Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 17․ Խոսքի զորությունը


Դաս 17

Խոսքի զորությունը

Նախաբան

Մորմոնի Գրքի մարգարեները մեծ ջանքերի շնորհիվ կազմեցին ու պահպանեցին սուրբ գրությունները, որոնք պետք է օրհնեին մեզ մեր օրերում: Այս դասի ընթացքում ուսանողներին կհիշեցվի, որ եթե նրանք ուսումնասիրեն և հավատարիմ մնան մարգարեների խոսքերին, նրանք կարող են զորություն ստանալ՝ հաղթահարելու սատանային, հարթելու իրենց ճանապարհը մահկանացու կյանքում և ի վերջո ձեռք բերելու հավերժական կյանք։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

1 Նեփի 3.19–20, 5.21–22, Օմնի 1.14–17, Մոսիա 1.3–5, Ալմա 37.3–4, 8

Սուրբ գրությունների կարևորությունը

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը, և հարցրեք ուսանողներին, թե ինչպես կպատասխանեին նրա առաջադրած հարցին.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Մենք [մեծապես] պարտական ենք նրանց, ովքեր հավատարմորեն արձանագրել և պահպանել են խոսքը դարերի ընթացքում, հաճախ ժրաջան աշխատանքի և զոհաբերության շնորհիվ՝ Մովսեսին, Եսայիային, Աբրահամին, Հովհաննեսին, Պողոսին, Նեփիին, Մորմոնին, Ջոզեֆ Սմիթին և շատ ուրիշներին: Ի՞նչ գիտեին նրանք սուրբ գրությունների կարևորության մասին, որ մենք էլ պիտի իմանանք»: («Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայ. 2010, 32):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ գիտեին այս հեղինակները սուրբ գրությունների կարևորության մասին, որ մենք էլ պիտի իմանանք:

Հիշեցրեք ուսանողներին որ Նեփիին և նրա եղբայրներին Տերը պատվիրել էր վերադառնալ Երուսաղեմ` վերցնելու արույրե թիթեղները: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 3.19–20 և 5.21–22 հատվածները, մինչ դասարանը կգտնի, թե ինչ պատճառով էին արույրե թիթեղներն այդքան կարևոր Լեքիի և նրա ընտանիքի համար:

  • Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ են սուրբ գրություններն այդքան կարևոր: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Սուրբ գրությունները պարունակում են Աստծո խոսքերը և պատվիրանները, ինչպես որ դրանք հաղորդվել են Նրա մարգարեների միջոցով:)

Որպեսզի ամրապնդվի այս ճշմարտությունը, հիշեցրեք ուսանողներին, որ հարյուրավոր տարիներ անց, նրանից հետո, երբ Լեքիի ընտանիքը ժամանեց խոստացված երկիր, նրանց ժառանգները հայտնաբերեցին Զարահեմլայի ժողովրդին (մուղեքացիներին), ովքեր հեռացել էին Երուսաղեմից անմիջապես Լեքիի ընտանիքից հետո:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Օմնի 1.14–17 և Մոսիա 1.3–5 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչպիսի տարբերություն կար նրանց միջև, ովքեր ունեին սուրբ գրությունները (նեփիացիների) և նրանց՝ ովքեր չունեին դրանք (մուղեքացիների): (Նշում. Սուրբ գրություններն ուսումնասիրելիս «համեմատելու և հակադրելու» հմտությունը սովորելու համար տես Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], 22։)

  • Ի՞նչ հետևանքներ ունեցան մուղեքացիներն այն պատճառով, որ չունեին սուրբ գրությունները: (Տես նաև 1 Նեփի 4.13։)

  • Ի՞նչ օրնություններ ստացան նեփիացիները, որովհետև նրանք ունեին սուրբ գրությունները։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 37.3–4, 8 հատվածները, մինչ դասարանը կփնտրի, թե ինչ օրհնություններ ունեցան նեփիացիները արույրե թիթեղներից:

  • Համաձայն 8-րդ հատվածի՝ որո՞նք էին այն մի քանի օրհնությունները, որ նեփիացիները ստացան արույրե թիթեղներից։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Ալման, երբ ասում էր, որ սուրբ գրություններն «ընդլայնել են այս ժողովրդի հիշողությունը»:

Այս արտահայտության իմաստը հստակեցնելու համար խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի խոսքերը, մինչ դասարանը կփնտրի լրացուցիչ հուշումներ, թե ինչպես կարող են սուրբ գրություններն ընդլայնել մեր հիշողությունը.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Սուրբ գրություններն ընդլայնում են մեր հիշողությունը՝ օգնելով մեզ միշտ հիշել Տիրոջը և մեր հարաբերությունները Նրա և Հոր հետ: Նրանք հիշեցնում են մեզ այն մասին, ինչը մենք գիտեինք մեր նախաերկրային կյանքում: Եվ դրանք ընդլայնում են մեր հիշողությունը նաև այլ իմաստով՝ սովորեցնելով մեզ դարաշրջանների, մարդկանց և իրադարձությունների մասին, որոնց հետ մենք չենք շփվել անձամբ: …

Սուրբ գրությունները նաև ընդլայնում են մեր հիշողությունը՝ օգնելով, որ չմոռանանք այն, ինչ մենք և նախկին սերունդները սովորել ենք: Նրանք, ովքեր չունեն կամ անտեսում են Աստծո գրված խոսքը, ի վերջո, դադարում են հավատալ Նրան և մոռանում են իրենց գոյության նպատակը» («Սուրբ գրությունների օրհնությունը», 33):

  • Ինչպե՞ս են սուրբ գրություններն ընդլայնում մեր հիշողությունը:

  • Սուրբ գրությունների ո՞ր վարդապետությունները, սկզբունքները կամ պատմություններն են ընդլայնել ձեր հիշողությունը Տիրոջ մասին և ձեր հարաբերությունը Նրա հետ:

1 Նեփի 8.21–24, 29–30, 15.23–24, 2 Նեփի 3.12, 32.3, 33.4–5, Հակոբ 2.8, 7.10–11, Ալմա 5.10–13, 31.5, 37.2, 8–10, Հելաման 3.29–30, 15.7–8:

Աստծո խոսքը օրհնություն է բերում

Հրավիրեք մի ուսանողի հակիրճ ամփոփել կենաց ծառի մասին Լեքիի տեսիլքը (տես 1 Նեփի 8): Այնուհետև հարցրեք դասարանին, թե ինչ էր ներկայացնում երկաթե ձողը և ինչու էր դա տեսիլքի կարևոր մասը հանդիսանում: Անհրաժեշտության դեպքում հրավիրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 8.21–24, 29–30 հատվածները:

Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել 1 Նեփի 15.23–24 հատվածները և փնտրել այն օրհնությունները, որոնք ստանում են նրանք, ովքեր ամուր բռնվում են Աստծո խոսքից։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ամուր բռնվել» Աստծո խոսքից:

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչ օրհնություններ մենք կարող ենք ստանալ՝ ամուր բռնվելով Աստծո խոսքից: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե ամուր բռնվենք Աստծո խոսքից, մենք երբեք չենք կործանվի հոգևորապես և հակառակորդը չի կարողանա հաղթել մեզ:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Թույլ տվեք առաջարկել, որ երկաթե ձողից ամուր բռնելը, լայն իմաստով, նշանակում է սուրբ գրությունների հետևողական, ջանասիրաբար և աղոթքով կիրառում՝ որպես հայտնված ճշմարտության աղբյուր և վստահելի ուղեցույց նեղ ու անձուկ արահետով շարժվելու համար՝ դեպի կյանքի ծառը, այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոսը» (“Lehi’s Dream: Holding Fast to the Rod,” Ensign, Oct. 2011, 36)։

Բացատրեք, որ Մորմոնի Գրքի մի քանի մարգարեներ ուսուցանել են հավելյալ օրհնությունների մասին, որոնք ստանում են նրանք, ովքեր ամուր բռնվում են Աստծո խոսքից։ Գրատախտակին գրեք հետևյալ հղումները․ Հրավիրեք յուրաքանչյուր ուսանողի ուսումնասիրել տրվածներից մեկը կամ երկուսը, փնտրելով օրհնությունները, որոնք ստանում ենք Աստծո խոսքը ուսումնասիրելուց: Այնուհետև խնդրեք ուսանողներին գրել իրենց գտած օրհնությունները գրատախտակին, համապատասխան հղման կողքին.

2 Նեփի 3.12

2 Նեփի 32.3

2 Նեփի 33.4-5

Հակոբ 2.8

Հակոբ 7.10–11

Ալմա 5.10-13

Ալմա 31․5

Ալմա 37.2, 8-10

Հելաման 3.29–30

Հելաման 15.7-8

  • Ե՞րբ եք դուք ճաշակել այս օրհնություններից որևէ մեկը:

Հրավիրեք ուսանողներին նկարագրել, թե ինչ կարող է անել երիտասարդ ամուրին առօրյա կյանքում՝ ամուր բռնելու համար երկաթե ձողից:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե արդյոք սուրբ գրություններն օգտագործելը կարող է նմանեցվել ամուր բռնելուն երկաթե ձողից:

Հրավիրեք ուսանողներին մտածել և գրի առնել հատուկ քայլեր, որոնք նրանք կարող են անել, որպեսզի ավելի ամուր բռնեն երկաթե ձողից և ավելի ամբողջությամբ ստանան այս օրհնությունները:

Ալմա 37․38-46

Աստծո խոսքը տանում է դեպի հավերժական կյանք

Հիշեցրեք ուսանողներին, որ մարգարե Լեքին մի գործիք էր ստացել Տիրոջից, որը կոչվում էր Լիահոնա: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 37.38-42 հատվածները, մինչ դասարանը կփնտրի, թե ինչպես Լիահոնան օրհնեց Լեքիի ընտանիքը:

  • Ինչպե՞ս էր Լիահոնան օրհնել Լեքիի ընտանիքը:

  • Ի՞նչ էր պահանջվում Լեքիի ընտանիքից, որպեսզի Լիահոնան լավ գործեր: (Կողմնացույցը գործում էր միայն այն ժամանակ, երբ նրանք հետևում էին դրա հրահանգներին, հավատք էին գործադրում և ջանասիրություն: Տես նաև 1 Նեփի 16.28։)

Բացատրեք, որ Ալման ուսուցանել է, որ Լիահոնայի օգտագործումը «օրինակ» և «նշան» էր (այսինքն, մի խորհրդանիշ), թե ինչպես մենք պետք է օգտագործենք Աստծո խոսքը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 37.43-46 հատվածները, մինչ դասարանը կհայտնաբերի զուգահեռները, որոնք Ալման անց է կացրել Լիահոնայի և Աստծո խոսքի միջև:

  • Քրիստոսի խոսքերի վերաբերյալ ի՞նչ սկզբունք է սովորեցրել Ալման այս հատվածներում: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հետևում ենք Քրիստոսի խոսքերին, մենք կառաջնորդվենք ուղիղ ճանապարհով դեպի հավերժական կյանք: Կարող եք խրախուսել ուսանողներին նշել եթե բառը 45–46 հատվածներում: Ուսանողներին ասացեք, որ «եթե-ապա» արտահայտությունները հայտնաբերելը կարևոր հմտություն է, որը կարող է բարելավել սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում առաջնորդվել «ուղիղ ճանապարհով» դեպի հավերժական կյանք:

  • Որո՞նք են այն բաները, որ մենք կարող ենք անել, բացի Քրիստոսի խոսքերը պարզապես կարդալուց և սկսենք «ուշք դարձնել» դրանց:

Ամփոփեք դասը, ցուցադրելով Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքը, և հրավիրեք ուսանողներին կարդալ և խորհել Երեց Բեդնարի հարցերի շուրջ:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Կենդանի ջրի հաստատուն հոսքը շատ ավելի լավ է՝ անկանոն կումերով խմելուց:

Արդյոք դուք և ես ամեն օր կարդո՞ւմ ենք, ուսումանսիրո՞ւմ ենք և հետազոտում սուրբ գրությունները մի ձևով, որը հնարավորություն է տալիս մեզ ամուր կառչել երկաթյա ձողից… : Արդյո՞ք դուք և ես առաջ ենք մղվում դեպի կենդանի ջրերի աղբյուրը, ապավինելով Աստծո խոսքին: Սրանք աղոթքով խորհրդածելու կարևոր հարցեր են մեզանից յուրաքանչյուրի համար» (“A Reservoir of Living Water” [Church Educational System fireside for young adults, Feb. 4, 2007], 7, lds.org/broadcasts):

Հարցրեք, թե ուսանողներից ովքեր են ցանկանում կիսվել իրենց վկայություններով այն մասին, թե ինչպես է Աստծո խոսքը օրհնել նրանց: Խրախուսեք ուսանողներին, որ շարունակեն խորհել այն հարցերի շուրջ, որոնք Երեց Բեդնարն էր տվել, և խնդրեք նրանց հետամուտ լինել դասի ընթացքում իրենց մոտ առաջացած մտքերին և տպավորություններին, որպեսզի Աստծո խոսքի ուսումնասիրությունը ավելի արդյունավետ և բովանդակալից լինի:

Ուսանողի ընթերցարան

Տպել