Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 47


Բաժին 47

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. մարտի 8-ին (History of the Church, 1.166): Մինչև այդ ժամանակը Օլիվեր Քաուդերին էր գործում որպես Եկեղեցու պատմագիր և մատենագիր: Ջոն Ուիթմերը չէր ձգտում նշանակվել պատմագիր, սակայն, երբ խնդրեցին ծառայել այս կոչման մեջ, նա ասաց, որ կհնազանդվի Տիրոջ կամքին այդ հարցում: Նա արդեն ծառայել էր որպես Մարգարեի քարտուղար, արձանագրելով Նյու Յորքի Ֆայեթի տարածքում ստացված հայտնություններից շատերը:

1–4՝ Ջոն Ուիթմերը նշանակվում է Եկեղեցու պատմագրությունը վարող և Մարգարեի համար արձանագրող:

1 Ահա, ինձ նպատակահարմար է, որ իմ ծառա Ջոնը գրի ու կանոնավոր պատմագրություն վարի և օգնի քեզ՝ իմ ծառա Ջոզեֆ, բոլոր այն բաներն արտագրի, որոնք կտրվեն քեզ, մինչև որ նա կկանչվի այլ պարտականությունների:

2 Բացի այդ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ նա ժողովների ժամանակ կարող է նաև իր ձայնը բարձրացնել, երբ որ նպատակահարմար լինի:

3 Եվ բացի այդ, ես ասում եմ քեզ, որ նրան նշանակված կլինի շարունակ վարել եկեղեցական գրանցումներն ու պատմագրությունը. քանզի Օլիվեր Քաուդերիին ես նշանակել եմ մեկ այլ պաշտոնի:

4 Ուստի, Մխիթարիչի կողմից նրան պիտի տրվի, որքան որ նա հավատարիմ է, գրելու այս բաները: Ճիշտ այդպես: Ամեն: