Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Ավետարան ըստ Մատթեոսի 9


ՋՍԹ, Մատթեոս 9.18–21 (Սա Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից վերականգնած տեքստն է, որը մտցվել է Մատթեոս Թ.15-ի և Թ.16-ի միջև)

(Հիսուսը մերժեց Փարիսեցիների մկրտությունը. նա է տվել Մովսեսի օրենքը):

18 Ապա Փարիսեցիներն ասացին նրան. Ինչո՞ւ չես ընդունում մեզ, մեր մկրտությունով հանդերձ, տեսնելով, որ մենք պահում ենք ողջ օրենքը:

19 Բայց Հիսուսն ասաց նրանց. Դուք չեք պահում օրենքը: Եթե դուք պահեիք օրենքը, դուք կընդունեիք ինձ, քանզի ես նա եմ, ով տվել է օրենքը:

20 Ես ձեզ չեմ ընդունում, ձեր մկրտությունով հանդերձ, որովհետև այն ձեզ ոչնչով չի օգնում:

21 Քանզի երբ նորը գալիս է, հինը պատրաստ է մի կողմ դրվելու: