ՋՍԹ, Մատթեոս 17.10–14 (համեմատի՛ր Մատթեոս ԺԷ.11–13)
(Երկու Եղիասներ պիտի գային, մեկը՝ որ նախապատրաստի, իսկ մյուսը՝ որ վերականգնի):
10 Եվ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. Իրավ որ առաջ Եղիասը պիտի գա և ամեն բան վերականգնի, ինչպես որ մարգարեները գրել են:
11 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ Եղիասն արդեն եկել է, որի մասին գրված է. Ահա, ես իմ սուրհանդակը կուղարկեմ, և նա ճանապարհ կպատրաստի իմ առաջ. և նրան չճանաչեցին, և ինչ որ ուզեցին՝ նրան արեցին:
12 Այդպես էլ Մարդու Որդին է չարչարվելու նրանց կողմից:
13 Բայց ես ասում եմ ձեզ. Ո՞վ է Եղիասը: Ահա, նա է Եղիասը, որին ես ուղարկեցի, որ ճանապարհ պատրաստի իմ առաջ:
14 Այն ժամանակ աշակերտները հասկացան, թե Հովհաննես Մկրտչի համար էր ասում նրանց, և նաև մեկ ուրիշի, որը պիտի գար և վերականգներ բոլոր բաները, ինչպես որ գրվել է մարգարեների կողմից: