Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 6․ Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի համար


Դաս 6

Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի համար

Նախաբան

Մորմոնի Գիրքը և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը «զարմանալի և սքանչելի մի գործի» մասն են, որ վերջին օրերում առաջ է բերվել Աստծո կողմից (2 Նեփի 25․17)։ Քանի որ Մորմոնի Գիրքը պարունակում է ավետարանի լրիվությունը, այն կարևոր դեր է խաղում ուրացությունը հաղթահարելու և հոգիներին Քրիստոսի մոտ բերելու գործում։ Այս դասում շեշտվում է, որ այս սուրբ հիշատակարանը գրվել է ոգեշնչված հեղինակների կողմից, ովքեր տեսել են մեր օրերը։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

2 Նեփի 27․6, 29–30, 35, 3 Նեփի 29․1–2, Մովսես 7․62, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․34

Մորմոնի Գրքի դերը վերջին օրերում

Ուսանողներին բացատրեք, որ Մորմոնի Գրքում տրված են մարգարեություններ, որ վերջին օրերում կլինեն ամբարշտություններ և ուրացություններ (տես 2 Նեփի 27․1, 4-5)։ Մորմոնի Գրքում տրված է նաև, թե ինչպես է Տերը տալիս այդ խնդիրների լուծումը։ Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 27․6, 29–30, 35 հատվածները, մինչ դասարանը փնտրում է Տիրոջ վճիռը։

  • Ըստ այդ հատվածների, ի՞նչ կանի Տերը վերջին օրերում ամբարշտությանը և ուրացությանը դիմակայելու համար։

  • Ի՞նչ եղանակներով է Մորմոնի Գիրքը լուծում տալիս վերջին օրերի ամբարշտությանը։

Ասացեք ուսանողներին, որ Մորմոնը գրի է առել մարգարեություն Մորմոնի Գրքի լրացուցիչ դերի մասին, որը նա կունենա վերջին օրերում։ Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տրամադրեք 3 Նեփի 29․1–2 հատվածներն ուսումնասիրելու և այդ մարգարեությունը փնտրելու համար։ Դուք կարող եք շեշտել, որ «այս ասածները» արտահայտությունը վերաբերում է Մորմոնի Գրքին։

  • Ի՞նչ կարևոր աշխատանք պետք է սկսվեր Մորմոնի Գրքի առաջ գալու հետ մեկտեղ: (Իսրայելի հավաքումը:)

Բացատրեք, որ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը (1899–1994) նկարագրել է Մորմոնի Գրքի առանցքային դերը վերջին օրերում ավետարանի Վերականգնման և Տիրոջ աշխատանքը սկսելու գործում։ Հրավիրեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը․

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«[Մորմոնի Գիրքը] հրատարակվել է Եկեղեցու կազմավորումից ընդամենը մի քանի օր առաջ։ Սրբերին հնարավորություն տրվեց կարդալու Մորմոնի Գիրքը նախքան նրանց հայտնություններ տրվեց, որոնցում ընդգծվում էին այնպիսի մեծ վարդապետություններ, ինչպիսին են փառքի երեք աստիճանները, սելեստիալ ամուսնությունը կամ մահացածների համար աշխատանքը։ Այն առաջ եկավ նախքան քահանայության քվորումների և Եկեղեցու կազմավորումը։ Արդյո՞ք սա մեզ ինչ-որ բան չի ասում այն մասին, թե ինչ նշանակություն է Տերը տալիս այս սուրբ աշխատանքին» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 4)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Մորմոնի Գրքի առաջ գալը նախորդել Վերականգնման բազմաթիվ կարևոր իրադարձությունների և շատ կարևոր է Իսրայելի հավաքման Տիրոջ աշխատանքի և վերջին օրերում ամբարշտությանը վերջ դնելու համար։

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.34 հատվածը: Հրավիրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ է պարունակում Մորմոնի Գիրքը։

  • Ի՞նչ է պարունակում Մորմոնի Գիրքը։ (Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ ճշմարտությունը. Մորմոնի Գիրքը պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը։)

  • Ո՞րն է Մորոնիի հայտարարության իմաստը, որ Մորմոնի Գիրքը պարունակում է «հավիտենական ավետարանի լրիվությունը»։

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Տերն Ինքն է հայտարարել, որ Մորմոնի Գիրքը պարունակում է «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը» (ՎևՈւ 20․9): Դա չի նշանակում, որ այն պարունակում է ամեն մի ուսմունք, ամեն մի վարդապետություն, որը երբևէ հայտնվել է: Ավելի շուտ, դա նշանակում է, որ Մորմոնի Գրքում մենք կգտնենք մեր փրկության համար անհրաժեշտ վարդապետությունների լրիվությունը: Եվ դրանք ուսուցանված են պարզ և հասարակ ձևով» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 158

  • Որո՞նք են «մեր փրկության համար անհրաժեշտ վարդապետությունները», որոնք պարունակվում են Մորմոնի Գրքում։ (Այդ վարդապետություններն ընդգրկում են Քավությունը, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը։)

Բացատրեք, որ Տերը ուսուցանեց Ենովս մարգարեին վերջին օրերում Մորմոնի Գրքի կարևորության մասին։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մովսես 7․62 հատվածը: (Դուք կարող եք գրատախտակին գրել, որ «արդարություն ցած կուղարկեմ երկնքից» արտահայտությունը վերաբերում է հայտնություններին, որոնք հնարավոր դարձրին Վերականգնումը, իսկ «ճշմարտություն առաջ կուղարկեմ երկրից» արտահայտությունը վերաբերում է Մորմոնի Գրքին։ Խրախուսեք ուսանողներին գրել այս սահմանումներն իրենց սուրբ գրությունների լուսանցքում կամ գրառումներ կատարել իրենց սուրբ գրությունների էլեկտրոնային տարբերակում։)

  • Համաձայն այս հատվածի, ինչպե՞ս կկիրառվի Մորմոնի Գիրքը վերջին օրերում։ (Այն կօգնի Եկեղեցում հավաքել Աստծո ընտրյալներին աշխարհի չորս ծայրերից։)

  • Ե՞րբ եք ականատես եղել, որ Մորմոնի Գիրքն օգնել է որևէ մեկին դարձի գալ առ ավետարանը և միանալ Տիրոջ Եկեղեցուն։

  • Որո՞նք են այն ուղիները, որոնցով մենք կարող ենք «սրբել երկիրը» արդարությունով և Մորմոնի Գրքի ուղերձով՝ «ասես ջրհեղեղով»։

Հրավիրեք ուսանողներին պարտավորվել անելու մի բան, որպեսզի գալիք շաբաթվա ընթացքում «հեղեղեն» իրենց սրտերը, իրենց տները և երկիրը Մորմոնի Գրքի ուղերձով։

3 Նեփի 21․9-11

Մորմոնի Գրքի ճշմարտությունը դիմակայում է ընդդիմությանը։

Խնդրեք ուսանողներին խորհել ժամանակների մասին, երբ նրանք պաշտպանել են Մորմոնի Գիրքը կամ Վերականգնման ուղերձն ընդդիմությունից։

Որևէ ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ 3 Նեփի 21.9-11 հատվածները: Նախքան ուսանողի կարդալը բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը մեկնաբանել է, որ այս հատվածներում ներկայացվող «ծառան» Մարգարե Ջոզեֆ Սմիթն է (տես Christ and the New Covenant [1997], 287–88)։

  • Ինչպե՞ս է Ջոզեֆ Սմիթը համապատասխանում այս հատվածներում գտնվող նկարագրությանը:

  • Ըստ այդ հատվածների, ի՞նչ ցույց կտա Փրկիչը այն մարդկանց, ովքեր կընդդիմանան Ջոզեֆ Սմիթին և Մորմոնի Գրքին վերջին օրերում։ (Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ վարդապետությունը. Աստծո իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը։)

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնում ցույց տալ, որ Աստծո «իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը»:

Ցուցադրեք և կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«[Ավելի քան 180] տարի այս գիրքը քննության և հարձակման է ենթարկվել, մերժվել և քննադատվել, որպես թիրախ ընտրվել և ծվատվել, ինչպես ոչ մի գիրք ժամանակակից կրոնի պատմության մեջ, գուցեև ոչ մի այլ գիրք ցանկացած կրոնի պատմության մեջ։ Եվ դեռևս այն կանգուն է։ Այս գրքի ծագման վերաբերյալ սնանկ տեսություններ են ծնվել, կրկնվել և մահացել։ … Այս գրքի դեմ առաջ քաշած ոչ մի սրտառուչ մեղադրանք երբեք քննությանը չի դիմացել, որովհետև չկա այլ պատասխան, բացի Ջոզեֆի տված պատասխանից` որպես դրա երիտասարդ ուսում չստացած թարգմանիչ։ Սրանում ես համաձայն եմ իմ նախապապի հետ, որը պարզապես ասել է․ «Ոչ մի չար մարդ չի կարող գրել այսպիսի գիրք, և ոչ մի բարի մարդ չի կարող գրել այն, եթե այն ճշմարիտ չէ, և եթե գրողին չի պատվիրել Աստված» («Ապահովություն հոգու համար», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2009, 89)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդքան մեծ ընդդիմություն կա Մորմոնի Գրքի դեմ:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք ուսուցանել են ձեզ, որ Մորմոնի Գիրքը կարող է դիմակայել ընդդիմությանը։

  • Ի՞նչ եք դուք զգացել և ի՞նչ եք դուք սովորել, երբ ուսուցանել եք ուրիշներին Մորմոնի Գրքի մասին կամ պաշտպանել եք դրա ճշմարտացիությունը։

Մորմոն 8․1–5, 26–35

Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի համար

Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփին ականատես եղավ իր քաղաքակրթության կործանմանը։ Խնդրեք ուսանողներին կարդալ Մորմոն 8․1-5 հատվածները և խորհել, թե ինչ կարող էր պահանջվել Մորոնիից անել՝ ոսկե թիթեղները պաշտպանելու համար։

  • Պատկերացրեք, թե դուք Մորոնին եք: Ի՞նչ պատճառներ կարող էին լինել, որպեսզի դուք ցանկանայիք, որ ուրիշները կարդային ձեր հիշատակարանը։

Խնդրեք ուսանողներին կարդալ Մորմոն 8․26-35 հատվածները, փնտրելով, թե ինչ մարգարեացավ Մորոնին այն ժամանակների մասին, երբ Մորմոնի Գիրքը պետք է ի հայտ գար։ Կարող եք խրախուսել ուսանողներին նշել իրենց գտածը։

  • Ինչպե՞ս է Մորոնին նկարագրում ժամանակը, երբ պիտի առաջ բերվեր Մորմոնի Գիրքը։ (Դա լինելու էր ուրացության և ամբարշտության ժամանակ:)

  • Ի՞նչ եզրակացության դուք կարող եք գալ՝ ելնելով 35-րդ հատվածից։ (Դուք կարող եք շեշտել, որ ի լրացում Մորոնիի, մյուս մարգարեները, ներառյալ Նեփին, Հակոբը և Մորմոնը, նշել են, որ իրենք գրել են ապագա սերունդների համար։ Ուսանողները կարող են հատված 35-ից հղում կատարել 2 Նեփի 25․21–22 և Մորմոն 7․1 հատվածներին։)

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Մորոնին և Մորմոնի Գրքի մյուս գրողները տեղյակ էին այն խնդիրներին, որոնց մենք հանդիպում ենք այսօր: (Մինչ դուք կքննարկեք այս հարցը, շեշտեք հետևյալ ճշմարտությունը. Մորմոնի Գրքի ուսմունքներն այսօր մեծ արժեք ունեն մեզ համար, քանի որ գրողները տեղյակ էին այն խնդիրներին, որոնց մենք պետ է հանդիպեինք։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունը, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ հայտարարությունը․

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մորմոնի Գիրքը … գրվել է մեր օրերի համար: Նեփիացիները երբեք չեն ունեցել այդ գիրքը, ոչ էլ Լամանացիներն են ունեցել հին ժամանակներում: Այն նախատեսված է եղել մեզ համար: Մորմոնն այն գրել է Նեփիացիների քաղաքակրթության մայրամուտին: Աստծո ոգեշնչման ներքո, ով տեսնում է ամեն ինչ սկզբից ի վեր, նա կրճատեց դարերով գրված արձանագրությունները, ընտրելով այն պատմությունները, քարոզներն ու իրադարձությունները, որոնք կլինեին ամենաօգտակարը մեզ համար:

Մորմոնի գրքի հիմնական գրողներից յուրաքանչյուրը վկայել է, որ գրում է գալիք սերունդների համար։ … Եթե նրանք տեսել են մեր օրը և ընտրել այն, ինչն առավել մեծ արժեք կունենար մեզ համար, ապա ինչպե՞ս մենք պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը: Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ. «Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորմոնին (կամ Մորոնիին, կամ Ալմային) ընդգրկել այս կամ այն հատվածն իր գրառումների մեջ: Ի՞նչ դաս կարող եմ ես սովորել դրանից, որը կօգնի ինձ ապրել այս օրը և այս դարաշրջանում»։ (Ուսմունքներ․ Էզրա Թաֆտ Բենսոն, 168-169):

  • Ինչպե՞ս կարող է հիշելը, որ Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի համար, փոխել մեր մոտեցումը դրա հանդեպ, երբ կարդում ենք այն:

Հրավիրեք ուսանողներին բերել օրինակներ, թե ինչպես է Մորմոնի Գիրքը նրանց ուղղություն, ուժ, հարցերի պատասխաններ կամ խնդիրների լուծումներ տվել։

Ուսանողի ընթերցարան