Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Մատթեոսի 4


ՋՍԹ, Մատթեոս 4.1, 5–6, 8–9 (համեմատի՛ր Մատթեոս Դ.1, 5–6, 8–9. նմանատիպ փոփոխություններ են կատարվել Ղուկաս Դ.2, 5–11-ում)

(Հիսուսը տարվեց Սուրբ Հոգու կողմից, ոչ թե Սատանայի):

1 Այն ժամանակ Հիսուսը Հոգու կողմից տարվեց անապատ, որ լինի Աստծո հետ:

5 Այն ժամանակ Հիսուսը տարվեց սուրբ քաղաք, և Հոգին կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա:

6 Ապա դևը եկավ նրա մոտ և ասաց. Եթե դու Աստծո Որդին ես, ապա ցած գցիր քեզ. որովհետև գրված է՝ Իր հրեշտակներին կհրամայի քեզ համար. և իրենց ձեռքերի վրա կբարձրացնեն քեզ, որ չլինի թե ոտքդ քարին դիպչի:

8 Եվ դարձյալ, Հիսուսը Հոգում էր, և այն բարձրացրեց նրան չափազանց բարձր մի սար, և նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը:

9 Եվ դևը կրկին եկավ նրա մոտ և ասաց. Այս բոլորը ես կտամ քեզ, եթե ընկնես ու երկրպագես ինձ:

ՋՍԹ, Մատթեոս 4.11 (համեմատի՛ր Մատթեոս Դ.11)

(Հիսուսը հրեշտակներ ուղարկեց, որ ծառայեն Հովհաննես Մկրտչին):

11 Եվ արդ, Հիսուսը գիտեր, որ Հովհաննեսը բանտ էր գցվել, և նա հրեշտակներ ուղարկեց, և ահա, նրանք եկան և ծառայում էին նրան:

ՋՍԹ, Մատթեոս 4.18 (համեմատի՛ր Մատթեոս Դ.19)

(Հին Կտակարանի մարգարեները խոսել են Հիսուսի մասին):

18 Եվ ասաց նրանց. Ես նա եմ, ում մասին գրվել է մարգարեների կողմից. հետևեք ինձ, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ:

ՋՍԹ, Մատթեոս 4.22 (համեմատի՛ր Մատթեոս Դ.23)

(Հիսուսը բժշկություններ էր անում նրանց մեջ, ովքեր նրա անվանը հավատում էին):

22 Եվ Հիսուսը ման էր գալիս ամբողջ Գալիլեայով, ուսուցանելով նրանց ժողովարաններում և քարոզելով արքայության ավետարանը. և բժշկելով ամեն հիվանդություն, և ամեն տկարություն՝ այն մարդկանց մեջ, որոնք հավատում էին նրա անվանը: