Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 4. Ադամի անկումը և ազատ կամքի պարգևը


Դաս 4

Ադամի անկումը և ազատ կամքի պարգևը

Նախաբան

Ադամի և Եվայի անկումը Երկնային Հոր ծրագրի անբաժանելի մասն էր։ Այն առաջ բերեց այնպիսի պայմաններ, որոնց ներքո մենք կարող էինք աշխարհ գալ և փորձվել։ Աստծո ծրագիրը նաև ներառում է Նրա զավակներին կամքի ազատություն տալը (տես 2 Նեփի 2․27): Այս դասի ընթացքում ուսանողները կսովորեն, որ մեր կամքի ազատությունը լավագույնս գործածելու բանալին Աստծո կամքը կատարելն է, որի միջոցով մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

2 Նեփի 2․19–26, 28, Ալմա 42․6–10, 14, Մովսես 5․5–9

Ադամի անկումը

Ցուցադրեք Յոթանասունից Երեց Բրյուս Ք․ Հեյֆենի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Երեց Բրյուս Ք․ Հեյֆեն

«Հինգերորդ դարից սկսած քրիստոնեությունն ուսուցանել է, որ Ադամի և Եվայի անկումը ողբերգական սխալ է եղել։ … Այդ մոտեցումը սխալ է։ … Անկումը աղետ չէր։ Դա սխալ կամ դժբախտ պատահար չէր։ Այն փրկության ծրագրի կանխամտածված մասն էր» (“The Atonement: All for All,” Ensign կամ Liahona, May 2004, 97)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալը, որ Անկումը սխալմունք կամ դժբախտ պատահար չէր, այլ փրկության ծրագրի կանխամտածված մասն էր կազմում։

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել 2 Նեփի 2․19-25 հատվածները և կազմել Անկման հետևանքների ցանկը, որոնք պատահեցին Ադամի և Եվայի հետ այն բանից հետո, երբ նրանք ճաշակեցին արգելված պտղից: Ապա խնդրեք ուսանողներին գրատախտակին գրել իրենց ցանկի որոշ կետերը։ (Նշում․ Սուրբ գրությունների հատվածներում ցանկեր կազմելը սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություն է, որը դուք կարող եք ուսուցանել, օգտագործելով այս հատվածը, տես Gospel Teaching and Learning [2012], 23:) Ցանկը պետք է ընդգրկի հետևյալը. Ադամն ու Եվան վտարվում են Եդեմի պարտեզից, նրանք երեխաներ են ունենում, նրանք մուտք են գործում մի փորձաշրջան, նրանք կորած վիճակում էին և ապաշխարության կարիք ունեին և նրանք հանդիպում են հակադրությունների, որը թույլ է տալիս նրանց ճաշակելու բարին և չարը և օգտագործելու իրենց կամքի ազատությունն իմաստությամբ։

  • Ինչպե՞ս է գրատախտակին գրված ցանկն օգնում բացատրել, թե ինչո՞ւ էր Ադամի Անկումը Երկնային Հոր ծրագրի անհրաժեշտ մասը կազմում։ (Ուսանողները հավանաբար կառաջարկեն տարբեր պատասխաններ, որոնք հնարավոր կլինի ամփոփել հետևյալ սկզբունքով․ Ադամի Անկումը հնարավոր դարձրեց, որ մենք մուտք գործենք մահկանացու կյանք և առաջ շարժվենք դեպի հավերժական կյանք։)

  • Ի՞նչ է նշանակում, որ «բոլոր մարդիկ … կորած են» Անկման պատճառով։ (2 Նեփի 2․21

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 42․6–10, 14 հատվածները, մինչ դասարանը փնտրում է Անկման ևս մի քանի հետևանքներ։ Մինչ ուսանողները կիսվում են իրենց գտածով, դուք կարող եք ավելացնել նրանց պատասխանները գրատախտակի ցանկին։

  • Ի՞նչ է նշանակում «կտրված լինել … Տիրոջ ներկայությունից»:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«[Ադամն ու Եվան] խախտեցին Աստծո պատվիրաններից մեկը, որը պահանջեց, որ նրանք թողնեին իրենց պարտեզի միջավայրը, բայց, որը նրանց թույլ տվեց երեխաներ ունենալ նախքան ֆիզիկական մահը։ Բացի ավելացնելուց վիշտ և բարդություններ իրենց վիճակին, նրանց օրինազանցությունը ունեցավ նաև հոգևոր հետևանքներ, հավերժ կտրելով նրանց Աստծո ներկայությունից: Քանի որ մենք ծնվել ենք այդ անկում ապրած աշխարհում և քանի որ մենք ևս խախտելու էինք Աստծո օրենքները, մենք ևս կարժանանանք նույն պատիժներին, որոնց արժանացան Ադամն ու Եվան: …

… Այն պահից ի վեր, ինչ այդ առաջին ծնողները դուրս եկան Եդեմական պարտեզից, Աստված՝ և մեր բոլորիս Հայրը, ակնկալելով որոշում Ադամի և Եվայի կողմից, առաքեց հենց երկնքի հրեշտակներին՝ հայտարարելու նրանց, և ընդհուպ մինչև մեր ժամանակը, որ այս ամբողջ հերթականությունը նախատեսված էր մեր հավերժական երջանկության համար: Այդ Նրա աստվածային ծրագիրն էր, որն ապահովեց Փրկիչ, հենց Իր՝ Աստծո Որդին մեկ ուրիշ «Ադամ» ինչպես անվանել է «Նրան» Պողոս Առաքյալը [տես Ա Կորնթացիս 15․45], ով գալու է ժամանակի գագաթնակետին՝ քավելու առաջին Ադամի օրինազանցությունը: Այդ Քավությունը ձեռք էր բերելու լիակատար հաղթանակ ֆիզիկական մահի վրա։ … Ողորմածությամբ այն նաև կապահովի ներում բոլորի անձնական մեղքերի համար Ադամից մինչև աշխարհի վերջը, որը պայմանավորված է ապաշխարությամբ և աստվածային պատվիրաններին հնազանդությամբ» («Որտեղ հանդիպում են արդարությունը, սերն ու ողորմածությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 105–6)։

  • Ինչո՞ւ ենք մենք «արժանանում նույն պատիժներին, որոնց արժանացան Ադամն ու Եվան»։ (Մենք ծնվել ենք անկում ապրած աշխարհում, և մենք օրինազանցում ենք Աստծո օրենքները:)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 2 Նեփի 2․26, 28 և Մովսես 5․5-9 հատվածները, մինչ դասարանը կփնտրի, թե ինչպես կարող են հաղթահարվել Անկման հետևանքները մեր կյանքում։

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ օգնում հաղթահարել անկման հետևանքները։ (Պատասխանները պետք է ընդգրկեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք ապաշխարենք և աղերսենք Աստծո ներողամտությունը, մենք կկարողանանք փրկագնվել մեր մեղքերից Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ դեր ուներ Անկումը փրկության ծրագրում և ինչպես էր այն «նախատեսված մեր հավերժական երջանկության համար»։ Խնդրեք մեկ կամ երկու ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:

2 Նեփի 2․14, 16, 26–29, Հելաման 14․30–31, 3 Նեփի 27․13

Ազատ կամքի պարգևը

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք․

Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Ադամն ու Եվան [Անկման միջոցով] մահկանացու դարձան։ Ի ուրախություն մեզ, նրանք կարող էին նաև երեխաներ ունենալ և իրականացնել նպատակը, որի համար ստեղծվել էր աշխարհը։ … Անկման միջոցով մեզ տրվեցին ևս մի քանի օրհնություններ։ Դրա միջոցով գործի դրվեցին ևս երկու սերտ կապ ունեցող աստվածային պարգևներ, գրեթե նույնքան թանկ, որքան ինքը՝ կյանքը․ազատ կամքն ու պատասխանատվությունը» (“Constancy amid Change,” Ensign, Nov. 1993, 34, շեղագրերն ավելացված են):

  • Ինչո՞վ է պայմանավորված ազատ կամքի և պատասխանատվության «գրեթե նույնքան թանկ լինելը, որքան ինքը՝ կյանքը»։

Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել 2 Նեփի 2․14, 16 և 26 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ են այս հատվածներն ուսուցանում այն մասին, թե ինչով են Աստծո զավակները տարբերվում Նրա ստեղծած մնացած ամեն ինչից։

  • Ի՞նչ տարբերություններ են ընդգծվում այս հատվածներում Աստծո զավակների և Նրա մյուս արարումների միջև։ (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ վարդապետությունը. Աստծո զավակները ստեղծված են ինքնուրույն գործելու, այլ ոչ թե ներգործվելու համար։)

  • Ի՞նչ է նշանակում այն, որ Տերը ստեղծել է մեզ գործելու, այլ ոչ թե ներգործվելու համար։

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալը, որ Աստծո զավակները ստեղծված են ինքնուրույն գործելու, այլ ոչ թե ներգործվելու համար։

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, դուք կարող եք քննարկել Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի (1924–2015) հետևյալ խոսքերը.

President Boyd K. Packer

«Հին ասացվածքը «Տերը քվեարկում է իմ օգտին, իսկ Լյուցիֆերը քվեարկում է իմ դեմ, բայց իմ քվեն է, որ հաշվի է առնվում», նկարագրում է վարդապետական համոզվածություն, որ մեր ազատ կամքը ավելի հզոր է, քան հակառակորդի կամքը: Ազատ կամքը թանկարժեք է: Մենք կարող ենք հիմարաբար, կուրորեն այն տալ, բայց այն չի կարող ուժով վերցվել մեզանից:

Կա նաև դարավոր հնություն ունեցող մի արդարացում․ «Դևը ստիպեց ինձ անել դա»։ Այդպես չէ։ Նա կարող է խաբել ձեզ և մոլորեցնել, բայց նա չունի իշխանություն ստիպելու ձեզ կամ որևէ մեկ ուրիշի օրինազանցության մեջ ընկնել» («Մաքրել ներսի անոթը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 74)։

Մի քանի ուսանողի խնդրեք կարդալ 2 Նեփի 2․26–29 հատվածները, իսկ մյուսներին՝ Հելաման 14․30–31-ը։ Խրախուսեք ուսանողներին ընդգծել բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս հետագա հետևանքներն այն ընտրությունների, որոնք մենք կատարում ենք այժմ: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց ընդգծած հատկանիշներով։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից մեր ընտրությունների հետևանքների մասին։ (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ ճշմարտությունը. Մեր հոգևոր աճը և հավերժական օրհնությունները պայմանավորված են այն բանով, թե ինչպես ենք մենք օգտագործում մեր ազատ կամքը։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսի հետևյալ հայտարարությունը.

Elder Robert D. Hales

«Երբ մենք ընտրում ենք կատարել մեր Երկնային Հոր կամքը, մեր ազատ կամքը պահպանվում է, մեր հնարավորությունները մեծանում են և մենք առաջ ենք ընթանում։ … Հակառակը նույնպես ճշմարիտ է. երբ մենք չենք պահում պատվիրանները և չենք հետևում Սուրբ Հոգու հուշումներին, մեր հնարավորությունները կրճատվում են, գործելու և առաջ ընթանալու մեր ընդունակությունները նվազում են: … Պատվիրաններին հնազանդվելը, ի վերջո, պահպանում է մեր ազատ կամքը» («Ազատ կամք՝ կարևորագույնը կյանքի ծրագրում» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 25-26):

  • Որո՞նք են այն հետևանքները, որ գալիս են կամքի ազատության սխալ օգտագործումից։

  • Ինչպե՞ս է Աստծո պատվիրաններին հնազանդվելը պաշտպանում մեր կամքի ազատությունը։

  • Ինչո՞ւ է մեր կամքի ազատությունն օգտագործելով «մեր Երկնային Հոր կամքը կատարելը» բանալի հանդիսանում մեր հոգևոր զարգացման համար։

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 27․13 և խորհել ազատ կամքի պարգևի արդար օգտագործման Հիսուս Քրիստոսի օրինակի մասին։

  • Ինչպե՞ս կարող են «Ես եկա … կատարելու իմ Հոր կամքը» Փրկիչի խոսքերն օգնել մեզ իմաստությամբ օգտագործել ազատ կամքի պարգևը։

Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերով, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ մեծ օրհնությունները, որոնք տրվում են մեր կամքի ազատությունն արդարությամբ օգտագործելու արդյունքում․

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Տերը մտահոգվում է ձեր անձնական զարգացման և աճի համար: Այդ զարգացումն արագ է ընթանում, երբ դուք հոժարակամ թույլ եք տալիս Նրան առաջնորդել ձեզ յուրաքանչյուր զարգացման փորձառության ժամանակ, որին դուք հանդիպում եք, անկախ այն բանից, թե ի սկզբանե այն ձեր սրտով է, թե ոչ: Երբ դուք վստահում եք Տիրոջը, երբ դուք հոժար եք թույլ տալ ձեր սրտին և ձեր մտքին, որ կենտրոնանան Նրա կամքի վրա, երբ դուք խնդրում եք, որ առաջնորդվեք Հոգով` Նրա կամքը կատարելու համար, դուք կարող եք վստահ լինել, որ կունենաք ամենամեծ երջանկությունը ողջ ճանապարհին և ամենագոհացուցիչ ձեռքբերումներն այս մահկանացու փորձառությունից: Եթե դուք կասկածի եք ենթարկում յուրաքանչյուր բան, ինչը խնդրվում է ձեզանից անել, կամ համառում եք յուրաքանչյուր անհաճո դժվարության ժամանակ, դուք ավելի եք դժվարացնում ձեզ օրհնելու Տիրոջ գործը։ [Sես 1 Նեփի 3.7:]

Ձեր կամքի ազատությունը՝ ընտրություններ կատարելու իրավունքը, տրված չէ այն բանի համար, որ դուք կարողանաք ստանալ այն ամենը, ինչ ցանկանում եք։ Աստվածային այս պարգևը տրված է, որպեսզի դուք ընտրեք, թե ինչ է ձեզ համար ցանկանում Երկնային Հայրը։ Այդպիսով Նա կկարողանա առաջնորդել ձեզ դառնալու այնպիսին, ինչպիսին Նա նախատեսում է, որ դուք լինեք։ (Տես ՎևՈւ 58․26-32։)» (“Finding Joy in Life,” Ensign, May 1996, 25)։

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ որոշումներ են կայացրել գործելու արդարությամբ: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են այդ որոշումների հետևանքներն օրհնություններ բերել նրանց։

Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կարող են ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին Երկնային Հոր կամքը կատարելիս։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ մեր ազատ ընտրության պատշաճ կիրառումը կարող է առաջնորդել մեզ դեպի հավերժական կյանք։

Ուսանողի ընթերցարան