Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 21․ Հիսուս Քրիստոսի Գալուստը


Դաս 21

Հիսուս Քրիստոսի Գալուստը

Նախաբան

Պայմանները և իրադարձությունները, որոնք կապված են Ամերիկաներ Հիսուս Քրիստոսի այցելության հետ, ծառայում են որպես Նրա Երկրորդ Գալուստի օրինակ: Այս դասը կօգնի ուսանողներին կիրառել Մորմոնի Գրքի սկզբունքները՝ որպեսզի նրանք ավելի լավ պատրաստված լինեն այդ «մեծ ու ահեղ օրվան», (3 Նեփի 25.5) երբ Քրիստոսը կրկին կգա:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Ensign կամ Լիահոնա, մայ. 2004, 7–10։

  • Jeffrey R. Holland, “Preparing for the Second Coming,” New Era, Dec. 2013, 2–5.

Ուսուցման առաջարկներ

Հելաման 14.20–30, 16.1–5, 3 Նեփի 9.1–5, 12–14, 10.12

Նշանները տրված են, որպեսզի օգնեն մեզ հավատալ և պատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալուստին։

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց կյանքից այնպիսի օրինակներով կամ իրադարձություններով, որոնք նախապատրաստություն են պահանջել (օրինակ, միսիան): Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ դեր է խաղացել այդ նախապատրաստությունը ձեր ընդհանուր փորձի ընթացքում:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կտարբերվեր ձեր փորձը, եթե դուք չնախապատրաստվեիք:

Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք։ Խնդրեք դասարանին լսել, թե Նախագահ Բենսոնի ուսուցանելով՝ ինչին կօգնի մեզ նախապատրաստվել Մորմոնի Գիրքը․

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մորմոնի Գրքում մենք գտնում ենք օրինակ՝ թե ինչպես նախապատրաստվել Երկրորդ Գալուստին: Գրքի հիմնական մասը կենտրոնանում է մի քանի տասնամյակների վրա՝ Ամերիկա Քրիստոսի գալուստից առաջ: Այդ ժամանակահատվածի մանրակրկիտ ուսումնասիրությամբ մենք կարող ենք պարզել, թե ինչու են ոմանք ոչնչացվել սարսափելի դատաստաններից, որոնք նախորդել են Նրա գալուստին, և թե ինչն է բերել մյուսներին՝ կանգնելու Բաունթիֆուլ տեղանքի տաճարի մոտ և խրելու իրենց ձեռքերը Նրա ձեռքերի և ոտքերի վերքերի մեջ» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 140):

  • Համաձայն Նախագահ Բենսոնի՝ ինչո՞ւ մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք Մորմոնի Գրքի պատմությունը, որտեղ Հիսուս Քրիստոսն այցելում է Իր ժողովրդին Ամերիկաներում: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ ուսումնասիրելով Մորմոնի Գրքի պատմությունն այն իրադարձությունների մասին, որոնք կապված են Հիսուս Քրիստոսի այցի հետ Ամերիկաներ, մենք կարող ենք սովորել մի օրինակ, թե ինչպես նախապատրաստվել Երկրորդ Գալուստին:)

Երբ ուսանողներն ուսումնասիրում են Փրկիչի այցը Ամերիկաներ, հրավիրեք նրանց գտնել սկզբունքներ և վարդապետություններ, որոնք կօգնեն նրանց նախապատրաստվել Երկրորդ Գալուստին:

Հիշեցրեք ուսանողներին, որ Փրկիչի ծնունդից առաջ Սամուել Լամանացին կանխագուշակել էր այն նշանները, որոնք պետք է ուղեկցեին Փրկիչի ծնունդն ու մահը: Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել Հելաման 14.20–27 հատվածները և բացահայտել Քրիստոսի մահվան նշանները:

  • Ինչպիսի՞ նշանների մասին էր ասել Սամուելը նեփիացիներին, որ կուղեկցեն Հիսուս Քրիստոսի մահը:

Դասարանի մի կեսին հանձնարարեք կարդալ Հելաման 14.28–30 հատվածները, իսկ մյուս կեսին՝ Հելաման 16.4–5-ը: Խնդրեք նրանց գտնել, թե ինչ պատճառներով էին այդ նշանները տրվում նեփիացիներին: Հորդորեք ուսանողներին հատուկ ուշադրություն դարձնել «այն նպատակով, որ» արտահայտության գործածումներին:

  • Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ է Տերը նշաններ տալիս: (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ վարդապետությունը. Տերը նշաններ ու հրաշքներ է ցույց տալիս, որպեսզի մենք հավատանք Իրեն և փրկվենք: Կարող եք այս վարդապետությունը գրել գրատախտակին։)

  • Ի՞նչ է ասված Հելաման 14.29-ում այն մասին, թե ինչ կպատահի նրանց, ովքեր չեն հավատում նշաններին ու հրաշքներին: (Արդար դատաստան կգա նրանց վրա):

Բացատրեք, որ 3 Նեփի գրքում նկարագրվող խոստացված նշաններն ու հրաշքները, ներառյալ Փրկիչի մահվանը նախորդող ոչնչացումը, սկսել են կատարվել: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 9.1–5, 12–14 և 10.12 հատվածները, մինչ դասարանը կգտնի, թե ինչ պատահեց նրանց, ովքեր հավատացին Սամուելի և Նեփիի ուղերձներին, ինչպես նաև նրանց՝ ովքեր չհավատացին:

  • Համաձայն այս հատվածների` ինչո՞ւ ոչնչացվեցին որոշ մարդիկ: Ինչո՞ւ ոմանք խնայվեցին:

Նշեք, որ Հիսուս Քրիստոսի հետևորդներին այսօր ուսուցանվում է հսկել այն նշանները, որոնք նախորդելու են Նրա Երկրորդ Գալուստին: Խնդրեք ուսանողներին քննարկել, թե Երկրորդ Գալուստի նշանները հասկանալն ու ճանաչելը ինչպես կարող են օգնել Եկեղեցու անդամներին այսօր՝ ավելի լավ պատրաստված լինել Նրա գալուստին:

3 Նեփի 11.1-17

Նախապատարաստվել հանդիպելու Փրկիչին

Ցուցադրեք «Հիսուս Քրիստոսի հայտնվելը նեփիացիներին» նկարը: Երբ ուսանողները վերանայեն պատմությունը, որտեղ նկարագրվում է Փրկիչի այցը նեփիացիներին, խրախուսեք նրանց գտնել օրհնությունները, որոնք ստացել են նրանք, ովքեր հավատացել են Տիրոջ մահվան նշաններին և նախապատրաստվել են Նրա գալուստին:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.1–12 հատվածները:

  • Տիրոջ գալուստին վերաբերող խոստացված նշաններին հավատալը ինչպե՞ս նախապատրաստեց մարդկանց այդ փորձառությանը:

  • Ինչպե՞ս կարող են այս հատվածները հիշեցնել մեզ, որ մենք էլ պետք է նախապատրաստվենք:

Հրավիրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.13–17 հատվածները և պատկերացնել, թե ինչ կարելի էր զգալ ներկա լինելով այդ իրադարձությանը:

  • Ինչպե՞ս է այս փորձառությունը ներկայացնում այն, թե ինչ է ցանկանում Տեր Հիսուս Քրիստոսը մեզանից յուրաքանչյուրի համար: (Պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը հրավիրում է բոլորին գալ Իր մոտ և ստանալ վկայություն, որ Նա է ամբողջ երկրագնդի Աստվածը:)

  • Ի՞նչ նմանություն կունենան այս իրադարձությունները նրանց հետ, որոնք տեղի կունենան Հիսուսի Երկրորդ Գալուստի ժամանակ:

  • Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի հետևեք Փրկիչի հրավերին և պատրաստ լինեք մի օր կանգնելու Նրա առաջ:

Եզրափակեք՝ ցուցադրելով Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Ի՞նչ կլիներ, եթե Նրա գալու օրը վաղը լիներ: Եթե իմանայինք, որ վաղը հանդիպելու ենք Տիրոջը, վաղաժամ մահվան կամ Նրա անսպասելի գալուստի արդյունքում, ի՞նչ կանեինք այսօր: Ինչպիսի՞ խոստովանություններ կանեինք: Ի՞նչ սովորություններ կդադարեցնեինք: Ի՞նչ անհամաձայնություններ կլուծեինք: Ինչպիսի՞ ներում կպարգևեինք: Ի՞նչ վկայություններ կբերեինք:

Եթե այս բաները կանեինք, այդ դեպքում, ինչո՞ւ չանենք հիմա: Ինչո՞ւ խաղաղություն չկնքենք, քանի դեռ դա հնարավոր է» (“Preparation for the Second Coming,” Ensign կամ Լիահոնա, մայ. 2004, 9)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր պատրաստվել, կարծես Տիրոջ գալուստը վաղն է:

Հրավիրեք ուսանողներին փնտրել և արձագանքել Հոգու հուշումներին՝ նախապատրաստվելով հանդիպելու Տիրոջը:

Ուսանողի ընթերցարան

Տպել