Սուրբ գրություններ
Ալմա 36


Ալմայի պատվիրաններն իր որդի Հելամանին:

Ընդգրկելով 36 և 37 գլուխները:

Գլուխ 36

Ալման վկայում է Հելամանին հրեշտակ տեսնելուց հետո իր դարձի մասին – Նա տարել էր անիծված հոգու ցավերը, նա կանչել էր Հիսուսի անունը, և հետո ծնվել Աստծուց – Քաղցր ուրախությունը լցրել էր նրա հոգին – Նա տեսել էր հրեշտակների բազմություններ՝ Աստծուն գովաբանելիս – Բազմաթիվ նորադարձներ ճաշակել են ու տեսել, ինչպես նա է ճաշակել ու տեսել: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

1 Որդի՛ս, ականջ դիր իմ խոսքերին. քանզի ես երդվում եմ քեզ, որ որքան որ դու կպահես Աստծո պատվիրանները, դու կբարգավաճես երկրում:

2 Ես կկամենայի, որ դու անեիր, ինչպես ես եմ արել՝ հիշելով մեր հայրերի գերությունը. քանզի նրանք ճորտության մեջ էին, և ոչ ոք չէր կարող ազատել նրանց, բացի դա լիներ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, և նա իսկապես ազատեց նրանց իրենց չարչարանքներից:

3 Եվ այժմ, ո՛վ իմ որդի Հելաման, ահա, դու քո երիտասարդությունում ես և հետևաբար, ես աղաչում եմ քեզ, որ դու լսես իմ խոսքերը և սովորես ինձանից. քանզի ես իսկապես գիտեմ, որ ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը:

4 Եվ ես չէի ուզենա, որ դու կարծես, որ ես ինքնուրույն գիտեմ, գիտեմ ոչ թե մահկանացուով, այլ հոգևորով, ոչ թե մարմնական մտքով, այլ Աստծով:

5 Արդ, ահա, ես ասում եմ ձեզ, եթե ես չծնվեի Աստծուց, ես իմացած չէի լինի այս բաները. բայց Աստված, սուրբ հրեշտակի բերանով, հայտնի դարձրեց ինձ այս բաները՝ ո՛չ իմ արժանիության պատճառով.

6 Քանզի ես շրջում էի Մոսիայի որդիների հետ՝ ջանալով կործանել Աստծո եկեղեցին. բայց ահա, Աստված ուղարկեց իր սուրբ հրեշտակին՝ կասեցնելու մեզ այդ ճանապարհին:

7 Եվ ահա, նա խոսեց մեզ հետ, կարծես որոտի ձայնով, և ողջ հողը ցնցվեց մեր ոտքերի տակ. և մենք բոլորս ընկանք գետնին, քանզի Տիրոջ երկյուղը պատել էր մեզ:

8 Բայց ահա, ձայնն ասաց ինձ՝ Բարձրացի՛ր: Եվ ես բարձրացա ու կանգնեցի, և տեսա հրեշտակին:

9 Եվ նա ասաց ինձ. Եթե դու կամենում ես ինքդ կործանվել, այլևս մի ջանա կործանել Աստծո եկեղեցին:

10 Եվ եղավ այնպես, որ ես ընկա գետնին. և երեք օրվա և երեք գիշերվա ընթացքում ես չկարողացա բանալ իմ բերանը, ոչ էլ շարժել իմ մարմինը:

11 Եվ հրեշտակն ավելի շատ բաներ խոսեց ինձ հետ, որոնք լսվեցին իմ եղբայրների կողմից, բայց ես չլսեցի դրանք. քանզի երբ ես լսեցի խոսքերը. Եթե դու կամենում ես ինքդ կործանվել, այլևս մի ջանա կործանել Աստծո եկեղեցին, ես ցնցվեցի այնպիսի մեծ վախով ու զարմանքով, որ չլինի թե ես կործանվեի, որ ես ընկա գետնին և այլևս չլսեցի:

12 Բայց ես պրկված էի հավերժական տանջանքից, քանզի իմ հոգին ծայրաստիճան տակնուվրա էր եղել և պրկվել բոլոր իմ մեղքերից:

13 Այո, ես հիշեցի բոլոր իմ մեղքերը և անօրինությունները, որոնց համար ես տանջվում էի դժոխքի ցավերով. այո, ես տեսա, որ ես ապստամբել էի Աստծո դեմ, և որ ես չէի պահել նրա սուրբ պատվիրանները:

14 Այո, և ես սպանել էի նրա զավակներից շատերին, կամ, ավելի շուտ, տարել էի նրանց դեպի կործանում. այո, և ի վերջո, այնքան մեծ էին իմ անօրինությունները, որ միայն Աստծո ներկայության մեջ գալու միտքը պրկում էր իմ հոգին՝ աննկարագրելի սոսկումով:

15 Ա՜խ, մտածում էի ես, երանի՜ թե ես կարողանայի արտաքսվել ու բնաջինջ լինել թե՛ հոգով, թե՛ մարմնով, որ չբերվեի՝ կանգնելու իմ Աստծո ներկայության մեջ՝ դատվելու ըստ իմ գործերի:

16 Եվ արդ, երեք օրվա և երեք գիշերվա ընթացքում պրկված էի ես, նույնիսկ ցավերով անիծված հոգու:

17 Եվ եղավ այնպես, որ երբ ես այսպես պրկված էի տանջանքից, մինչ ես տակնուվրա էի եղած իմ բազում մեղքերի հիշողությունից, ահա, ես հիշեցի նաև լսած լինելս՝ իմ հոր մարգարեանալը ժողովրդին, մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ՝ քավելու համար աշխարհի մեղքերը:

18 Արդ, երբ դատողությունս որսաց այս միտքը, ես գոչեցի իմ սրտում. Ո՜վ Հիսուս, դո՛ւ, Աստծո՛ Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ, որ դառը մաղձի մեջ եմ, և օղակված եմ մահվան հավիտենական շղթաներով:

19 Եվ արդ, ահա, երբ ես մտածեցի այս, ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը. այո, ես այլևս տակնուվրա չէի լինում իմ մեղքերի հիշողությունից:

20 Եվ, Օ՜հ, ինչպիսի ուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա. այո, իմ հոգին լցվեց ուրախությամբ՝ նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր:

21 Այո, ես ասում եմ քեզ, որդի՛ս, որ չէր կարող լինել ոչինչ, այնպես ուժգին և այնպես անողոք, ինչպես իմ ցավերն էին: Այո, և դարձյալ ես ասում եմ քեզ, որդի՛ս, որ մյուս կողմից, չէր կարող լինել ոչինչ այնպես ուժգին և քաղցր, ինչպիսին իմ ուրախությունն էր:

22 Այո, ինձ թվաց՝ ես տեսա, ճիշտ ինչպես մեր հայր Լեքին էր տեսել, Աստծուն՝ նստած իր գահի վրա, շրջապատված հրեշտակների անթիվ բազմություններով, զբաղված՝ իրենց Աստծուն գովերգելով և փառաբանելով. այո, և իմ հոգին տենչում էր լինել այնտեղ:

23 Բայց, ահա, իմ ձեռքն ու ոտքը կրկին վերստացան իրենց ուժը, և ես կանգնեցի ոտքի և հայտնեցի ժողովրդին, որ ես ծնվել էի Աստծուց:

24 Այո, և այդ ժամանակից ի վեր՝ մինչև այժմ, ես տքնել եմ առանց դադարելու, որ ես կարողանամ ապաշխարության բերել հոգիներ. որ ես կարողանամ բերել նրանց՝ ճաշակելու այն սաստիկ ուրախությունից, որից ես ճաշակեցի. որ նրանք նույնպես կարողանան ծնվել Աստծուց և լցվել Սուրբ Հոգով:

25 Այո, և այժմ, ահա, Օ՜, որդի՛ս, Տերը տալիս է ինձ անչափ մեծ ուրախություն՝ իմ աշխատանքի պտղի մեջ.

26 Քանզի, խոսքի շնորհիվ, որ նա հաղորդել էր ինձ, ահա, շատերն են ծնվել Աստծուց և ճաշակել, ինչպես ես եմ ճաշակել, և տեսել՝ դեմ հանդիման, ինչպես ես եմ տեսել. հետևաբար, նրանք գիտեն այս բաների մասին, որոնց վերաբերյալ ես խոսեցի, քանի որ ես իրոք գիտեմ. և գիտելիքը, որը ես ունեմ, Աստծուց է:

27 Եվ ես սատարվել եմ ամեն տեսակի փորձանքների և տագնապների ներքո, այո, և ամեն ձևի չարչարանքների մեջ. այո, Աստված ազատել է ինձ բանտից և կապանքներից, և մահից. այո, և ես դնում եմ իմ վստահությունը նրա վրա, և նա դեռ կազատի ինձ:

28 Եվ ես գիտեմ, որ նա կբարձրացնի ինձ վերջին օրը՝ ապրելու իր հետ, փառքի մեջ. այո, և ես կգովաբանեմ նրան հավիտյան, քանզի նա դուրս բերեց մեր հայրերին Եգիպտոսից, և նա կուլ տվեց Եգիպտացիներին Կարմիր ծովում. և նա առաջնորդեց նրանց իր զորությամբ՝ դեպի խոստացված երկիրը. այո, և նա, ժամանակ առ ժամանակ, ազատեց նրանց ճորտությունից և գերությունից:

29 Այո, և նա նաև դուրս բերեց մեր հայրերին Երուսաղեմի հողից. և նա նաև իր հավիտենական զորությամբ, ժամանակ առ ժամանակ, ազատեց նրանց ճորտությունից և գերությունից, մինչև իսկ ընդհուպ այս ներկա օրը. և ես միշտ պահել եմ հիշողությանս մեջ նրանց գերությունը. այո, և դուք նույնպես պարտավոր եք պահել հիշողության մեջ նրանց գերությունը, ինչպես ես եմ արել:

30 Բայց ահա, որդի՛ս, սա բոլորը չէ. քանզի դուք պարտավոր եք իմանալ, ինչպես ես գիտեմ, որ որքան որ դուք կպահեք Աստծո պատվիրանները, դուք կբարգավաճեք երկրում. և դուք պարտավոր եք նաև իմանալ, որ որքան որ դուք չեք պահի Աստծո պատվիրանները, դուք կտրված կլինեք նրա ներկայությունից: Արդ, սա նրա խոսքի համաձայն է: