանալ դասի ծրագրում ընդգրկված վարդապետությունները, սկզբունքները և ավետարանի ճշմարտությունները:

Ուսուցման առաջարկներ

Ուսուցման առաջարկներ բաժնում տրված են նյութեր, որոնք կօգնեն ձեզ իմանալ՝ ինչ ուսուցանել և ինչպես ուսուցանել (տես նաև բաժիններ՝ 4.3.3 և 4.3.4, Ավետարանի ուսուցում և ուսանում ձեռնարկում): Առաջարկվող ուսումնական վարժությունները նախատեսված են օգնելու ուսանողներին բացահայտել, հասկանալ և կիրառել սրբազան ճշմարտությունները: Կարող եք օգտագործել առաջարկություններից մի քանիսը կամ բոլորը՝ դրանք համապատասխանեցնելով ուսուցման ձեր անհատական ոճին և բավարարելով ձեր ուսանողների կարիքներն ու պայմանները: Ուսումնական նյութերը հարմարեցնելու համար հետևեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խորհրդին.

Երեց Դալլին Հ. Օուքս

«Նախագահ Փաքերը հաճախ է իմ ներկայությամբ ուսուցանել, որ նախ մենք ընդունում ենք, ապա հարմարեցնում: Եթե մենք խորապես ուսումնասիրում ենք տվյալ դասը, որը պետք է մատուցենք, ուրեմն կարող ենք հետևել Հոգուն այն հարմարեցնելու համար: Երբ մենք խոսում ենք այս ճկունության մասին, երբեմն գայթակղվում ենք սկսել հարմարեցնելուց և ոչ թե ընդունելուց: Սա հավասարակշռություն է: Սա մշտական խնդիր է: Սակայն նախ ընդունելու և ապա հարմարեցնելու մոտեցումը լավ եղանակ է ամուր հիմքի վրա կանգնելու համար» (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion Satellite Broadcast, Aug. 7, 2012]; si.lds.org):

Այս դասընթացը ներառում է Եկեղեցու ղեկավարների ելույթներ, որոնք հավանաբար մատչելի են բազմաթիվ լեզուներով։ Ուսուցմանը պատրաստվելիս դուք կարող եք հարմարեցնել դասերը, օգտագործելով Եկեղեցու ղեկավարների այլ մատչելի ելույթներ, որոնք համապատասխանում են դասի թեմային։

Ուսուցման առաջարկներ մասը պարունակում է թավ տառերով տպված առնվազն մեկ վարդապետություն կամ սկզբունք: Երբ ուսանողները բացահայտում են վարդապետություններն ու սկզբունքները և կիսվում իրենց սովորածով, նրանք միգուցե այլ կերպ շարադրեն ձեռնարկում տրված ձևակերպումը: Նման դեպքերում ուշադիր եղեք, որ նրանց պատասխանները սխալ չհամարեք: Սակայն, եթե արտահայտված միտքը կարող էր ավելի ճշգրիտ լինել, զգուշորեն օգնեք պարզաբանել այն:

Այս ուսումնական ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ավետարանն ուսուցանելու և ուսանելու հիմունքները ներառել թեմատիկ դասընթացի մեջ (տես Gospel Teaching and Learning, 10, 23–31, 38–41

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նկարագրել է ավետարանը թեմաներով ուսումնասիրելու առավելություններից մի քանիսը.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Մինչ սուրբ գրությունները սկզբից մինչև վերջ կարդալը տալիս է հիմնական ընդհանուր գիտելիքներ, թեմատիկ ուսումնասիրությունը խորացնում է մեր գիտելիքները։ Հայտնությունների մեջ կապեր, օրինաչափություններ և թեմաներ փնտրելը կառուցում և ավելացնում է մեր հոգևոր գիտելիքը …, այն մեծացնում է մեր հեռանկարը և փրկության ծրագրի մեր հասկացողությունը։

Իմ կարծիքով, կապեր, օրինաչափություններ և թեմաներ գտնելու համար ջանասիրաբար ուսումնասիրելը մի մասն է այն գործընթացի, որն անվանում ենք «սնվել» Քրիստոսի խոսքերով։ Այս մոտեցումը կարող է հոգևոր օրհնության մեծ դռներ բացել մեզ համար, Նրա Հոգու միջոցով լուսավորել մեր հասկացողությունը, սուրբ գրությունների հանդեպ խորը երախտագիտություն առաջ բերել և հոգևոր պարտավորվածության այնպիսի աստիճան զարգացնել, որ հնարավոր չէ ձեռք բերել մեկ այլ միջոցով։ Նման որոնումը մեզ հնարավորություն է տալիս կառուցել մեր Քավիչի վեմի վրա և դիմակայել ամբարշտության քամիներին այս վերջին օրերում» (“A Reservoir of Living Water” [Brigham Young University fireside, Feb. 4, 2007], 3, speeches.byu.edu

Ուսանողի ընթերցարան

Այս մասում թվարկվում են սուրբ գրությունների հատվածներ, Եկեղեցու գերագույն իշխանավորների ելույթներ և այլ նյութեր, որոնք կխորացնեն տվյալ դասի թեմայի վերաբերյալ ուսանողի հասկացողությունը: Հանձնարարեք և խրախուսեք ուսանողներին նախքան դասին ներկայանալը ընթերցել այդ նյութերը: Այդ ոգեշնչված նյութերն ուսումնասիրելով նրանք ոչ միայն ավելի լավ կնախապատրաստվեն դասարանային քննարկումներին, այլև առավել խորը պատկերացում կկազմեն ուսումնական թեմաների վերաբերյալ: Կիսամյակի սկզբում ուսանողներին տվեք Ուսանողի ընթերցարանի ողջ ցուցակը:

Ինչպե՞ս կարող եմ նախապատրաստվել ուսուցմանը:

Տերը կօգնի ձեզ՝ մինչ կնախապատրաստվեք ուսուցմանը: Պատրաստվելու ժամանակ օգտակար կլինի, եթե հետևյալ հարցերը տաք ինքներդ ձեզ.

  • Արդյո՞ք ես ձգտում եմ ապրել ավետարանով, որպեսզի ընկալունակ լինեմ Հոգուն իմ նախապատրաստությունների և ուսուցման ընթացքում։

  • Աղոթե՞լ եմ Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանալու համար: (Տես ՎևՈւ 42․14։)

  • Արդյոք ուսումնասիրե՞լ եմ հանձնարարված սուրբ գրությունների հատվածները և ընթերցանության օժանդակ նյութերը:

  • Կարդացե՞լ եմ ծրագիրը և գտել, թե արդյոք կան բաներ, որոնք պետք է հարմարեցնեմ կամ համապատասխանեցնեմ իմ ուսանողների կարիքներին:

  • Ինչպե՞ս կարող եմ հետևել ուսանողների ընթերցումներին` հավաստիանալով, որ ուսանողներն առավելագույնն են քաղում դրանից:

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ուսանողներից յուրաքանչյուրին լիարժեք մասնակցություն ունենալ դասին:

Հետևյալ առաջարկները նույնպես կարող են օգտակար լինել․

  • Խրախուսեք ուսանողներին յուրաքանչյուր դասից առաջ կարդալ հանձնարարված սուրբ գրությունների հատվածները և հոդվածները:

  • Ակնկալվում է, որ ուսանողները կկատարեն իրենց դերը որպես սովորողներ:

  • Ուսանողներին հաճախակի հնարավորություն տվեք իրենց խոսքերով բացատրել վարդապետությունները և սկզբունքները, կիսվել համապատասխան փորձով և վկայել այն մասին, ինչ գիտեն և զգում են:

  • Օրեցօր փոփոխեք ուսումնական վարժությունները և մոտեցումները յուրաքանչյուր դասի համար:

  • Ստեղծեք ուսանելու մթնոլորտ, որը կհրավիրի Հոգին և որտեղ ուսանողները միմյանց սովորեցնելու և իրարից սովորելու հնարավորություն և պատասխանատվություն կունենան (տես ՎևՈւ 88.78, 122):

  • Դասընթացի ընթացքում դուք կգտնեք սուրբ գրությունների ուսումնասիրության որոշ հմտությունների հղումներ։ Օգտվեք այս հնարավորություններից՝ օգնելու համար ուսանողներին դառնալ ավելի ինքնավստահ սուրբ գրությունների իրենց ուսումնասիրության մեջ և ավելի նվիրված՝ ողջ կյանքում սուրբ գրություններից սովորելուն։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Հավաստիացեք, որ կա բավարար մասնակցություն, որովհետև ուսանողի կողմից կիրառվող ազատ կամքը թույլ է տալիս, որ Սուրբ Հոգին ուսուցանի: … Երբ ուսանողները կիսվում են ճշմարտություններով, այդ ճշմարտությունները հաստատվում են նրանց հոգում և ամրապնդում նրանց վկայությունը» (“To Understand and Live Truth” [evening with Elder Richard G. Scott, Feb. 4, 2005], 3; si.lds.org):

Ինչպե՞ս կարող եմ հարմարեցնել դասերը հաշմանդամ ուսանողների համար:

Ուսուցմանը պատրաստվելիս հաշվի առեք հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին: Հարմարեցրեք վարժությունները և սպասելիքները, որպեսզի օգնեք նրանց հաջողության հասնել: Փնտրեք ուղիներ, որպեսզի օգնեք նրանց զգալ սիրված, ընդունված և ներառված։ Ձեր հարաբերություններում զարգացրեք վստահություն։

Լրացուցիչ մտքերի և աղբյուրների համար օգտվեք disabilities.lds.org կայքի Հաշմանդամության ռեսուրսներ էջից և Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների քաղաքականության ձեռնարկի «Հարմարեցված դասեր և ծրագրեր հաշմանդամ ուսանողների համար» բաժնից: