ՋՍԹ, Մատթեոս 26.22, 24–25 (համեմատի՛ր Մատթեոս ԻԶ.26–29; ՋՍԹ, Մարկոս 14.20–25)
(Հիսուսը հաստատեց հաղորդությունը):
22 Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը և կտրեց այն, և օրհնեց, և տվեց իր աշակերտներին ու ասաց. Վերցրե՛ք, կերեք. սա հիշատակ է իմ մարմնի, որը ես փրկագին եմ տալիս ձեզ համար:
24 Որովհետև սա հիշատակ է նոր կտակարանի իմ արյան, որը թափվում է բոլոր նրանց համար, ովքեր կհավատան իմ անվանը՝ իրենց մեղքերի թողության համար:
25 Եվ ես պատվիրան եմ տալիս ձեզ, որ դուք պետք է հետևեք, որ անեք այն բաները, որոնք ինձ տեսաք անելիս, և իմ մասին վկայեք, նույնիսկ մինչև վերջ: