Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 3. Հնազանդությունը օրհնություններ է բերում


Դաս 3

Հնազանդությունը օրհնություններ է բերում

Նախաբան

Աստծո պատվիրաններին հնազանդվելը ուղիներից մեկն է, որով մենք ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը Նրա հրաշալի օրհնությունների համար։ Փրկիչը հնազանդության կատարյալ օրինակ է։ Հնազանդ լինելու մեր ցանկությունը մեծանում է, երբ մեծանում է Աստծո հանդեպ մեր սերը։ Պատվիրաններին հնազանդվելը հնարավորէ դարձնում, որ Աստված օգնի մեզ, երբ մենք փորձում ենք իրականացնել բարդ խնդիրներ։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

1 Նեփի 2․2–4, 9–13, 16, 19–20, Մոսիա 2․20–24, 41

Մեր հնազանդության միջոցով մենք ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը Աստծո հանդեպ և ստանում ենք Նրա մեծագույն օրհնությունները։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ․ Վիրթլինի (1917–1985) հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին

«Ինչպե՞ս մենք կարող ենք երբևէ վճարել Փրկիչին ունեցած մեր պարտքը։ Նա վճարեց պարտքը, որը Իրենը չէր, որպեսզի ազատեր մեզ պարտքից, որը մենք երբեք չէինք կարողանա վճարել։ Նրա շնորհիվ մենք հավերժ կապրենք։ Նրա անսահման քավության շնորհիվ մեր մեղքերը կարող են ջնջվել՝ թույլ տալով մեզ ունենալ Աստծո պարգևներից մեծագույնը` հավերժական կյանքը:

Կարո՞ղ է նման պարգևը գին ունենալ։ Կարո՞ղ ենք մենք երբևէ փոխհատուցել նման պարգևի դիմաց» (“Earthly Debts, Heavenly Debts,” Ensign or Liahona, May 2004, 43)։

Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որպեսզի քննարկեն Երեց Վիրթլինի տված վերջին հարցի հնարավոր պատասխանները։ Խրախուսեք ուսանողներին դասի ընթացքում փնտրել սկզբունքներ և վարդապետություններ, որոնք կօգնեն պատասխանել այս հարցին։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 2․20-24 հատվածները: Խնդրեք նրանց փնտրել, թե ինչ ուսուցանեց Բենիամին թագավորն այն մասին, թե ինչպիսին մենք պետք է տեսնենք մեզ Աստծո մոտ։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Բենիամին թագավորն ուսուցանեց, որ անկախ այն ամենից, թե ինչ ենք մենք անում, մենք շարունակում ենք լինել «անպիտան ծառաներ» Աստծո համար։

  • Չնայած մենք երբեք չենք կարող Աստծուն վճարել մեր պարտքը, ի՞նչ խորհուրդ են տալիս այս հատվածները, որ մենք կարող ենք անել, որպեսզի ցույց տանք մեր երախտագիտությունն այն ամենի համար, որ Նա արել է մեզ համար։ (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Երբ մենք գիտակցում ենք, որ ընդմիշտ պարտք ենք Աստծուն, մենք ցանկանում ենք ծառայել Նրան և պահել Նրա պատվիրանները։)

Ասացեք ուսանողներին, որ Աստծո հանդեպ հնազանդության սուրբգրքյան հրաշալի պետմություններից մեկը գտնվում է Մորմոնի Գրքի սկզբում, որում պատմվում է, թե ինչպես Լեքի մարգարեն և նրա ընտանիքն արձագանքեցին, երբ նրանց Աստված խնդրեց անել մի շատ դժվար բան։ Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 2.2-4 հատվածները:

  • Ինչո՞ւ էր Լեքիի ընտանիքի համար դժվար հնազանդվել Երուսաղեմից հեռանալու Աստծո պատվիրանին։

Ուսանողներին հրավիրեք ուսումնասիրել 1 Նեփի 2․9-13,16 հատվածները` փնտրելով Լամանի և Լեմուելի, ինչպես նաև Նեփիի վերաբերմունքի և վարքագծի միջև եղած տարբերությունները, թե ինչպես նրանք արձագանքեցին այս պատվիրանին։ (Նշում․ Այս վարժությունը կխրախուսի ուսանողներին կիրառել համեմատելու և հակադրելու սուրբ գրություններն ուսումնասիրելու հմտությունը։)

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են նկարագրում Լամանի և Լեմուելի արձագանքը։ (Նրանք խստապարանոց էին, նրանք տրտնջում էին և նրանք չգիտեին Աստծո գործերը։)

  • Ինչպե՞ս Նեփին արձագանքեց Երուսաղեմից հեռանալու պատվիրանին: (Նա խոնարհ էր, նա ցանկացավ իմանալ Աստծո բաները, նա հավատաց իր հոր խոսքերին, ով մարգարե էր, և նա աղոթեց։)

  • Ինչո՞ւ էր Նեփիի արձագանքն իր հոր ուղերձին տարբերվում իր եղբայրների արձագանքից:

Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի խորհեն, թե արդյոք նրանք ավելի նման են Լամանին և Լեմուելին, թե՞ Նեփիին, երբ Տերը կամ Նրա Եկեղեցու ղեկավարները խնդրում են անել մի դժվար բան։

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 1 Նեփի 2.19-20 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել Նեփիին տված Տիրոջ խոստումը։

  • Այս հատվածների ո՞ր հայտարարությունն է ամփոփում Նեփիին տված Տիրոջ խոստումը: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ սկզբունքը. Եթե մենք պահենք պատվիրանները, մենք կբարգավաճեք երկրի վրա: Դուք կարող եք շեշտել, որ սա Մորմոնի Գրքի ամենահաճախակի կրկնվող թեմաներից մեկն է։ Դուք կարող եք խրախուսել ուսանողներին, որ Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնեն բազմաթիվ օրինակներին, երբ այս թեման կրկնվում է։)

  • Նեփիի ո՞ր հատկանիշներն է Տերը գովում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մեզանից յուրաքանչյուրն ունենա այդ հատկանիշները Տիրոջ հետ հաղորդակցվելիս։

  • Չնայած հնազանդությունը միշտ չէ, որ կհանգեցնի նյութական բարեկեցության, ի՞նչ օրհնություններ մենք կարող ենք ակնկալել Տիրոջը հնազանդվելու արդյունքում։ (Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, կարող եք կարդալ Մոսիա 2․41-ը։)

2 Նեփի 31․6–10, 15–16, Մոսիա 15․7, 3 Նեփի 11․11, 12․19–20, 48

Փրկիչի հնազանդության օրինակին հետևելն օգնում է մեզ գալ Նրա և Հոր մոտ։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը․

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Փրկիչի կյանքից սովորած բոլոր դասերից ոչ մեկն այնքան պարզ և զորավոր չէ, որքան հնազանդության դասը» («Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 35)։

  • Փրկիչի կյանքի ո՞ր օրինակներն են ներկայացնում Նրա հնազանդությունը:

Որպեսզի օգնեք ուսանողներին շարունակել այս հարցի քննարկումը, խնդրեք նրանց կարդալ Մոսիա 15․7 և 3 Նեփի 11․11 հատվածները, փնտրելով, թե ինչ էր հոժար անելու Հիսուսը՝ Իր Հոր կամքին հնազանդվելու համար։

Հրավիրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ 2 Նեփի 31․6–10, 15–16 հատվածները, մինչ դասարանի անդամները կփնտրեն, թե ինչ կարող ենք սովորել Փրկիչի օրինակից հնազանդվելու կարևորության և օրհնությունների մասին, որոնք բխում են հնազանդությունից։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի օրինակից հնազանդվելու կարևորության մասին: Ի՞նչ կարող ենք սովորել Նրա օրինակից օրհնությունների մասին, որոնք բխում են հնազանդությունից։ (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են այս սկզբունքը. Եթե մենք հետևենք Իր Հորը հնազանդվելու Փրկիչի օրինակին, մենք կմնանք նեղ ու անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի փրկություն։)

Ցուցադրեք Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Հոգևորապես հասուն հնազանդությունը «Փրկիչի հնազանդությունն է»: Այն հիմնվում է Երկնային Հոր և Նրա Որդու հանդեպ անկեղծ սիրո վրա: … Փրկիչի հանդեպ մեր սերը Փրկիչի նման հնազանդվելու բանալին է» («Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք», 36–37)։

  • Ինչո՞ւ է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ սերը «բանալի» հանդիսանում պատվիրաններին հնազանդվելու համար։

Շեշտեք, որ հարություն առած Հիսուս Քրիստոսը նեփիացիներին ուսուցանեց պատվիրաններին հնազանվելու նպատակը։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 12․19–20, 48 հատվածները, որպեսզի բացահայտեն այդ նպատակները։

  • Համաձայն այդ հատվածների, ի՞նչ ասաց Տերն այն մասին, թե ինչու էին մեզ տրվել պատվիրաններ։ (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք գալիս ենք դեպի Քրիստոսը և պահում ենք պատվիրանները, մենք կարող ենք ավելի նմանվել Նրան ու մեր Երկնային Հորը, և մենք կփրկվենք:)

  • Ինչպե՞ս է ձեր հնազանդությունն օգնել ձեզ գալու Փրկիչի մոտ։

Ժամանակ տրամադրեք ուսանողներին, որպեսզի խորհեն, թե ինչ կարող են անել Երկնային Հոր պատվիրաններին ավելի հնազանդ լինելու համար, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ նմանվել Նրան և Նրա Որդուն։

1 Նեփի 3․4–7, 15–16, 4․1–2, 7․12, 17․1–31, 18․1–4

Տերն օգնում է նրանց, ովքեր հնազանդ են

Հրավիրեք ուսանողներին խորհել ժամանակների մասին, երբ Աստծո պատվիրաններից որևէ մեկը պահելը կամ Եկեղեցու կոչումը կամ հանձնարարություն կատարելը դժվար էր թվում։ Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփին և նրա եղբայրները հանդիպեցին վտանգների և կանգնեցին մահվան վտանգի առջև, երբ Աստված պատվիրեց նրանց վերադառնալ Երուսաղեմ` վերցնելու արույրե թիթեղները : Ուսանողներին խնդրեք կարդալ 1 Նեփի 3․4-7 հատվածները և ներկայացնել սկզբունքը, որը նրանք սովորեցին Նեփիի օրինակից, որը կարող է մեծացնել հնազանդ լինելու նրանց ունակությունը։

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Աստծո դժվար պատվիրանին տված Նեփիի արձագանքից։ (Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին, երբ ուսանողները բացահայտեն այն․ Եթե մենք ձգտենք կատարել այն, ինչ Տերն է պատվիրում, Նա ուղի կպատրաստի մեզ համար՝ իրականացնելու այն։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, գրատախտակին գրեք հետևյալ հղումները և ուսանողներին ժամանակ տրամադրեք ուսումնասիրելու դրանք, ուշադրություն դարձնեով, թե ինչպես արձագանքեց Նեփին, երբ փորձում էր իրականացնել բարդ բաներ, որոնք նրան պատվիրվել էր կատարել․ 1 Նեփի 3․15–16, 4․1–2, 7․12 Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, բացատրեք, որ Նեփին ավելի ուշ նկարագրել է որոշ ուղիներ, որոնցով Տերն օգնում է նրանց, ովքեր պահում են Իր պատվիրանները։ Խնդրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 17․1–4 և գտնել ուղիները, որոնցով Տերն օգնում է մեզ։ Նաև խնդրեք ուսանողներին ընդգծել Նեփիի «և այսպիսով, մենք տեսնում ենք» արտահայտությունը, որն օգտագործվում է Մորմոնի Գրքում նախապատրաստելու ընթերցողին հատուկ ուշադրություն դարձնել դրանց հետևող խոսքերի վրա։

Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, գրատախտակին գրեք հետևյալ բառերը.

Սնուցել

Ուժեղացրել

Ապահովել միջոցներ

Հրավիրեք ուսանողներին մի քանի րոպեում աչքի անցկացնել 1 Նեփի 17․5–31, 18․1–4 հատվածները, փնտրելով օրինակներ, թե ինչպես է Տերը սնուցել, ուժեղացրել կամ ապահովել միջոցներ Լեքիի ընտանիքի համար։

  • Ի՞նչ ուղիներով է Տերը կերակրել կամ ուժեղացրել Լեքիի ընտանիքին։ Ինչպե՞ս է նա միջոցներ ապահովել, որպեսզի օգներ նրանց։

  • Լեքիի ընտանիքին Տիրոջ կողմից տրված ո՞ր օրհնությունների կարիքն ունենք մենք այսօր։

  • Ե՞րբ է Տերն օգնել ձեզ այս ուղիներից որևէ մեկի միջոցով, երբ ջանացել եք հնազանդվել Նրան։

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը խնդրում է մեզ հնազանդ լինել, որպեսզի կարողանա տալ մեզ առատ օրհնություններ, երբ մենք ջանում ենք նմանվել Նրան։ Կիսվեք Նախագահ Հարոլդ Բ․ Լիի (1899-1973) հետևյալ խոսքերով.

Նախագահ Հարոլդ Բ․ Լի

«Աստծո բոլոր պատվիրաններից ամենակարևորն այն է, որը դուք ամենադժվարն եք պահում այսօր։ … Լուծեք դրա հետ կապված բոլոր խնդիրները, ապա անցեք հաջորդին, որն ամենադժվարն է պահել ձեզ համար։ Դա է Աստծո պատվիրանները պահելու միջոցով ձեր անձերը սրբագործելու ուղին» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 30

Հրավիրեք ուսանողներին մտածել մի պատվիրանի մասին, որին հնազանդվելը դժվար է նրանց համար։ Խրախուսեք նրանց ծրագրել, թե ինչպես կարող են ավելի հնազանդ դառնալ, որպեսզի ավելի լիարժեքորեն կարողանան արժանի լինել Տիրոջ օգնությունը ստանալուն։

Ուսանողի ընթերցարան