Բաժին 73
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Հայրամում, Օհայո, 1832թ. հունվարի 10-ին (History of the Church, 1.241–242): Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից սկսած՝ Մարգարեն և Սիդնին զբաղված էին քարոզելով, և դրա շնորհիվ մեծ գործ էր արվել՝ մեղմացնելու համար Եկեղեցու հանդեպ առաջացած անբարյացակամությունը (տե՛ս 71-րդ բաժնի նախադրությունը):
1–2՝ Երեցները պետք է շարունակեն քարոզելը. 3–6՝ Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը պետք է շարունակեն թարգմանել Աստվածաշունչը, մինչև նրա ավարտը:
1 Քանզի ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Ինձ նպատակահարմար է, որ նրանք շարունակեն ավետարանը քարոզելը և եկեղեցիներին հորդորելը, մերձակա շրջաններում, մինչև համաժողովը.
2 Իսկ դրանից հետո, ահա, համաժողովի ձայնով նրանց հայտնի կդարձվեն իրենց առանձին առաքելությունները:
3 Արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ ծառանե՛ր Ջոզեֆ Սմիթ կրտսեր և Սիդնի Ռիգդոն, ասում է Տերը. Անհրաժեշտ է կրկին թարգմանել.
4 Եվ, որքան որ հնարավոր է, քարոզել մերձակա շրջաններում, մինչև համաժողովը. իսկ դրանից հետո անհրաժեշտ է շարունակել թարգմանության գործը, մինչև այն ավարտվի:
5 Եվ թող սա օրինակ լինի երեցների համար, մինչև որ ստանան լրացուցիչ գիտելիք, ճիշտ ինչպես գրված է:
6 Արդ, ես ձեզ չեմ տալիս ավելին այժմ: Գոտեպնդեք ձեր մեջքը և լրջմիտ եղեք: Ճիշտ այդպես: Ամեն: