Դաս 22
«Ճիշտ ինչպես ես եմ»
Նախաբան
Հարություն առած Հիսուս Քրիստոսը հրավիրեց Իր աշակերտներին հետևել Իր օրինակին: Սերտելով այն սկզբունքները, որոնք Նա ուսուցանել է նեփիացիներին Բաունթիֆուլ տաճարում, մենք կսովորենք, թե ինչպես նմանվել Նրան: Փրկիչն աղոթեց, որ բոլորը, ովքեր հավատում են Իրեն, կարողանան միասնական լինել Իր և մեր Երկնային Հոր հետ: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե նրանք ինչ կարող են անել, որպեսզի ավելի նմանվեն Հիսուս Քրիստոսին:
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Հենրի Բ․ Այրինգ, «Մեր կատարյալ օրինակը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 70-73։
-
Լին Գ․ Ռոբբինս, «Ինչպիսի՞ մարդ և կին եք դուք պարտավոր լինել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 103-5:
Ուսուցման առաջարկներ
3 Նեփի 27.21–22, 27
Նմանվել Հիսուս Քրիստոսին
Դասը սկսեք, ցուցադրելով Յոթանասունի Նախագահությունից Երեց Լին Գ. Ռոբբինսի հետևյալ խոսքը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.
«Մեզանից շատերը ստեղծում են անելիքների ցուցակներ, որոնք կհիշեցնեն մեզ, թե ինչ գործեր ունենք անելու: Սակայն մարդիկ հազվադեպ են ունենում ինչպիսին լինելու ցուցակներ: Ինչո՞ւ: Անելիքները՝ միջոցառումներ կամ իրադարձություններ են, որոնք կարելի է ջնջել ցուցակից, երբ արդեն արված են: Ինչպիսին լինելը, թերևս, երբեք կատարված չի լինում: Դուք չեք կարող «կատարված»-ի նշան դնել ինչպիսին լինելու ցանկում: Ես կարող եմ կնոջս որևէ հաճելի տեղ հրավիրել ուրբաթ օրը, երեկոյան, ինչը անելիք է: Սակայն լավ ամուսին լինելը իրադարձություն չէ, այն պետք է իմ բնույթի մի մասը լինի, իմ բնավորությունը կամ իմ «ով» լինելը» (“What Manner of Men and Women Ought Ye to Be?” Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 104):
-
Ձեր կարծիքով, Տերն ինչպիսի՞ն է ուզում, որ մենք լինենք որպես Իր Եկեղեցու անդամներ:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 27.21–22, 27 հատվածները և տեսնել, թե Հիսուս Քրիստոսն ինչ հրահանգներ էր տվել Իր նեփիացի աշակերտներին:
-
Ի՞նչ պատվիրեց Փրկիչն Իր աշակերտներին անել և ինչպիսին լինել: (Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Տերը խնդրում է Իր աշակերտներին անել Իր գործերը և լինել՝ ինչպես Ինքն է:)
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս ենք մենք ավելի նմանվում Փրկիչին:
-
Նրա գործերից որո՞նք եք դուք կարողացել անել:
Հրավիրեք ուսանողներին քննարկել, թե Մորմոնի Գրքի ուսմունքներն ինչպես կարող են օգնել մեզ նմանվել Հիսուս Քրիստոսին: Կարող եք գրել ուսանողների պատասխանները գրատախտակին: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Մորմոնի Գիրքն ուսումնասիրելը և նրա ուսմունքները կիրառելը կօգնի մեզ ավելի նմանվել Փրկիչին:
3 Նեփի 12.1–16, 43–45, 13.1, 5–7, 16–18, 22–24, 33, 14.1–5, 21–27
Քրիստոսի քարոզը Բաունթիֆուլ տաճարում ուսուցանում է մեզ, թե ինչպես նմանվել Իրեն:
Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.
«Այն մարդն է մեծ, առատորեն օրհնված և ուրախ, ում կյանքն առավելագույնս մոտ է Քրիստոսի օրինակին: Սա որևէ կապ չունի երկրային հարստության, իշխանության, կամ հեղինակության հետ: Մեծության, երանության, ուրախության ճշմարիտ ստուգումն այն է, թե որքանով է մոտենում մեր կյանքը՝ նմանվելով Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Նա է ճիշտ ճանապարհը, ամբողջական ճշմարտությունը և առատ կյանքը» (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 2)։
-
Ըստ Նախագահ Բենսոնի, ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք Հիսուս Քրիստոսին դարձնում ենք մեր կյանքի օրինակը:
Հիշեցրեք ուսանողներին, որ երբ հարություն առած Փրկիչը հայտնվեց Իր ժողովրդին Բաունթիֆուլ տաճարում, Նա քարոզեց նրանց և այդ քարոզը նման էր Նրա բիբլիական Լեռան Քարոզին: Սրբազան սկզբունքները, որոնք Փրկիչն ուսուցանել է Լեռան Քարոզի ժամանակ և Բաունթիֆուլ տաճարում, նպատակ ունեն օգնելու մեզ նմանվելու Իրեն:
Ցուցադրեք Նախագահ Հարոլդ Բ. Լիի (1899-1973) հետևյալ խոսքը։ Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ նախագիծը վերաբերում է շենքերը կառուցելիս օգտագործվող գծագրին:
«Լեռան այս Քարոզի ժամանակ Վարդապետը տվել է մեզ Իր սեփական բնավորության հայտնությունը, որը կատարյալ էր … և դա անելով տվել է մեզ նախագիծ՝ մեր սեփական կյանքերի համար» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 200)։
Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները.
Հանձնարարեք ուսանողներից յուրաքանչյուրին կարդալ այս հղումներից մեկը և հայտնաբերել մի սկզբունք, որը կօգնի նրանց ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին: Խրախուսեք ուսանողներին նշել կամ գունավորել այս սկզբունքներն իրենց սուրբ գրություններում: Հրավիրեք նրանց մտածել, թե արդյոք նրանք ճանաչում են մեկին, ով մարմնավորում է իրենց գտած սկզբունքները:
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտածով։ Եթե հարկ համարեք կամ հուշում ստանաք Հոգուց, կարող եք լրացուցիչ հարցեր տալ, ինչպես օրինակ.
-
Ինչպե՞ս կարող է այս սկզբունքով հետևողականորեն ապրելը օգնել ձեզ ավելի Քրիստոսանման դառնալ:
-
Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել, որոնք վկայում են ձեր գտած սկզբունքի կարևորության մասին:
Հրավիրեք ուսանողներին նպատակ դնել՝ ավելի նմանվել Փրկիչին, իրենց կյանքում ներառելով այս սկզբունքներից մեկը կամ մի քանիսը:
Հովհաննես 17.9–11, 20–23, 3 Նեփի 19.19–23, 28–29
Մեկ լինել Հոր և Որդու հետ
Բացատրեք, որ նեփիացիներին այցի եկած ժամանակ Հիսուս Քրիստոսը աղոթեց Իր ընտրած տասներկու աշակերտների համար և բոլոր նրանց համար, ովքեր կհավատային նրանց խոսքերին: Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ 3 Նեփի 19.19–23, 28–29 հատվածները: Խնդրեք ուսանողներին գտնել, թե ինչ օրհնությունների համար էր Հիսուսն աղոթում, որ շնորհվեին նրանց, ովքեր հավատում են Իրեն:
-
Ո՞րն է սկզբունքը, որը մենք կարող ենք սովորել մեզ համար ասված Փրկիչի աղոթքից՝ մեկ լինելու Հոր և Որդու հետ: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Հավատքի միջոցով մենք կարող ենք մաքրվել և լինել մեկ Հիսուս Քրիստոսի հետ, ինչպես Նա է մեկ Հոր հետ:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը, բացատրեք, որ Նոր Կտակարանում գրված է մի աղոթք, որը նման է Բաունթիֆուլ տաճարում հնչած Քրիստոսի աղոթքին: Խնդրեք ուսանողներին հղում կատարել այս հատվածների և Հովհաննես 17.9–11, 20–23 հատվածների միջև: Խնդրեք նրանց մտքում կարդալ հատվածները և մտածել, թե ինչպես են դրանք վերաբերում մեզ:
-
Ի՞նչ եք զգում իմանալով, որ Հիսուս Քրիստոսը աղոթել է Հորը ձեզ համար:
-
Ինչպե՞ս կարող ենք մենք հասնել այն միասնությանը, որը գոյություն ունի Հոր և Որդու միջև:
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքը: Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ պետք է անենք, որ մեկ լինենք Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր հետ:
«Հիսուսը կատարյալ միասնության հասավ Հոր հետ՝ ենթարկելով Իրեն Հոր կամքին՝ թե մարմնով, թե հոգով: Նրա առաքելությունը միշտ հստակ կենտրոնացած էր, քանի որ Նրա մեջ չկար թուլացնող կամ քայքայող երկմտություն: Հորը նկատի ունենալով Հիսուսն ասել է. «Ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես 8.29): …
Անշուշտ, մենք չենք կարող լինել մեկ՝ Աստծո և Քրիստոսի հետ, մինչև Նրանց կամքն ու շահը չդարձնենք մեր մեծագույն ցանկությունը: Նման հնազանդության չեն հասնում մեկ օրում, բայց եթե կամենում ենք Սուրբ Հոգու միջոցով Տերը կուսուցանի մեզ, մինչև որ ժամանակի ընթացքում հստակորեն կարող է ասվել, որ Նա մեզանում է, ինչպես Հայրը Նրանում» (“That They May Be One in Us,” Ensign, Nov. 2002, 72–73)։
-
Ըստ Երեց Քրիստոֆերսոնի՝ ի՞նչ մենք պետք է անենք, որ մեկ լինենք Հոր և Որդու հետ:
Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին տրամադրել մի քանի րոպե և գրել իրենց պատասխանները.
Եզրափակեք՝ կիսվելով ձեր վկայությամբ, որ Հոր կամքին ենթարկվելը հնարավոր է դարձնում մեզ համար ավելի նմանվել մեր Փրկիչին՝ Հիսուս Քրիստոսին:
Ուսանողի ընթերցարան
-
Հովհաննես 17.9–11, 20–23, 3 Նեփի 12.1–16, 43–45, 13.1, 5–7, 16–18, 22–24, 33, 14.1–5, 21–27, 19.19–23, 28–29, 27.21–22, 27
-
Հենրի Բ․ Այրինգ, «Մեր կատարյալ օրինակը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 70-73: