Դաս 10
Աղոթք և հայտնություն
Նախաբան
Աղոթքը սրբազան արտոնություն է և պատվիրան, որը մեզ թույլ է տալիս հաղորդակցվել սիրող Երկնային Հոր հետ։ Նա լսում և պատասխանում է մեր աղոթքներին։ Նրանք, ովքեր ջանասիրաբար փնտրում են Տիրոջ առաջնորդությունը, կարող են օրհնվել անձնական հայտնությամբ։ Այս դասը շեշտում է, թե ինչ կարող ենք անել, որ պատրաստենք մեր սրտերը և մեր մտքերը՝ մեր աղոթքների պատասխանները ստանալու համար։
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 51–56.
-
Ռիչարդ Գ. Սքոթ, «Ինչպես ստանալ հայտնություն և ոգեշնչում ձեր անձնական կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 45–47։
-
Դեյվիդ Ա․ Բեդնար, «Հայտնության Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 87-90:
Ուսուցման առաջարկներ
2 Նեփի 32․8–9, 3 Նեփի 14․7–11
Աստված լսում է մեր աղոթքները
Խնդրեք ուսանողներին թվարկել այն եղանակները, որոնցով մենք կարող ենք օգտագործել տեխնիկական սարքեր, որպեսզի հաղորդակցվենք ուրիշների հետ: Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:
-
Մինչդեռ տեխնիկական սարքերը մեզ թույլ են տալիս հաղորդակցվել մեր ընտրած գրեթե ցանկացած մարդու հետ, ինչո՞ւ ենք մենք երբեմն դժվար համարում մեր Երկնային Հոր հետ արդյունավետ հաղորդակցությունը։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ 3 Նեփի 14․7-11 հատվածները, մինչ դասարանը կփնտրի, թե ինչ է Փրկիչն ուսուցանում մեր աղոթքներին պատասխանելու Երկնային Հոր պատրաստակամության մասին։
-
Ի՞նչ սկզբունք Է Փրկիչը սովորեցնում մեր աղոթքներին պատասխանելու Երկնային Հոր պատրաստակամության մասին։ (Ուսանողի պատասխանները պետք է ներառեն հետևյալ սկզբունքը. Երկնային Հայրը լսում և պատասխանում է մեզ, երբ մենք խնդրում, փնտրում և թակում ենք։)
Որպեսզի խորացնեք այս սկզբունքի վերաբերյալ ուսանողների հասկացողությունը, կիսվեք Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի (1920–2007) հետևյալ խոսքերով.
«Ոչ մի աշխարհիկ իշխանություն չի կարող սահմանափակել ուղիղ կապը մեր Արարիչի հետ։ Երբեք չի կարող լինել մեխանիկական կամ էլեկտրոնային անսարքություն, երբ մենք աղոթում ենք։ Չկա քանակական կամ ժամանակի սահմանափակում, թե որքան մենք կարող ենք աղոթել ամեն օր։ Չկա որոշված չափաքանակ, թե քանի կարիքների վերաբերյալ մենք կարող ենք աղոթել ամեն աղոթքի ժամանակ։ Կարիք չկա, որ մենք դիմենք քարտուղարների կամ պայմանավորվածություն ձեռք բերենք՝ շնորհի գահին հասնելու համար։ Նա հասանելի է ցանկացած պահի և ցանկացած վայրում» (“The Lifeline of Prayer,” Ensign, May 2002, 59):
-
Ի՞նչ կարող եք դուք ասել՝ օգնելու համար այն անձանց, ովքեր հաճախ չեն աղոթում, քանի որ չեն հավատում, որ Աստված լսում կամ պատասխանում է իրենց աղոթքներին։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 32․8-9 հատվածները և խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ է Նեփին ուսուցանել աղոթքի մասին։ Դուք կարող եք տալ նմանատիպ հարցեր.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «միշտ աղոթել»:
-
Ի՞նչ օրինակ եք տեսել, երբ մեկը միշտ աղոթում է։ Ինչպե՞ս է այդ անհատը օրհնվել տվյալ գործելակերպի արդյունքում։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն փաստը, որ Տերը «կնվիրագործի» ձեր ջանքերը ձեր հոգու բարօրության համար, երբ դուք դիմեք Նրան աղոթքով։ (Կարող է օգտակար լինել շեշտելը, որ ինչ-որ բան նվիրագործել նշանակում է նվիրել այն հատուկ կամ սւորբ նպատակով կամ դարձնել այն սուրբ։)
Խրախուսեք ուսանողներին ջանասեր լինել միշտ աղոթելու իրենց ջանքերում։ Վստահեցրեք նրանց, որ Երկնային Հայրը լսում է իրենց աղոթքները և մեծապես ցանկանում է օրհնել նրանց։
1 Նեփի 10․17–19, 15․1–3, 7–11, Հակոբ 4․6, Ալմա 26․22
Հիսուս Քրիստոսի բոլոր հետևորդները կարող են անձնական հայտնություն ստանալ։
Խնդրեք ուսանողներին թվարկել որոշ հարցեր կամ հանգամանքներ, որոնց համար երիտասարդ չափահասները կցանկանային հայտնություն ստանալ Աստծուց։
Հիշեցրեք ուսանողներին կենաց ծառի մասին Լեքիի երազի մասին և շեշտեք, որ այս ոգեշնչված երազի մասին լսելուց հետո Նեփին ցանկացավ ավելին իմանալ դրա մասին։ Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 10.17-19 հատվածները: Խնդրեք դասարանին գտնել, թե ինչ են այս հատվածներն ուսուցանում հայտնության մասին, ներառյալ այն, թե ով իրավունք ունի ստանալու այն:
-
Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում անձնական հայտնության մասին: (Համոզվեք, որ ներկայացվում է հետևյալ վարդապետությունը․ Աստված հայտնում է ճշմարտությունը Սուրբ Հոգու զորությամբ բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են, որ իմանան։)
Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.
«[Հայտնության Հոգին] չի սահմանափակվում Եկեղեցու նախագահող իշխանավորներով, ավելի ճիշտ այն պատկանում է և պետք է գործի յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի կյանքում, ով հասնում է պատասխանատվության տարիքին և մտնում է սուրբ ուխտի մեջ։ Անկեղծ ցանկությունն ու արժանավորությունը հրավիրում են հայտնության Հոգին մեր կյանք» («Հայտնության Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 87)։
-
Ինչո՞ւ են Երեց Բեդնարի այս մտքերը հուսադրող ձեզ համար։
Բացատրեք, որ Նեփիի ցանկությունների, նրա արժանավորության և հավատքի շնորհիվ նրան նույնպես ցույց տրվեց կենաց ծառի տեսիլքը (տես 1 Նեփի 11–14)։ Նաև շեշտեք, որ Լամանի և Լեմուելի արձագանքն առ իրենց հոր տեսիլքը բավականին տարբերվում էր Նեփիի արձագանքից։ Խնդրեք երկու ուսանողների բարձրաձայն կարդալ 1 Նեփի 15․1-3, 7-9 հատվածները և հրավիրեք դասարանին հետևել և խորհել, թե ինչ են սովորում այս հատվածներից։
-
Ի՞նչն է ամենակարևորը ձեզ համար այս հատվածներում։
Խնդրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 15.10-11 հատվածները: Շեշտեք, որ հատված 11-ը սուրբ գրություններում «եթե-ապա» կառուցվածք ունեցող նախադասության օրինակ է։ Գրատախտակին գրեք հետևյալը և ուսանողներին հարցրեք, թե ինչպես կլրացնեն այս նախադասությունը համաձայն 10–11 հատվածներում իրենց կարդացածի․
Հրավիրեք ուսանողներին հատված 11-ից հղում կատարել Ալմա 26․22-ին, այնուհետև հարցրեք․
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել 1 Նեփի 15․10–11 և Ալմա 26․22 հատվածներում սովորածը, որպեսզի ուսուցանեք ինչ-որ մեկին, թե ինչպես փնտրի իր աղոթքի պատասխանը։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբի 4․6 հատվածը և հրավիրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ արեց Հակոբի ժողովուրդը ՝ ի լրացում հավատքով խնդրելուն, որպեսզի հայտնություն ստանային։ Կարող եք բացատրել, որ «մենք ուսումնասիրում ենք մարգարեներին» արտահայտությունը վերաբերում է սուրբ գրություններից մարգարեների խոսքերը կարդալուն:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ հին օրերի և վերջին օրերի մարգարեների խոսքերն ուսումնասիրելու արդյունքում կարող ենք հայտնություն ստանալ Տիրոջից։
Ցուցադրեք և կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը․
«Երբ մենք ցանկանում ենք խոսել Աստծո հետ, մենք աղոթում ենք։ Եվ երբ մենք ցանկանում ենք, որ Նա խոսի մեզ հետ, մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, քանի որ Նրա խոսքերը տրվել են Նրա մարգարեների միջոցով։ Ապա Նա կուսուցանի մեզ, մինչ մենք ականջ կդնենք Սուրբ Հոգու հուշումներին։
Եթե դուք վերջին ժամանակներում չեք լսել ձեզ հետ խոսող Նրա ձայնը, վերադարձեք սուրբ գրություններին նոր աչքերով և նոր ականջներով: Դրանք մեր հոգևոր հենարանն են» (“Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 26–27)։
Հրավիրեք ուսանողներին մտածել դժվարության կամ որոշման մասին, որի առջև նրանք կանգնած են։ Խնդրեք նրանց խորհել, թե արդյոք խորհուրդ են արել Տիրոջ հետ աղոթքի միջոցով և պատասխանի համար կենտրոնացել սուրբ գրությունների վրա։
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել օրինակները, թե ինչպես է Տերը անձնական հայտնություն տալիս մեզ, սուրբ գրությունների հետևյալ հղումները գրեք գրատախտակին։
Այս հատվածներից յուրաքանչյուրը հանձնարարեք մի քանի ուսանողների։ Խնդրեք նրանց կարդալ իրենց հանձնարարված հատվածները և գտնել ուղիներից մեկը, որով Աստված անձնական հայտնություն է տալիս Իր զավակներին։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: Երբ խորհեք ձեր ուսանողների կարիքների մասին, դուք կարող եք կիսվել Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի (1924–2015) և Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերով.
«Հոգին մեր ուշադրությունը չի գրավում աղաղակելով կամ մեր ուսերից բռնած ուժգին թափահարելով։ Դրա փոխարեն նա շշնջում է։ Նա այնքան քնքշորեն է մոտենում մեզ, որ եթե զբաղված լինենք, կարող ենք ոչինչ չնկատել։ …
Երբեմն Հոգու ներգործությունը բավական է լինում լոկ մեր ուշադրությունը գրավելու համար։ Սակայն հիմնականում, եթե մենք ուշադրություն չենք դարձնում մեղմ զգացողությանը, Հոգին հեռանում և սպասում է, մինչև մենք կգանք փնտրելով և լսելով և մեր ձևով ասելով, ինչպես Սամուելը հին ժամանակներում․ «Խօսիր [Տեր], որովհետեւ քո ծառան լսում է»։ (Ա Թագ. 3․10)» (“The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 53)։
«Նրա պատասխանները հազվադեպ կգան, երբ դուք ծնկի իջած աղոթեք, նույնիսկ, երբ աղերսեք անհապաղ պատասխանել ձեզ։ Ավելի շուտ նա կհուշի ձեզ խաղաղ պահերին, երբ հոգին կարող է ամենաարդյունավետ ձևով ազդել ձեր մտքի և սրտի վրա։ Հետևաբար, դուք պետք է գտնեք խաղաղ պահեր՝ զանազանելու, երբ եք հրահանգավորվում և զորացվում» («Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 9)։
Հիշեցրեք ուսանողներին, որ մենք չենք ընտրում, թե ինչպես Աստված մեզ կհայտնի ճշմարտությունը, սակայն, երբ գործում ենք հավատքով, մենք ավելի լավ ենք նախապատրաստում մեր սրտերը և մտքերը հայտնություն ստանալուն։ Հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել, թե ինչպես են անձնական հայտնություն ստացել, եթե փորձառությունը խիստ անձնական կամ սուրբ չէ:
1 Նեփի 18․1–3, 2 Նեփի 28․30, Ալմա 12․9–11
Հայտնություն ստանալը և ըստ դրա գործելը
Խնդրեք ուսանողներին մտքում համեմատել 2 Նեփի 28․30 և Ալմա 12․9–11 հատվածները և գտնել սկզբունքներ, որոնք կարող են օգնել նրանց ավելի շատ անձնական հայտնություններ ստանալ։
-
Ի՞նչ են այդ հատվածներն ուսուցանում այն մասին, թե ինչը մեզ կօգնի ավելի շատ անձնական հայտնություններ ստանալ։ (Թեև ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքները. Տերը հայտնում է մեզ ճշմարտությունը համաձայն այն բանի, թե որքան ջանասիրաբար ենք մենք ականջ դնում Իր խոսքին։ Հայտնությունը հաճախ տրվում է մեզ տող առ տող։)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը պահանջում, որ մենք հնազանդվենք այն ամենին, ինչը Նա արդեն իսկ հայտնել է մեզ, նախքան Նա կհայտնի լրացուցիչ գիտելիքներ։
-
Ի՞նչ ենք հասկանում, երբ ասում ենք, որ հայտնությունները մեզ տրվում են «տող առ տող»։
Եթե ժամանակը թույլ է տալիս, դուք կարող եք դասարանի հետ քննարկել 1 Նեփի 18․1-3 հատվածները, ցույց տալով, թե ինչպես է Նեփին ժամանակ առ ժամանակ հայտնություն ստացել, որպեսզի սովորեր, թե ինչպես նավ կառուցեր։
Ցուցադրեք և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը:
«Ավելի հաճախ հայտնությունը գալիս է ժամանակ առ ժամանակ փոքր ավելացումներով և տրվում է համաձայն մեր ցանկության, արժանավորության և պատրաստվածության: Այսպիսի հաղորդակցությունները Երկնային Հորից աստիճանաբար և մեղմորեն «[իջնում են մեր] հոգու վրա, ինչպես ցողը երկնքից» (ՎևՈւ 121․45)։ Հայտնության այս ձևը ավելի հաճախ է հանդիպում» («Հայտնության Հոգին», 88):
-
Երբ դուք խորհում եք ձեր անցած կյանքի շուրջ, ինչպե՞ս է Տերը ժամանակ առ ժամանակ առաջնորդում ձեզ որոշումներ կայացնելիս կամ հասկացողություն փնտրելիս։
Դասի վերջում ցուցադրեք և խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ հայտարարությունը․
«Եթե մեզանից որևէ մեկը ականջալուր չի եղել մշտապես աղոթելու խորհրդին, այժմ է աղոթել սկսելու ամենալավ ժամանակը: Վիլյամ Կուպերն ասել է․ «Սատանան դողում է, երբ տեսնում է ամենաթույլ սրբին ծնկների վրա» [‘Exhortation to Prayer,’ in Olney Hymns]» («Թագավորական Քահանայություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 61)։
Խնդրեք ուսանողներին մտածել ջանքերի մասին, որոնք նրանք ներկայումս տրամադրում են աղոթքին իրենց ամենօրյա կյանքում։ Խրախուսեք նրանց հետևել այս դասի ընթացքում քննարկված սկզբունքներին, որպեսզի հրավիրեն առատ անձնական հայտնություններ աղոթքի և սուրբ գրությունների ուսոմնասիրության միջոցով։ Հրավիրեք ուսանողներին կիսվել նրանով, թե ինչպես գիտեն, որ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ մեր սիրող Երկնային Հայրը կոգեշնչի մեզ հասկացողությամբ և առաջնորդությամբ, եթե մենք նախապատրաստենք մեզ դրանք ստանալուն։
Ուսանողի ընթերցարան
-
1 Նեփի 10․17–19, 15․1–3, 7–11, 18․1–3, 2 Նեփի 28․30, 32․8–9, Հակոբ 4․6, Ալմա 12․9–11, 26․22, 3 Նեփի 14․7–11։
-
Դեյվիդ Ա․ Բեդնար, «Հայտնության Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 87–90։