Բաժին 114
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ֆար Վեստում, Միսսուրի, 1838թ. ապրիլի 17-ին (History of the Church, 3.23):
1–2՝ Եկեղեցական կոչումները, որոնք կրում են ոչ հավատարիմները, կտրվեն ուրիշներին:
1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Դա իմաստություն է իմ ծառա Դեյվիդ Վ. Փաթենի համար, որ նա կարգավորի բոլոր իր գործերը, որքան հնարավոր է արագ, և ազատվի իր առևտրական գործերից, որպեսզի կարողանա հաջորդ գարնանն առաքելություն կատարել ինձ համար, մյուսների, այսինքն՝ տասներկուսի ընկերակցությամբ, ինքը ներառյալ, որ վկայի իմ անվան մասին և ավետիք տանի ողջ աշխարհին:
2 Քանզի ճշմարիտ այսպես է ասում Տերը. Որքան որ ձեր մեջ կան ոմանք, ովքեր ուրանում են իմ անունը, ուրիշները պիտի դրվեն նրանց տեղում և ստանան նրանց եպիսկոպոսությունը: Ամեն: