Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 1. Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին


Դաս 1

Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին

Նախաբան

Նրանք, ովքեր ուսումնասիրում են Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը, կիմանան, որ Հիսուսը Քրիստոսն է։ Այս դասի ընթացքում ուսանողները կսովորեն, որ գրքի հեղինակների մեծ մասը իրենց իսկ աչքերով տեսել են Աստծո Որդուն և որ նրանց խոսքերն օգնում են խորացնել մեր հասկացողությունը և վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

1 Նեփի 13․40, 2 Նեփի 25․17–18, Ալմա 33․22–23

Մորմոնի Գիրքը վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին:

Ցուցադրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–1844) հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» (Մորմոնի Գրքի նախաբանը

  • Մորմոնի Գրքի մասին Մարգարեի ո՞ր հայտարարության վերաբերյալ դուք ունեք վկայություն և ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս է Մարգարեի հայտարարությունը մեծացնում Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու ձեր մղումը։

Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրություններում ընդգծել այս հայտարարությունը, որը գտնվում է Մորմոնի Գրքի նախաբանի վեցերորդ պարբերությունում, և խորհուրդ տվեք, որ դրա կողքին նշեն 1 Նեփի 13․40 և 2 Նեփի 25․17–18 հղումները։ (Նշում․ Հղումներ կատարելը սուրբ գրություններն ուսումնասիրելու հմտություն է, որը դուք կարող եք ընտրել շեշտել այս դասընթացի ժամանակ: Երբ ուսանողներն ամրապնդում են սուրբ գրություններն ուսումնասիրելու իրենց հմտությունները, նրանք դառնում են հոգևորապես ավելի ինքնավստահ։)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 13․40 և 2 Նեփի 25․17–18 հատվածները, մինչ դասարանը կփնտրի Մորմոնի Գրքի հիմնական նպատակը։

  • Ըստ այդ հատվածների, ո՞րն է Մորմոնի Գրքի հիմնական նպատակներից մեկը։ (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ ճշմարտությունը. Աստված վերջին օրերում առաջ բերեց Մորմոնի Գիրքը, որպեսզի համոզի բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է։ [Տես նաև Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը։])

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը համոզում մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է:

Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը և հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ դրանք.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Այսօր Քրիստոնյա աշխարհի մեծ մասը հերքում է Փրկչի աստվածային բնույթը։ Նրանք կասկածի տակ են դնում Նրա զարմանահրաշ ծնունդը, Նրա կատարյալ կյանքը և Նրա փառահեղ հարության իսկությունը։ Մորմոնի Գիրքը պարզ և անսխալ ձևով է ուսուցանում այդ ամենի մասին։ Այն տալիս է նաև Քավության վարդապետության առավել ամբողջական բացատրությունը: Իսկապես, աստվածայնորեն ոգեշնչված այդ գիրքը պորտաքար է` աշխարհին Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերելու գործում» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 157

  • Հիսուս Քրիստոսի կյանքի և ծառայության վերաբերյալ ի՞նչ իրական փաստեր են հաստատվում Մորմոնի Գրքում։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Ես բազմիցս կարդացել եմ [Մորմոնի Գիրքը]։ Ես նաև շատ եմ կարդացել, թե ինչ են գրել դրա մասին։ Որոշ հեղինակներ կենտրոնացել են պատմությունների, մարդկանց կամ պատմական դրվագների վրա։ Ոմանց էլ հետաքրքրել են գրքի լեզվաբանական ոճը կամ զենքերի, աշխարհագրության, կենդանական աշխարհի, շինարարական հմտությունների կամ կշռի և չափման համակարգերի մասին տվյալները։

Որքան էլ հետաքրքրական լինեն այդ մանրուքները, Մորմոնի Գրքի ուսումնասիրությունից շատ բան կարելի է քաղել, եթե կենտրոնանալ դրա հիմնական նպատակի վրա․ այն վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։ Համեմատական կարգով կարող ենք ասել, որ մնացած բոլոր տվյալները լրացուցիչ են։

Երբ դուք կարդում եք Մորմոնի Գիրքը, ձեր ուշադրությունը կենտրոնացրեք Հիսուս Քրիստոսի՝ Կենդանի Աստծո Որդու՝ գրքի կարևոր հերոսի վրա, սկսած առաջին իսկ գլխից մինչև վերջին գլուխը» (“A Testimony of the Book of Mormon,” Ensign, Nov. 1999, 69)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է առավել կարևոր Մորմոնի Գրքի բոլոր ուղերձներից կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի մասին ուղերձի վրա։

Բացատրեք ուսանողներին, որ երբ Ալմա մարգարեն զորամացիներին ուսուցանեց Փրկիչի ծառայության մասին (տես Ալմա 33․22), նա հրավիրեց իրեն լսողներին սերմանել Աստծո խոսքը իրենց սրտերում, որպեսզի այն կարողանա աճել։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 33․22-23 հատվածները և գտնել ճշմարտությունները, որոնք Ալման խրախուսեց իր խոսքերը կարդացողներին «սերմանել» իրենց սրտերում։

  • Ո՞րն էր այն ուղերձը, որն Ալման ցանկանում էր, որ իրեն լսողները սերմանեին իրենց սրտերում։

  • Ի՞նչ հետևանքներ Ալման խոստացավ, եթե նրանք սերմանեին և սնուցեին Հիսուս Քրիստոսի վերաբերյալ այս համոզմունքները։ (Նրանց վկայությունները կտանեին «դեպի հավիտենական կյանք», նրանց բեռները կթեթևանային:)

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն օգնել ձեզ ստանալ Ալմայի նկարագրած օրհնությունները։

1 Նեփի 6․4; 2 Նեփի 11․2–3, Հակոբ 1․7–8, Մորմոն 1․15, 3․20–22, Եթեր 12․38–39, 41

Մորմոնի Գրքի հեղինակներն անձամբ տեսել էին Հիսուս Քրիստոսին

Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը մեծամասամբ գրվել է չորս գլխավոր հեղինակների կողմից․ Նեփի, Հակոբ, Մորմոն և Մորոնի։ (Բացառություն են կազմում Ենովսի, Հարոմի և Օմնիի գրքերը։)

Հետևյալ աղյուսակը փակցրեք գրատախտակին․ Օգնելու համար ուսանողներին սովորել այս գլխավոր չորս հեղինակների մասին, հրավիրեք նրանց ընտրել և մտքում կարդալ հետևյալ հատվածներից մեկը։ Խնդրեք նրանց փնտրել, թե ինչն է հեղինակին դարձնում Հիսուս Քրիստոսի զորեղ վկա:

Հեղինակ

Փորձ

1. Նեփի

2 Նեփի 11․2

2. Հակոբ

2 Նեփի 11․3

3. Մորմոն

Մորմոն 1․15

4. Մորոնի

Եթեր 12.38-39

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ սովորեցին այս չորս հատվածներից յուրաքանչյուրից։ Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Մորմոնի Գրքի հեղինակների մեծ մասը անձամբ տեսել էին Հիսուս Քրիստոսին։ (Մինչ դուք կքննարկեք այս հարցը, օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Ուսումնասիրելով Մորմոնի Գիրքը մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության մասին նրանցից, ովքեր տեսել էին և գիտեին Նրան։ Դուք կարող եք շեշտել, որ Մորմոնի Գրքը թարգմանողը՝ Ջոզեֆ Սմիթը, նույնպես անձամբ տեսել է Հիսուսը Քրիստոսին։

Գրատախտակին ավելացրեք երրորդ սյունակը հետևյալ կերպ․

Հեղինակ

Փորձ

Նպատակ

1. Նեփի

2 Նեփի 11․2

1 Նեփի 6․4

2. Հակոբ

2 Նեփի 11․3

Հակոբ 1.7–8

3. Մորմոն

Մորմոն 1․15

Մորմոն 3.20-22

4. Մորոնի

Եթեր 12.38-39

Եթեր 12․41

Հրավիրեք յուրաքանչյուր ուսանողի մտքում կարդալ երրորդ սյունակի հատվածներից մեկը, փնտրելով պատճառները, թե ինչու է յուրաքանչյուր հեղինակ գրի առել իր ուղերձը։

  • Ինչո՞ւ էին Մորմոնի Գրքի այս հեղինակները գրի առնում իրենց ուղերձները։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին այս հեղինակներն այդքան վճռական, երբ հրավիրում էին ուրիշներին գալ Քրիստոսի մոտ։

  • Ինչպե՞ս են Քրիստոսի մոտ գալու նրանց հրավերները վերաբերում անձամբ ձեզ։ Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում, երբ խորհում եք այս հրավերների շուրջ:

2 Նեփի 33․1–2, 4–5, 10–11

Մորմոնի Գիրքն օգնում է մեզ հավատալ Հիսուս Քրիստոսին։

Բացատրեք, որ մինչ անհամար անհատների կյանքը փոխվել է Մորմոնի Գրքի վերաբերյալ իրենց վկայությունների շնորհիվ, մյուսները պայքարում են դրա ճշմարտացիության և հավաստիության կասկածների դեմ։

  • Ի՞նչ խորհուրդ կտաք, որպեսզի օգնեք մեկին ամրացնել կամ ձեռք բերել վկայություն Մորմոնի Գրքի վերաբերյալ։

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 33․1–2 հատվածները, մինչ դասարանը կբացահայտի զորությունը, որը թույլ է տալիս Մորմոնի Գրքի ուղերձը հասնի մարդու սրտին։

  • Ըստ Նեփիի՝ ո՞ր զորությունը թույլ կտար, որ իր ուղերձը հասներ անհատի սրտին։ (Սուրբ Հոգու զորությունը։)

  • Ըստ Նեփիի, ի՞նչը կխանգարեր որոշ մարդկանց ստանալու Սուրբ Հոգին:

Հրավիրեք ուսանողներին սահմանել և քննարկել այս հատվածներում ուսուցանվող սկզբունքը։ (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Սուրբ Հոգին կարող է հասցնել Մորմոնի Գրքի ուղերձը մեր սրտերին այնքան ժամանակ, մինչ մենք չենք կարծրացնում մեր սրտերը Սուրբ Հոգու դեմ։ Կարող եք այդ սկզբունքը գրել գրատախտակին։)

Ժամանակ տրամադրեք, որպեսզի ուսանողներն ուսումնասիրեն 2 Նեփի 33․4-5 հատվածները, փնտրելով լրացուցիչ օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու արդյունքում։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Ցուցադրեք Յոթանասունից Երեց Լ․ Ուիթնի Քլեյթոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Երեց Լ. Ուիթնի Քլեյթոն

«Մենք պետք է ընտրենք բացել մեր սրտերը Փրկիչի աստվածային իրականության առաջ։ … Աստված չի ստիպում մեզ հավատալ: Դրա փոխարեն, նա հրավիրում է մեզ հավատալ, ուղարկելով կենդանի մարգարեներ և առաքյալներ՝ ուսուցանելու, տրամադրելով սուրբ գրություններ և նշան անելով մեզ Իր Հոգու միջոցով: … Հավատալու որոշումը ամենակարևոր ընտրությունն է, որ մենք երբևէ կատարում ենք: Այն ազդում է մեր բոլոր այլ որոշումների վրա» («Ընտրիր հավատքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 38)։

  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսին հավատալու Մորմոնի Գրքի հեղինակների հրավերն ընդունելն ազդել մեր բոլոր այլ որոշումների վրա։

Շարունակեք, հրավիրելով ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 2 Նեփի 33․10–11 հատվածները, մինչ դասարանը կփնտրի, թե ինչպես է Նեփին նկարագրում իր խոսքերին հավատալու և Հիսուս Քրիստոսին հավատալու միջև եղած կապը։

  • Ըստ Նեփիի ի՞նչ կապ կա նրա խոսքերին հավատալու և Հիսուս Քրիստոսին հավատալու միջև:

  • Ըստ Նեփիի նախազգուշացումների «վերջին օրը» ի՞նչ կպատահեր նրանց հետ, ովքեր կմերժեին իր խոսքերը:

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց վկայություններով, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնել նրանց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։

Ուսանողի ընթերցարան

Տպել