Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 16


Բաժին 16

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Պիտեր Ուիթմեր կրտսերին, Ֆայեթում, Նյու Յորք, 1829թ. հունիսին (History of the Church, 1.51): (Տե՛ս 14-րդ բաժնի նախադրությունը): Հետագայում Պիտեր Ուիթմեր կրտսերը դարձավ Մորմոնի Գրքի Ութ Վկաներից մեկը:

1–2՝ Տիրոջ բազուկը ողջ երկրի վրա է. 3–6՝ Ավետարանը քարոզելն ու հոգիներին փրկելն ամենաարժեքավոր բանն է:

1 Ականջ դիր, իմ ծառա՛ Պիտեր, և լսիր Հիսուս Քրիստոսի՝ քո Տիրոջ և քո Քավչի խոսքերը:

2 Քանզի ահա, ես խոսում եմ քեզ հետ խստությամբ ու զորությամբ, քանզի իմ բազուկը ողջ երկրի վրա է:

3 Եվ ես կասեմ քեզ այն, ինչը ոչ մի մարդ չգիտի, բացի միայն ինձանից և քեզանից,

4 Քանզի դու բազմիցս փափագել ես ինձանից իմանալ այն, ինչն ամենաարժեքավորը կլիներ քեզ համար:

5 Ահա, օրհնված ես դու այդ բանի համար և իմ պատվիրանների համաձայն իմ խոսքերը խոսելու համար, որոնք տվել եմ քեզ:

6 Եվ արդ, ահա, ես ասում եմ քեզ, որ այն, ինչն ամենաարժեքավորը կլինի քեզ համար, այս ժողովրդին ապաշխարություն հայտարարելն է, որ կարողանաս հոգիներ բերել ինձ մոտ, որ կարողանաս նրանց հետ հանգստանալ իմ Հոր արքայությունում: Ամեն:

      • Տե՛ս ՎևՈՒ 15.1–6 հատվածները խաչաձև վկայակոչման համար: