Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Մատթեոսի 21


ՋՍԹ, Մատթեոս 21.33 (համեմատի՛ր Մատթեոս ԻԱ.32–33)

(Նախքան Քրիստոսին հավատալը, մարդ պետք է ապաշխարի):

33 Քանզի նա, ով չհավատաց Հովհաննեսին իմ վերաբերյալ, չի կարող ինձ հավատալ, մինչև որ նախ չապաշխարի:

ՋՍԹ, Մատթեոս 21.47–56 (համեմատի՛ր Մատթեոս ԻԱ.45–46)

(Հիսուսը հայտարարեց, որ նա է անկյունի գլխի քարը: Ավետարանն առաջարկվել է հրեաներին և դրանից հետո՝ հեթանոսներին: Ամբարիշտները պիտի կործանվեն, երբ Հիսուսը վերադառնա):

47 Եվ երբ քահանայապետերը և Փարիսեցիները նրա առակները լսեցին, նրանք հասկացան, որ իրենց մասին է ասում:

48 Եվ նրանք ասում էին իրենց մեջ. Մի՞թե այս մարդը մտածում է, թե ինքը մենակ կարող է կործանել այս մեծ թագավորությունը: Եվ նրանք բարկացած էին նրա վրա:

49 Բայց երբ ուզեցին ձեռք դնել նրա վրա, նրանք վախեցան բազմությունից, որովհետև հասկացան, որ բազմությունը նրան ընդունում է՝ որպես մարգարե:

50 Եվ արդ, նրա աշակերտները եկան նրա մոտ, և Հիսուսը նրանց ասաց. Զարմանո՞ւմ եք այն առակների խոսքերից, որոնք ասացի նրանց:

51 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես եմ այն քարը, և այդ ամբարիշտները մերժում են ինձ:

52 Ես անկյունի գլուխն եմ: Այս հրեաներն ընկնելու են իմ վրա և կոտրվեն:

53 Եվ Աստծո արքայությունը նրանցից կվերցվի և մեկ ուրիշ ազգի կտրվի, որը նրան պտուղներ կբերի (նկատի ունի հեթանոսներին).

54 Ուստի, ում վրա որ այս քարն ընկնի, կփշրի՝ փոշի կդարձնի նրան:

55 Եվ երբ այգու Տերը գա, նա կկործանի այն թշվառ, ամբարիշտ մարդկանց, և վերջին օրերին իր այգին կրկին կտա ուրիշ մշակների, այո՛, որոնք նրան պտուղ կտան իրենց ժամանակին:

56 Եվ այն ժամանակ նրանք հասկացան այն առակը, որը նա խոսեց նրանց հետ, որ հեթանոսները նույնպես պիտի կործանվեն, երբ որ Տերն իջնի երկնքից՝ իր այգում թագավորելու, որը երկիրն է և նրա բնակիչները: